Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության և կաթողիկոսի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության և կաթողիկոսի հետ

12:28 25.12.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ազգային ժողովի նախագահի լիազորությունների ավարտման նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Հանդիպումների ընթացքում կարևորվել է օրենսդիր մարմնի դերակատարությունը կառավարման խորհրդարանական համակարգին անցած երկրի առաջընթացի գործում՝ մասնավորապես օրենսդրական դաշտի կատարելագործման, վերահսկողական գործառույթների իրականացման, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության կայացման, օրենսդրական գործունեության թափանցիկության ապահովման, հաշվետվողականության ու օրինաստեղծ գործընթացներում հանրության մասնակցության ընդլայնման ուղղությամբ:

Ամփոփվել ու արժևորվել են 6-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեությունը, միջազգային հարթակներում ու խորհրդարանական կառույցներում իրականացված աշխատանքը:

Կողմերը հույս են հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովը կշարունակի ձևավորված խորհրդարանական ավանդույթները` նոր լիցք ու որակ հաղորդելով օրենսդիր մարմնի գործունեությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:39 25.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

14:20 25.05.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Գիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա

13:57 25.05.2025

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա

Մայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...

Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներում

13:25 25.05.2025

Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

12:57 25.05.2025

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Մայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

12:28 25.05.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...

BACK_TO_TOP