Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է. նա կդառնար 95 տարեկան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է. նա կդառնար 95 տարեկան

12:37 09.01.2019

Այսօր անվանի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է, նա կդառնար 95 տարեկան:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ Փարաջանովը բնութագրված է «որպես հանճարեղ մարդ, Մարդ-երևույթ, լեգենդ կինո բերած և կինոյում լեգենդ թողած անհատ, մի ամբողջ ժամանակաշրջան ու մի ամբողջ կինո իրենով խորհրդանշած արվեստի քուրմ»:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ պատմեց Ստամբուլում Փարաջանովի պատվին վերջերս բացված ցուցահանդեսից.

«Սա Փարաջանովի ամենամեծ ցուցահանդեսն է, որ արվել է վերջին 35 տարում: Ներկայացված է 75 նմուշ, բազմաթիվ լուսանկարներ և ուրիշ նյութեր: Ցուցահանդեսն անցկացվում է «Պերա» թանգարանում, այն կտևի մինչև մարտի 17-ը»:

Թանգարանի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ նախաձեռնությունը եղել է թուրքական կողմից, և ամբողջ ծախսերն իրենք են հոգացել:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին, Թիֆլիսում: Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատվել ժամանակի մեծագույն ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինիի, Անդրեյ Տարկովսկիի և այլոց կողմից:

 Հանրությանը լայնորեն հայտնի են նրա «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և այլ ֆիլմեր: Նա արժանացել է բազմաթիվ հայրենական, միջազգային մրցանակների:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.06.2025

SHANTNEWS

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

21:52 28.06.2025

Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր Գրիգորյան

Հայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

21:45 28.06.2025

Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

21:35 28.06.2025

Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...

«Յուվենտուսի» հակառեկորդը

21:25 28.06.2025

«Յուվենտուսի» հակառեկորդը

Թուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

21:15 28.06.2025

Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը

Հունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP