14:39 09.01.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Նիստից առաջ երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը զրուցեց լրագրողների հետ:
Ալումյանը կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա պիտի կալանքի տակ չգտնվեր, բայց քանի որ դիմել են Վճռաբեկ դատարան, և պարզ չէ` Վճռաբեկ դատարանը երբ այդ հարցին լուծում կտա, միջանկյալ դիմել են Առաջին ատյանի դատարան, որ առայժմ գրավ կիրառվի, մինչև մնացած հարցերը Վճռաբեկ դատարանում իրենց լուծումը կստանան:
Փաստաբանն անդրադարձավ նաև Սահմանադրական դատարան դիմելու իրենց որոշմանը:
«Սահմանադրական դատարան դիմում են, եթե գտնում են, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը, այն օրենքը, որ անձի նկատմամբ կիրառվել է, և գտնում են, որ բոլոր միջոցները սպառվել են: Վճռաբեկ դատարանը պետք է վարույթ չընդուներ Գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը»,- ասաց նա:
Ալումյանը նաև նշեց, որ իրենք չեն կարող դիմել ՍԴ և ասել` Վճռաբեկ դատարանը խախտել է Սահմանադրությունը, քանի որ ՍԴ-ն նման դիմումներ չի քննում: Երկրորդ նախագահի փաստաբանական խումբը դիմել է Սահմանադրական դատարան և ասել, որ Քրեական դատավարության օրենսգրքում կա նորմ, որը Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ հակասում է Սահմանադրությանը: Հարցին` ՍԴ որոշումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ, փաստաբանը պատասխանեց.
«Եթե Սահմանադրական դատարանը գտնի, որ մենք ճիշտ ենք, պետք է վերանայվի Գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրանից կբխեն հաջորդ դատական ակտերը վերանայելու խնդիրները»:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...