15:34 09.01.2019
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է մայրաքաղաքի վարչական շրջանների այն շուկաների և տարածքների հասցեները, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել առևտուր՝ վճարովի կամ անվճար հիմունքներով:
?Արաբկիր – Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ:
? Կենտրոն – Խորենացի 35, «Երևանի թիվ 2» (Գումի կամ Հայկական) շուկա: Համաձայն շուկայի տնօրինության տրամադրած տվյալների` առկա է մոտավորապես 300-400 ազատ տաղավար, որոնց համար վարձավճարը սահմանվում է՝ սկսած 200 դրամից: Շուկայի տնօրինությունը պատրաստակամ է առաջին մեկ ամիսը տարածքները տրամադրել անվճար:
? Աջափնյակ – Շինարարների 15: Վարձավճարը՝ օրական 500 դրամ:
? Ավան – նախատեսվում է կազմակերպել Տաշքենդի փողոցին հարակից տարածքում:
? Նուբարաշեն – 12 փողոցի 3-րդ և 2-րդ շենքերի, 11 փողոցի 16 շենքի հարակից տարածք, անվճար:
? Նոր Նորք – Սաֆարյան փող. «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամաս /500 դր./ «Երևան Սիթի» սուպերմարկետի նկուղ անսահմանափակ տեղեր, մեծածախ շուկա՝ ժամային սահմանափակմամբ: Նախատեսվում է ևս մեկ շուկա կազմակերպել 7-րդ զանգվածի տարածքում:
? Էրեբունի – Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի հատվածում գործում է շուկա:
? Քանաքեռ-Զեյթուն – Դրոյի 19 շենքի դիմաց
? Շենգավիթ – Չեխովի փող. 17/6, Ս. Տարոնցու փող., մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց, Արտաշիսյան փող. 86/6-ի դիմաց
? Դավթաշեն – Նորաբաց շուկա , 2 թաղ. 45/7 շ. հարևանությամբ: Ազատ տաղավար՝ 20 հատ
? Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առկա են ազատ տաղավարներ «Մալաթիա» տոնավաճառի տարածքում (մանրամասն ցանկը՝ առաջիկայում):
? Նորք-Մարաշ – նախատեսվում է մինի-շուկա Արմենակյան փողոցի մոտակայքում:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...