Վրաստանի նոր Սահմանադրությունն օրինականացրել է վիրահայերի երկքաղաքացիության իրավունքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Վրաստանի նոր Սահմանադրությունն օրինականացրել է վիրահայերի երկքաղաքացիության իրավունքը

00:03 25.12.2018

Դեկտեմբերի 16-ին Վրաստանի նախագահի երդմնակալությանը զուգահեռ ուժի մեջ մտավ Վրաստանի նոր Սահմանադրությունը: Այն  Վրաստանի քաղաքացիներին թույլատրում է ունենալ այլ պետության քաղաքացիություն՝ երկքաղաքացիություն: Սահմանադրական նորմը ողջունելի է վրաստանաբնակ էթնիկ  հայերի համար, որոնք նոր նորմով հնարավորություն կստանան՝  ՀՀ քաղաքացիություն ստանալով արտագնա աշխատանքի մեկնել Ռուսաստան:

Ըստ վիճակագրության՝ վերջին 7 տարիների ընթացքում օտարերկրյա քաղաքացիություն ստանալու հետևանքով Վրաստանի 30 հազար քաղաքացիներ զրկվել էին այդ երկրի քաղաքացիությունից: Նրանց 80 տոկոսը հայեր էին:

Նոր սահմանադրությամբ՝ անկախ էթնիկ ծագման, Վրաստանի քաղաքացիները երկրորդ քաղաքացիություն ստանալիս չեն զրկվի Վրաստանի քաղաքացիությունից, ինչպես դա ընդունված էր մինչև նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը:

Վրաստանի Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու կարգը: Նշենք, որ «Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունները ուժի մեջ են մտել 2018 թվականի օգոստոսի 15-ին և կգործեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Այդ ժամանակահատվածում Վրաստանի նախկին քաղաքացիները կարող են դիմել քաղծառայության Պետական սերվիսների զարգացման կենտրոն՝ քաղաքացիությունը վերականգնելու համար:

«Վրաստանի քաղաքացիության վերականգնման գլխավոր պահանջը՝ Վրաստանի պետական լեզվի իմացությունն է: Այդ հարցով դիմորդները համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց բացի՝ պետք է քննություն-թեստ անցնեն վրաց լեզվից ու պատմությունից»,- մեկնաբանել է Վրաստանի Արդարադատության նախարարության ներկայացուցիչը:

Միաժամանակ, դիմորդը չպետք է լինի հետախուզման մեջ և չպետք է լինի արտաքսված:

Խորհրդային տարիներին Վրաստանից հեռացած նախկին քաղաքացիներն իրենց քաղաքացիությունը վերականգնելու համար նախ՝ պետք է ներկայացնեն ծննդյան վկայական , ապա՝ պարտադիր կարգով վրացերենի իմացության թեստ հանձնեն, այլապես նրանց քաղաքացիություն չի տրամադրվի:

Հեշտությամբ կվերականգնվի Վրաստանի այն անձանց քաղաքացիությունը , որոնք ունեն օտարերկրյա անձնագիր, բայց նախարարությունից տեղեկություն չեն ստացել քաղաքացիությունից զրկվելու մասին: Քննություն չեն հանձնի, մեխանիկորեն կստանան այդ երկրի քաղաքացիություն:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին տասնամյակում Վրաստանի մեկ միլիոն քաղաքացիներ ստացել են այլ երկրների քաղաքացիություն՝ գերազանցապես Հայաստանի ու Ռուսաստանի:

Վրաստանի քաղաքացիները, ովքեր այժմ ցանկանում են ստանալ այլ երկրի քաղաքացիություն, պետք է դիմեն նաև պետական ​​ծառայության զարգացման գործակալությանը և տեղեկացնեն իրենց մտադրության մասին: Նրանք պետք է գրեն Վրաստանի քաղաքացիության պահպանման դիմում: Վրաստանի իշխանություններից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո կարող են ներկայացնել  երկրորդ քաղաքացիություն ստանալու դիմում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

15:00 25.05.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին, որի ընթացքում կայացել են IWF-ի նախագահի ընտրությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Մուհամադ Ջալուդը: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:39 25.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

14:20 25.05.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Գիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա

13:57 25.05.2025

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա

Մայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...

Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներում

13:25 25.05.2025

Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

12:57 25.05.2025

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Մայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

BACK_TO_TOP