23:48 28.12.2018
Սանկտ Պետերբուրգում կայացած արագ շախմատի կանանց աշխարհի առաջնությունում հայ շախմատիստուհիները մնացին առանց դրամական պարգևների։
Էլինա Դանիելյանը 12 հնարավորից վաստակեց 6 միավոր՝ զբաղեցնելով 66-րդ հորիզոնականը։ Լիլիթ Մկրտչյանը 12 հնարավորից վաստակեցլով 6 միավոր 124 մասնակիցների մեջ զբաղեցրել է 64-րդ տեղը։ Հայաստանի երրորդ ներկայացուցիչը՝ Մարիա Գևորգյանը, 4․5 միավորով զբաղեցրել է 106-րդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց դասական շախմատի աշխարհի գործող չեմպիոնուհի, չինացի Ցզյույ Վենցզյունը, որը վաստակեց 10 միավոր: Նրա պարգևատրվեց 40 հազար դոլարով: 9-ական միավորով 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ դարձան իրանցի Սարասադար Խադեմալշարիեհը և ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինան, որոնցից յուրաքանչյուրը 25 հազար դոլար ստացավ:
Վաղը Սանկտ Պետերբուրգում կմեկնարկի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:
15:11 19.06.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 19-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: ...
15:07 19.06.2025
Նիկոլ Փաշինյանի ելույթը 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում եզրափակիչ ելույթ է ունեցել «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը: Վարչապետն օգտակար է համարել կատարողականի վերաբերյալ քննարկումը, որի ընթացքում խոսվել է իշխող քաղաքական թիմի կառավարման տարիների մասին: «Դա լրացուցիչ ազդակ էր, որպեսզի ինքս էլ մտածեմ մեր կառավարման յոթ տարիների մասին»: Նիկոլ Փաշինյանը խոսել է հավասարակշռված արտաքին […] ...
14:54 19.06.2025
Մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հարցին՝ մեկնաբանելով այն տեսակետները, որ Հայաստանը կորցրել է Լեռնային Ղարաբաղը։ «Շատ են խոսում նրա մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես այս հարցի մասին էլ, բնականաբար, շատ մտածել եմ և իմ եզրակացությունը հետևյալն է՝ մենք ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, […] ...
14:45 19.06.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղարինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Ղայթին, ով Հայաստան է ժամանել Երևանում կայանալիք Սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։ Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նրա ղեկավարած կառույցի և անձամբ դոկտոր Ալ-Ղայթի գործունեությունն՝ ուղղված հանդուրժողականության, ժողովուրդների խաղաղ համակեցության և համամարդկային արժեքների տարածմանը։ Նախագահի […] ...
14:35 19.06.2025
29 տարեկան իսպանացին կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը«Պարման» պատրաստվում է նոր գլխավոր մարզիչ նշանակել «Արսենալում» Միկել Արտետայի օգնական Կառլոս Կուեստային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իսպանացին 29 տարեկան է, ինչը նշանակում է, որ նա կդառնա Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ մարզիչը: «Արսենալի» հետ բանակցություններն ավարտական փուլում են: ...