Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի թեմից ժամանած պատանի ուխտավորներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի թեմից ժամանած պատանի ուխտավորներին

21:33 27.12.2018

Դեկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ընդունեց Ամանորի և Ս. Ծննդյան տոների կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելած Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ավարտական դասարանների, սոցիալ-կրթական կենտրոնների սաներին, ինչպես նաև Իջևանի և Բերդի եկեղեցիների մանկապատանեկան երգչախմբերի անդամներին՝ ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և թեմի հոգևորականների:

Բագրատ Սրբազանը Նորին Սրբությանն իր խորին շնորհակալությունը հայտնեց այն ուշադրության և հայրական խնամքի համար, որ վերջինս տածում է Տավուշի թեմի նկատմամբ: Տեղեկացնելով Ամենայն Հայոց Հայրապետին թեմում գործող 40 կիրակնօրյա դպրոցների և երկու սոցիալ-կրթական կենտրոնների մասին, ուր հաճախում են շուրջ 2000 երեխաներ` առաջնորդ Սրբազանն ընդգծեց, որ տոների սեմին 353 տավուշեցիներ եկել են Մայր Աթոռ` սնվելու հայոց հավատքի ու ազգային ինքնության ջինջ ակունքից և ստանալու Վեհափառ Հոր օրհնությունները:

Այնուհետև Նորին Սրբությանն ուրախություն պարգևեցին Իջևանի և Բերդի եկեղեցիների մանկապատանեկան երգչախմբերը` կատարելով հատվածներ Ս. Պատարագից և Սուրբ Ծննդյան շարականներ: Հայրենասիրական երգերի կատարումներով հանդես եկան առանձին պատանիներ:

Այցի առիթով Բագրատ Սրբազանը ներկաների անունից Նորին Սրբությանն ընծայեց ձեռագործ Տերունական աղոթքը և Տավուշ աշխարհի բերքն ու բարիքը խորհրդանշող անուշեղեն:

Ապա երիտասարդներին իր պատգամն ու օրհնությունը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով Ս. Էջմիածին տավուշեցիների ուխտագնացության առիթով, որը շնորհառատ օրհնություններ պիտի պարգևի նրանց և ընդունելի դարձնի վերջիններիս աղոթքներն ու հայցն առ Աստված՝ առատորեն նրանց կյանքից ներս իջեցնելով սեր և խաղաղություն:

Վեհափառ Հայրապետը ընդգծեց, որ քրիստոնեության ընդունումից հետո հայ ժողովրդի զավակները մշտապես պահել են իրենց հավատարմությունը Տիրոջ հանդեպ՝ իրենց կյանքում կենսագործելով տերունավանդ պատվիրանները, կերտելով վանքեր, եկեղեցիներ և խաչքարեր:

«Աղոթեցինք մեր վանքերում, մեր խաչքարերի առջև: Այդ աղոթքով զորացանք, այդ աղոթքով կերտեցինք մեր հաղթանակները, դիմակայեցինք մեր կյանքի բոլոր փորձություններին և քայլեցինք դարերի մեջ, քայլեցինք միշտ հաղթական, ապավինած մեր հայրերի Աստծուն՝ վստահությամբ, որ պիտի կերտենք մեր երազների երկիրը, կերտենք մեր կյանքի լուսավոր օրը և ապրենք շեն ու խաղաղ մեր հայրենիքում»,- ասաց Վեհափառ Հայրապետը՝ հույս հայտնելով, որ տավուշեցիները զորացած Սուրբ Էջմիածին այցով, ուրախ ու գոհունակ սրտով, հոգում զգալով Աստծո զորավոր ներկայությունը, պիտի վերադառնան Տավուշ ու շարունակեն հայրենիքի սահմաններն անառիկ պահելու իրենց առաքելությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց պատանիներին լավ սովորել ու գիտելիքներ ամբարել՝ դրանք կիրառելու ի պայծառություն և ի բարօրություն հայրենիքի: Նորին Սրբությունը նաև գոհունակություն հայտնեց, որ նրանք կրթվում ու դաստիարակվում հայրենիքի և Աստծո հանդեպ սիրո մեջ` համախմբվելով Հայ Եկեղեցու կամարների ներքո: «Աստծո հետ լինել նշանակում է հզոր լինել, Աստծո հետ լինել նշանակում է երջանիկ կյանքով ապրել, Աստծո հետ լինել նշանակում է Աստծո օրհնության ներքո լինել», – պատգամեց Հայոց Հայրապետը:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Տավուշի թեմի բարեջան առաջնորդ Բագրատ եպիսկոպոսին` նվիրյալ ու անձնդիր ծառայության համար, որի շնորհիվ կերպարանափոխվել է Տավուշ աշխարհը: Վեհափառ Հայրապետը նաև հայցեց Երկնավորից, որ թեմի հոգևոր սպասավորների բարի ջանքերը բազմապատիկ արդյունք տան ի նպաստ Տավուշի ժողովրդի հոգևոր կյանքի զորացման, որպեսզի կարողանան քայլել Աստծո ճանապարհներով:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Աստված օրհնի Տավուշն իր ժողովրդով և քաջարի զավակներով՝ պահելով խաղաղ ու անվրդով, զարգացման ու առաջընթացի մեջ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

12:55 11.07.2025

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումը

ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

12:48 11.07.2025

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի Բրյուս

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

12:40 11.07.2025

Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»

Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է  ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

12:36 11.07.2025

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինը

12:28 11.07.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը կարծում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինայի համար ծախսերի առյուծի բաժինը

Եվրոպացիները պետք է ստանձնեն Ուկրաինային աջակցելու ծախսերի զգալի մասը, հինգշաբթի Newsmax-ին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Եվրոպացի դաշնակիցները պետք է ստանձնեն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության առյուծի բաժինը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացրել են իրենց պատրաստակամությունը՝ ստանձնելու եվրոպական մայրցամաքի ավանդական պաշտպանությունը՝ միաժամանակ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելով Ուկրաինային զենքի մատակարարման համար», – ասել է մշտական ​​ներկայացուցիչը։   ...

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

12:17 11.07.2025

Լավրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կուալա Լումպուրում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Ռուսաստանի նախկին դիրքորոշումը Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ «Մենք քննարկեցինք Ուկրաինայի հարցը, հաստատեցինք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտած դիրքորոշումը», – նշել է Լավրովը Կուալա Լումպուրում ԱՍԵԱՆ-ի միջոցառումներին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ ...

BACK_TO_TOP