19:17 08.01.2019
Ադրբեջանում կա մոտ 160 քաղբանտարկլյալ, ու նրանցից գրեթե կեսը ունեն կրոնական այս կամ այն համայնքին պատկանելիություն։ Հենց այս հավատացյալ քաղբանտարկյալների վրա ճնշումները վերջին շրջանում զգալի ուժեղացել են։ Այս մասին հայտարարություն են տարածել Ադրբեջանի մի քանի հասարակական կազմակերպություններ։
Դրա համաձայն՝ միայն նախորդ տարի քաղաքական դրդապատճառներով ձերբակալված հավատացյալները հետագայում դատապարտվել են միասին վերցրած 600 տարվա ազատազրկման, ու նույնիսկ 10-15-20 տարով դատապարտվածների նկատմամբ բանտերում թույլատրվում են անմարդկային ճնշումներ ու հալածանքներ։
Խոսքը, մասնավորապես, 2015 թվականին Նարդարանի դեպքերի ժամանակ ձերբակալված կրոնական ակտիվիստների մասին է, որոնց նկատմամբ ֆիզիկական ու բարոյական ոտնձգություններ են կատարում և այլն։
Նարդարանը այն փոքրիկ ավանն է, որտեղ ապրող նարդարանցիները չունեն թյուրքական ծագում, ունեն իրենց կրոնական ծայրահեղ համոզմունքներն ու փաստորեն Բաքվից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ապրում են շարիաթի կանոններով։ 2015 թվականի նոյեմբերին այստեղ բախումներ սկսվեցին ադրբեջանական իրավապահների հետ, որը գրեթե վերաճում էր ապստամբությամբ, բայց Բաքվի իշխանությունները զենքի միջոցով ճնշեցին այն։ Մոտ մեկ տասնյակ մարդ զոհվեց ցույցերի ու անկարգությունների ընթացքում։
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...