ՀՀ և Ղազախստանի արտգործնախարարներն անթույլատրելի են համարել կենցաղային հողի վրա կատարված ողբերգությանն ազգամիջյան նրբերանգ տալու փորձերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+31.09 oC

ՀՀ և Ղազախստանի արտգործնախարարներն անթույլատրելի են համարել կենցաղային հողի վրա կատարված ողբերգությանն ազգամիջյան նրբերանգ տալու փորձերը

16:48 07.01.2019

Հունվարի 7-ին կայացել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության բաժնից:

Շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ է մաղթել Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ:

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներն արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ փոխգործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համատեղ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի առավել ընդլայնման ուղղությամբ: Զրուցակիցները կարևորել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ որպես երկրի հասարակության անբաժանելի մաս, որը կարևոր դերակատարում ունի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման գործում:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Կարագանդայում ստեղծված իրավիճակին: Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարները երկուստեք ընդգծել են կենցաղային հողի վրա տեղի ունեցած ողբերգությանն ազգամիջյան նրբերանգ տալու փորձերի անթույլատրելիությունը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակն ունի գերզգայուն բնույթ՝ կարևորելով հանրային կարծիքը միտումնավոր շեղելուն և լարվածություն առաջացնելուն ուղղված քայլերի բացառումը:

Այդ առնչությամբ կողմերն ընդգծել են Հայաստանի և Ղազախստանի տարբեր գերատեսչությունների միջև անմիջական կապի պահպանման կարևորությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի առաջնություն

11:30 24.07.2025

Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի առաջնություն

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժից» տեղափոխվել է Իսրայելի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Բնեյ Սախնին», հատնում է իսրայելական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա Միրանյանը «Բնեյ Սախնինի» հետ կնքել է 1 տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Միրանյանը նոր թիմին միացել է անվճար: Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել […] ...

WAFA. Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 53 պաղեստինցի

11:25 24.07.2025

WAFA. Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 53 պաղեստինցի

Առնվազն 53 պաղեստինցի է զոհվել և շատերը վիրավորվել չորեքշաբթի օրը Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող հարվածների հետևանքով, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Չորեքշաբթի օրը Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակական կրակի և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 53 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ», – նշել է գործակալությունը։ Հինգ խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ շատերը ծանր վիրավորվել […] ...

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հետաքննելու է Օբամայի մասնակցությունը հետախուզական տվյալների կեղծմանը

11:16 24.07.2025

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հետաքննելու է Օբամայի մասնակցությունը հետախուզական տվյալների կեղծմանը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կստեղծի հատուկ խումբ՝ գնահատելու ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի կողմից գաղտնազերծված նյութերը, որոնք վերաբերում են նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից հետախուզական տվյալների հնարավոր կեղծմանը, որոնք, ենթադրաբար, ցույց են տալիս Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին։ «Այսօր Արդարադատության նախարարությունը հայտարարեց Ազգային հետախուզության տնօրեն Թալսի Գաբարդի կողմից հրապարակված ապացույցները գնահատելու համար աշխատանքային խումբ […] ...

Նաիր Թիկնիզյանը` Չեմպիոնների լիգայի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

11:05 24.07.2025

Նաիր Թիկնիզյանը` Չեմպիոնների լիգայի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնի երկրպագուններն են քվեարկությամբ լավագույնը ճանաչել 26-ամյա ֆուտբոլիստին: Բելգրադը ներկայացնող թիմը հյուրընկալվելիս հաղթել էր 1-0 հաշվով, Թիկնիզյանը մասնակցել էր ամբողջ խաղին: Այս խաղով Թիկնիզյանը […] ...

Կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի հերթական նիստը

11:00 24.07.2025

Կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից չի զեկուցվում 37-ը: Եվս մեկ հարց գաղտնի է։ Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը. Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցել մեկնել է Ռուսաստան։ ...

FT. Ռուբիոն ազդել է Թրամփի՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Վենեսուելայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման վրա

10:55 24.07.2025

FT. Ռուբիոն ազդել է Թրամփի՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Վենեսուելայի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման վրա

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ճնշում է գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ Ռուսաստանի, Վենեսուելայի, Իրանի և Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ընդունելու համար, հաղորդում է Financial Times (FT)-ը։ Հրատարակությունը գրում է, որ Ռուբիոն, ըստ իր կողմնակիցների, ոչ միայն չի շեղվել իր սկզբունքներից արտաքին քաղաքականության հարցերում, այլև պաշտպանել է դրանք՝ ազդելով Թրամփի վրա «ավելի կռվարար դիրքորոշում […] ...

BACK_TO_TOP