Երկու անձի մեղադրանք է առաջադրվել 30-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել 30-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար

18:21 08.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 30-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:

2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 30-ամյա բնակչուհի՝ «որովայնի աջ կեսի կտրած-ծակած վերք՝ լյարդի վնասումով, կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած թափանցող վերքեր՝ երկկողմանի պնևմոթորաքսի ձևով ծանր մարմնական վնասվածքներով»: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ կինը գտնվել է անգիտակից վիճակում և ի վիճակի չի եղել որևէ բացատրություն տալու:

Փաստի առթիվ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող:

Իրականացված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1999 և 1979թթ.:

Նախնական քննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, 2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել են «Նաիրիտ» գործարանի մոտ, մոտեցել են 30-ամյա կնոջը, սեռական հարաբերություն ունենալու պատրվակով համաձայնության գալուց հետո նստել են վերջինիս ավտոմեքենան և ուղևորվել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի ուղղությամբ:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս բռնություն են գործադրել կնոջ նկատմամբ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ճանապարհին՝ ավտոմեքենայում, 39-ամյա տղամարդն իր մոտ գտնվող պարանը գցել է կնոջ պարանոցից և ձգել, իսկ 19-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածել է կնոջ որովայնի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ միաժամանակ պահանջելով վերջինիս ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած 39-ամյա տղամարդն իր մոտ գտնվող ատրճանակի կոթով հարվածել է նրա գլխին:

Այնուհետև կնոջը քաշելով առջևի նստատեղից տեղափոխել են ավտոմեքենայի հետևի նստարանին, որի ժամանակ 19-ամյա երիտասարդը մի քանի անգամ դանակով հարվածել է կնոջ մեջքի հատվածին:

Ճանապարհին, երբ կանգ են առել կարմիր լուսացույցի տակ, 30-ամյա կինը դուռը բացել ու իրեն դուրս է գցել ավտոմեքենայից, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ավտոմեքենայով դիմել են փախուստի:

2019թ. հունվարի 4-ին հարուցվել է քրեական գործ նաև ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը որոշում է կայացրել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

Իրականացված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 19-ամյա երիտասարդին և 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP