13:50 09.01.2019
«Արցախպրես»-ը տեղեկացնում է, որ շմոլ գազից թունավորված երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին լրատվամիջոցին ասել է «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Մհեր Մուսայելյանը՝ նշելով, որ երեխայի մոտ ախտորոշվել է շմոլ գազից թունավորում` ծանր աստիճանի սոպորոզ վիճակով` գիտակցության խոր խանգարումով: Ընդունման պահին Նատալին եղել է ծանր վիճակում:
«Երեխային միանգամից տեղափոխել ենք վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա շարունակում է ստանալ համապատասխան բուժում: Երեկոյան նյարդաբանի և ակուլիստի կողմից իրականացվել է հետազոտություն: Նա առաջիկա 2 ժամվա ընթացքում եղել է գրգռված վիճակում, իսկ 22:00-ից հետո երեխայի վիճակը սկսել է կայունանալ: Պարզ պատասխանում է մեր կողմից տրված հարցերին, առավոտյան նախաճաշել է, բայց ունի թեթևակի քնկոտություն: Ներկայումս երեխան թոքերի թեթևակի խնդիրներ և ջերմություն ունի, բայց դրանք ժամանակի ընթացքում կանցնեն: Երեխայի կյանքին սպառնացող վտանգ չկա: Վիճակը գնահատվում է կայուն-ծանր»,- ասել է Մհեր Մուսայելյանը:
Բուժմիավորման տնօրենն ասել է, որ երեխայի պատմելով՝ նրան գտել են անկողնու տակ թաքնված:
«Ըստ իս՝ երեխան վախից է նման քայլի դիմել, որի հետևանքով էլ փրկվել է: Համապատասխան սարքով շմոլ գազի ստուգման կոնցենտրացիան կազմել էր 50 %: Նման չափաքանակ դեռևս չենք տեսել, փոքրիկը փրկվել է հրաշքով»,- նշել է Մ. Մուսայելյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին՝ ժամը 19:05-ին, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
21:00 28.06.2025
Հոգևորականների ձերբակալություններից մինչև վարչապետի իմպիչմենտ. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետԱյս շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց իրադարձություններին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը: Նա խոսել է հոգևորականների ձերբակալությունների, իշխանությունների մոտեցումների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու նախաձեռնությունների մասին: ...