Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահը շնորհավորել է համայն հայությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+23.09 oC

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահը շնորհավորել է համայն հայությանը

17:43 30.12.2018

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը շնորհավորել է համայն հայությանը։ Ուղերձը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, Եվրոպայի, ԱՄՆ-ի և այլ տարածաշրջանների բարեկամներ, Հայաստանի և Արցախի քույրեր ու եղբայրներ:

Սիրելի հայրենակիցներ, հայության ուժը հսկայական է, եթե օգտագործվի արտերկրի, Մայր հայրենիքի և Արցախի հայրենասեր զանգվածների ներուժը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից: Մեր երկիրը կլինի հիրավի հզոր, եթե օգտագործենք արհեստավարժ, բացառիկ բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներին, որոնցով հայտնի է մեր ազգը ողջ աշխարհով մեկ: Օտար երկրներում մեր արհեստավարժ մասնագետները զարմացրել են իրենց բացառիկ արդյունքներով: Նրանց մի մասը սեփական նախաձեռնությամբ ներգրավվել է նաև Հայրենիքին ծառայելու սուրբ գործին՝ հսկայական օգուտներ բերելով: Այսօր, սակայն եկել է պահը, որ այդ անհատներին պիտի միացնեք հարյուրավոր և հազարավոր մեր շնորհալիներին՝ արտերկրից ներգավվելով և երկրի ներսում կուտակված բացառիկ մասնագետներին ոտքի հանելով լծվենք մեր արտադրությունների վերակագման գործին: Եվրոպայի հայկական միությունների ֆորումը, որը հայտնի է ճիշտ երկու տասնամյակ իր լոբբիստական գործունեությամբ՝  Հայ դատի խնդիրների համար պայքարով, այսօր ամբողջովին զբաղված է երկրի տնտեսության վերականգման՝  մասնավորապեա քիմիական, թվային տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության և այլ կարևորագույն ոլորտների վերածնման ու զարգացման խնդիրներով: Մեզ համար խիստ էական են նաև գիտության կարևոր արդյունքների օգտագործումը. Հայաստանում այն առկա է և կարիք ունի կտրուկ զարգացման: Բացառիկ կարևորում ենք նաև հայ մշակույթի զարգացումն ապահովող աշխատանքների հովանավորումն ապագայում:․․․

Մեզ անհրաժեշտ է ընդամենը Հայաստանում ձևավորվող նոր կառավարության հետ փոխըմռնում, որն ամբողջովին կախված կլինի ստեղծվող կառավարության մակարդակից և ցանկությունից:

Սիրելի հայ ժողովուրդ,  ԵՀՄՖ-ի նախագահության և եվրոպահայ բոլոր համայնքների անունից թույլ տվեք շնորհավորել համայն հայության Նոր տարին և մոտեցող Սուրբ Ծնունդը, մաղթելով մեր Հայրենիքին խաղաղություն, տնտեսության աննախադեպ հզորացում,  բարգավաճում, կենսամակարդակի կտրուկ բարելավում, իսկ ողջ հայությանը՝ Հայ դատի խնդիրների արդարացի լուծում:

Մեր տանջված Ազգն արժանի է լուրջ հաջողություններ գրանցելու, որը և մաղթում ենք՝ հավատով, որ այն կիրականա այս կարևոր տարվա մեջ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Bloomberg. Եվրոպան ցանկանում է ամերիկյան զենք գնել՝ Ուկրաինա ուղարկելու համար

20:50 24.05.2025

Bloomberg. Եվրոպան ցանկանում է ամերիկյան զենք գնել՝ Ուկրաինա ուղարկելու համար

Եվրոպական երկրները հետաքրքրված են մեծ քանակությամբ ամերիկյան զենք գնելով՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու համար, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի դա ուղղակիորեն անել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Եվրոպան չունի անհրաժեշտ զինանոցներ կամ բավարար զենք արտադրելու կարողություն՝ Կիևին ինքնուրույն մատակարարումները շարունակելու համար՝ առանց ԱՄՆ մասնակցության։ Եվրոպական երկրները հնարավոր լուծում են […] ...

Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում

20:42 24.05.2025

Ուկրաինական գերությունից վերադարձած ռուս զինվորներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում

Ուկրաինական գերությունից ազատված 307 ռուս զինծառայողների տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի մարզում, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը։ Մինչ այդ զինծառայողները գտնվում էին Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում էր անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն։ Այսօր ևս 307 ռուս զինվորներ վերադարձվեցին։ Փոխարենը, ուկրաինական կողմին հանձնվեցին Ուկրաինայի զինված ուժերի 307 գերի վերցված զինյալներ։ Փոխանակման առաջին փուլը տեղի է […] ...

Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան

20:30 24.05.2025

Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան

Եմենի առաջնորդ Ռիշադ ալ-Ալիմին նախատեսում է այցելել Ռուսաստան մայիսի 27-ին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եմենի առաջնորդի մամուլի ծառայությունից։ «Նախագահական ղեկավարության խորհրդի ղեկավարի այցը Ռուսաստան կկայանա մայիսի 27-29-ը, նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – նշել է գործակալության աղբյուրը։ Ալ-Ալիմին իշխանության եկավ Եմենի այն […] ...

Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը

20:20 24.05.2025

Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման հարցը, ով անսպասելի այցով ժամանել է Ստամբուլ։ Էրդողանը խոսել է սիրիական բանակի կենտրոնացված վերահսկողության կարևորության մասին, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի վարչակազմը։ Շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերությունները, […] ...

Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել ԱՄՆ պաշտպանության բյուջեն

20:10 24.05.2025

Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել ԱՄՆ պաշտպանության բյուջեն

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չունի երկրի պաշտպանական բյուջեն կրճատելու ծրագրեր, որը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար։ «Մենք հենց նոր կազմեցինք 1 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջե։ Ոմանք հարցնում են՝ կարո՞ղ եմ կրճատել այն։ Ես 10 ցենտով չեմ կրճատի։ Կան այլ բաներ, որոնք կարելի է կրճատել», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ դիմելով Նյու Յորքի Վեսթ […] ...

SHANTNEWS

20:00 24.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP