13:10 24.12.2018
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել անվանի երաժիշտ և խմբավար Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 90-րդ հոբելյանի առիթով: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Շնորհավորագրում, մասնավորապես, ասված է.
«Հայրապետական սիրով և օրհնությամբ Մեր սրտաբուխ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք բերում Ձեզ ծննդյան 90-ամյա հոբելյանի նշանակալի առիթով: Հոգու ջերմ զգացումներով կիսում ենք Ձեր և երաժշտասեր Մեր զավակների ուրախությունը։ Տասնամյակներ առաջ Դուք հաստատվեցիք Մայր Հայրենիքում և անհուն նվիրումով երաժշտական Ձեր փորձառությունն ու տաղանդը ծառայեցրիք հայրենի երկրում երգարվեստի զարգացմանը` մնայուն ավանդ բերելով մեր մշակույթի առաջընթացին: Հայ մշակույթին նոր ճանաչում և բարի համբավ է հավելել Ձեր արդյունազարդ գործունեությունը, ինչպես նաև Ձեր հմուտ ու բարձրարվեստ ղեկավարությամբ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի առաքելությունը, որը դասվում է աշխարհի լավագույն երգչախմբերի շարքում: Երգչախմբի հարուստ երգացանկում Դուք մշտապես կարևորել եք հայ և համաշխարհային դասական երգարվեստի արժեքավոր ստեղծագործությունների, ինչպես նաև հայ հոգևոր երգի ներկայացումը, որը սիրով ու հիացմունքով է ընդունվել արվեստասեր լայն շրջանակներում:
Դուք առաջնորդվել եք այն վեհ գաղափարով, որ երաժշտությունը կրթում և ազնվացնում է մարդկային հոգիները, և ամեն ջանք պետք է ի գործ դնել հայկական մեր երգն ու երաժշտությունն անաղարտ պահելու համար, որպեսզի շարունակի արտահայտել իր վաղնջական բույրը, անկեղծ զգացումը, մեր ժողովրդի՝ հույսով լուսավոր հոգին և արդար ու խաղաղ կյանքի ձգտումները: Երաժշտական բացառիկ շնորհներով, որպես հմուտ ու բարձրաճաշակ խմբավար, Դուք մեծապես գնահատված ու սիրված եք և լայնորեն ճանաչված աշխարհի տարբեր երկրներում:
Սիրելի մաեստրո, այս տոնական առիթով գնահատանքով ենք անդրադառնում, որ մեր մշակույթի անդաստանում մեծ վաստակի և հայ երգարվեստի զարգացմանն ի նպաստ անխոնջ և բազմարդյուն ջանքերի համար Մենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակիդ, մեծ երաժշտիդ ու արվեստագետիդ շնորհել ենք Հայ Եկեղեցու պատվո բարձր պարգևը` Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանը։ Դուք արդարորեն գնահատվել եք մեր հայրենի պետության կողմից՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:
Տոնական այս առիթով ի խորոց սրտի աղոթք ենք բարձրացնում, որ Տերը քաջառողջություն, ամենայն բարիք պարգևի Ձեզ` շարունակելու համար նորանոր հաջողություններով ծառայել մեր երկրին, ժողովրդին ու մշակույթին»:
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...
21:24 17.06.2025
Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ «Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»։ Ոչ ակումբի ղեկավարության, ոչ էլ գլխավոր մարզչի նկատմամբ վիրավորանք չկա, – ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 […] ...