Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված ավելի քան 18 մլն ՀՀ դրամի վնաս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված ավելի քան 18 մլն ՀՀ դրամի վնաս

14:08 24.12.2018

2018 թվականի դեկտեմբերի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 42 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 18.456.059 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 20-ի վերաբերյալ նշանակվել է 1.550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 29 դեպք, հաշվարկվել է 17.262.240 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 9 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝    

Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հացենի) հաշվարկվել է 120.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:            

Լոռի՝ ապօրինի ծառահատման 7 դեպքով (տարբեր տեսակի 75 ծառ) հաշվարկվել է 4.158.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (1.24 խմ)` 44.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (16 ցցաչոր հաճարենի, 2 կաղնի) նշանակվել է 150.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.3 խմ)` 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (տարբեր տեսակի 20 ծառ) հաշվարկվել է 1.196.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (19.85 խմ)` 440.190 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձոր՝ նախկինում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 ընկուզենի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Սյունիք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4.0 խմ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում (2015թ նոյեմբեր – 2018թ. դեկտեմբեր ժամանակահատվածի համար) արձանագրվել է ապօրինի հատված 379 ծառի կոճղ, հաշվարկվել է 11.155.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 սոճենի, 1 թեղի) հաշվարկվել է 146.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, հաշվարկվել է 200.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝    

Սյունիք՝ վայրի խոզի ապօրինի որսի 1 դեպքով հաշվարկվել է 200.000 ՀՀ դրամի ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Վայոց ձոր՝ նախկինում հայտնաբերված նապաստակի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 5 դեպք, հաշվարկվել է 993.819 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝        

Շիրակ՝ ստուգման արդյունքում առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 22.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։     

Գեղարքունիք՝ ռելիեֆի խախտում առաջացնող իրավախախտման 1 դեպքով (առանց համապատասխան շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական եզրակացության առկայության) հաշվարկվել է 146.066 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Արմավիր՝ ստուգման արդյունքում առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 590.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։    

Կոտայք՝ «Բազալտ» Ա/Կ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտումների (մթնոլորտի և հողերի պահպանության ոլորտ) վերաբերյալ  հաշվարկվել է 235.043 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևան՝ ստացված ահազանգի արդյունքում (մթնոլորտ արտանետում) արձանագրվել է իրավախախտման 1 դեպք՝ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:

Կոտայք՝ «Բազալտ» Ա/Կ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Արարատ՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք՝ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք։

Արագածոտն՝ 3 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Երևան՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.824.110 ՀՀ դրամ։   

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»

21:24 17.06.2025

Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»

«Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը լքում է ակումբը՝ պահպանելով լավ հարաբերություններ ղեկավարության և գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովի հետ, «Матч ТВ»-ին հայտնել է կիսապաշտպանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը։ «Նաիրը լավ հարաբերություններով է բաժանվում «Լոկոմոտիվից»։ Ոչ ակումբի ղեկավարության, ոչ էլ գլխավոր մարզչի նկատմամբ վիրավորանք չկա, – ասել է Կլյուևը «Матч ТВ»-ին։ 2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 […] ...

BACK_TO_TOP