Նախարարությունների նոր գործառույթներն ու անվանումները. հնի ու նորի խրոնիկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Նախարարությունների նոր գործառույթներն ու անվանումները. հնի ու նորի խրոնիկա

19:27 24.12.2018

Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի շուրջ աղմուկը կանխատեսելով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար տեղադրեց՝ կից գրառմամբ.

«Ուշադրություն դարձրեք նախարարների անվան տակ գրված նախարարության անվանմանը։ Առաջին հանրապետությունում դրանք միասին էին»:

Ըստ ներկայացված նախագծի՝ նոր կառավարությունը կազմված կլինի վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Ինչ վերաբերում է նախարարություններին՝

նոր նախագիծը նախատեսում է 17-ի փոխարեն ունենալ 12 նախարարություն: Դրանցից մի քանիսը միացվել են, մյուսները՝ անվանափոխվել՝ ստանալով այլ գործառույթներ:

Այսպես, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները կմիավորվեն. արդյունքում կունենանք մեկ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն կմիավորվեն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը:

Ուստի Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կդառնա տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Ու կկոչվի տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն: Ռազմարդյունաբերական կոմիտեն կմիանա տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը: Եվ կունենանք նոր՝ բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն: Ըստ նախագծի՝ Սփյուռքի նախարարության գործունեությունը կդադարեցվի:

Մնացած 8 նախարարությունները ո՛չ անվանման, ո՛չ էլ գործառույթների փոփոխություն կունենան:

Տարբեր կառավարությունների օրոք նախարարությունների անվանումները շարունակ փոխվել են: Օրինակ՝ 1995-2006 թվականին գործել է մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարություն: 2006-ից հետո երկու նախարարությունները ստացել են առանձին գործառույթներ ու նշանակություն: Նոր նախագծով՝ հին ձևակերպումը մասամբ վերականգնվում է:

Տրանսպորտի և կապի նախարարությունը ևս տարբեր ժամանակներում տարբեր անուններով է գործել, այդ թվում՝ կապի, փոստի և հեռահաղորդակցության, տրանսպորտի և հաղորդակցության, տրանսպորտի և կապի նախարարություն: 2016 թվականին՝ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք նախարարությունը կոչվեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստեղծվել է 2008 թվականին: 2014 թվականին այն միացվել է տարածքային կառավարման նախարարությանը: Կարճ ժամանակ անց՝ 2016 թվականին, վերակազմակերպվել է ու կրկին գործել որպես առանձին նախարարություն: Ավելի ուշ տարածքային կառավարման նախարարությանն ավելացել է զարգացման բաղադրիչը:

Նույնը Ֆինանսների նախարարության դեպքում է: 1997 թվականին այն վերակազմավորվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության: 1997 թվականին նախարարությունները բաժանվել են՝ առանձին գործելով, տարիներ հետո կրկին միավորվել: 2014 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն վերակազմակերպվել է և միացել ՀՀ ֆինանսների նախարարությանը: 2016 թվականին բաժանվել են: Ենթադրվում էր, որ նոր նախագծով ՊԵԿ-ն ու ֆինանսների նախարարությունը կրկին կմիավորվեին:

1992 թվականին էներգետիկ ճգնաժամի հաղթահարման, ինչպես նաև ոլորտի բարեփոխման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծվեց ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարությունը: 1995 թվականի օգոստոսի 4-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, նախարարությունը վերանվանվեց ՀՀ էներգետիկայի նախարարություն, որն ավելի ուշ՝ 2008 թվականին վերանվանվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Վերջինս էլ՝ 2016 թ. սեպտեմբերի 30-ին վերանվանվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:

2008 թվականին նախկին՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը կոչվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն: Իսկ 2016 թվականին, այն պատճառաբանությամբ, որ տնտեսության ոլորտում կարևոր է ներդրումների բաղադրիչը, այն կոչվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն:

Օպտիմալացման ճանապարհին գտնվող Սփյուռքի նախարարությունը սկսել է գործել 2008 թվականից:

Ի դեպ, այս կառավարությունում մի փոփոխություն էլ կա. բացառվել է աշխատակազմի ղեկավար-նախարարի հաստիքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ

18:20 18.08.2025

Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ

Օգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջ

18:11 18.08.2025

Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջ

Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պետք է խաղալ միայն «հաղթելու համար»։ «Խաղա՛ հաղթելու համար, կամ ընդհանրապես մի՛ խաղա՛», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Թրամփը նաև ասել է, որ վեց ամսվա ընթացքում լուծել է վեց հակամարտություն։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

18:00 18.08.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։ ...

Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել է

17:50 18.08.2025

Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 5-ին` ժամը 7.47-ին, ՆԳ նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի իր ավտոմեքենայի հայելիները և թողել տելեգրամյան ալիքի հասցե։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տուժողին պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Եվ սա […] ...

Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջ

17:37 18.08.2025

Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջ

Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...

Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցությունները

17:25 18.08.2025

Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցությունները

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...

BACK_TO_TOP