Համոզված եմ, որ գնաճ է լինելու. Արման Աբովյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Համոզված եմ, որ գնաճ է լինելու. Արման Աբովյան

20:30 28.12.2018

«Երբևիցե չի եղել այդպիսի բուռն, ինչու ոչ, կառուցողական քննարկում Երևան քաղաքի բյուջեի հետ կապված: Ընդմիջման ժամանակ մենք բոլորս հավաքվեցինք, խոսեցինք: Եթե մենք ուզում ենք քաղաքը կարգի բերել, պետք է բերենք լավ մասնագետներ: Երբ մենք բարձրացնում ենք պարգևավճարները, մենք կանգնում ենք խնդրի առաջ, երբ երևանցին ասում է, որ ոչ նպատակային ծախսերը ինչո՞վ պետք է բացատրվեն, երբ իջեցվում են վերելակների նորոգման, տրանսպորտային համակարգի ծախսերը»,- ասել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ ցուցակով ԱԺ ընտրություններում պատգամավոր ընտրված Արման Աբովյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում:

Արման Աբովյանը նաև նշել է, որ բիզնեսի նկատմամբ տուրքերը բարձրացնելիս առաջին հայացքից դրանք այդքան շատ չեն.

«Մենք չպիտի ուղղորդենք գների աճը կամ անկումը: Բիզնեսմենն իր շահերը, տուրքերը վերցնում է սպառողից՝ երևանցիներից, և, միանշանակ, գնաճ է լինելու: Կարող է հիմա չլինի, բայց համոզված եմ, որ հետո ինչ-որ բան լինելու է: Մանր և միջին բիզնեսի դեպքում պետք է բյուջետային համակարգն իսպառ հանվի: Քաղաքի բյուջեն համալրելու համար կարելի է այն լցնել արտաբյուջետային ֆոնդերով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

29 տարեկան իսպանացին կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը

14:35 19.06.2025

29 տարեկան իսպանացին կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը

«Պարման» պատրաստվում է նոր գլխավոր մարզիչ նշանակել «Արսենալում» Միկել Արտետայի օգնական Կառլոս Կուեստային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին 29 տարեկան է, ինչը նշանակում է, որ նա կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը: «Արսենալի» հետ բանակցություններն ավարտական փուլում են: ...

ԱԺ-ն ընդունել է 2024-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին նախագիծը

14:30 19.06.2025

ԱԺ-ն ընդունել է 2024-ի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասին նախագիծը

Հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը 63 կողմ ձայներով ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...

Հայաստանի ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ. վարչապետ

14:25 19.06.2025

Հայաստանի ֆորպոստացման գործընթացի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018-ին վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին ինքը լիարժեք չէր ընկալում իրեն որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավար, այլ՝ որպես ֆորպոստի ղեկավար։ «Երբ ես մտածում եմ իմ մասին 2018 թվականի հունիսին, երբ ես նոր Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեցի, շատ արագ ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ […] ...

Իսակովի պողոտայում բախվել են «Zhong Tong» ավտոբուսն ու «Opel»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ

14:17 19.06.2025

Իսակովի պողոտայում բախվել են «Zhong Tong» ավտոբուսն ու «Opel»-ը. ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ

Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 08:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Zhong Tong» մակնիշի, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոս Ի.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 19-ին

14:12 19.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:   ...

Ինձ դուր է գալիս Ռոնալդուի խաղը, բայց Մեսսին այլ մոլորակից է․ Կվարացխելիա

14:05 19.06.2025

Ինձ դուր է գալիս Ռոնալդուի խաղը, բայց Մեսսին այլ մոլորակից է․ Կվարացխելիա

ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մասին։ «Ինձ դուր է գալիս Ռոնալդուի խաղը, բայց Մեսսին այլ մոլորակից է»,- ասել է վրացի ֆուտբոլիստը, որի խոսքը մեջբերում է All About Argentina-ն։ Ի դեպ, Կվարացխելիան բազմիցս նշել է, որ իր կուռքը Կրիշտիանու Ռոնալդուն է։ ...

BACK_TO_TOP