13:05 10.01.2019
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է կառավարության որոշման նախագիծ, որով սահմանվում են «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրով զինծառայողներին տրվող հիփոթեքային պայմանները։ Ըստ դրանց՝ հիփոթեքով բնակարան գնելու դեպքում 10 տոկոս կանխավճարը վճարում է պետությունը։ Նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում։
Առավելագույն տոկոսը, որով կարող է տրամադրվել հիփոթեքային վարկը, 7 տոկոսն է։ Ընդ որում՝ պետությունը վճարելու է դրա մի մասը, ու զինծառայողին մնալու է վճարել 4 տոկոսը։ Ավելին, եթե բնակարանը գնվի կառուցապատողից, կգործի նաև աշխատավարձից գանձվող եկամտահարկի վերադարձի մեխանիզմը, ու զինծառայողը փաստացի չի վճարի նաև այդ 4 տոկոսը։
Այս բոլոր պայմանների ապահովման դեպքում զինծառայողները կկարողանան բնակարան գնել դրա գնի 90 տոկոսով, և այդ գումարն էլ մարել 20 տարում։ Սահմանվում են նաև մեխանիզմներ, որ զինծառայողի զոհվելու դեպքում կախված հանգամանքներից՝ պետությունը կարող է իր վրա վերցնել վարկի վարման մի մասը կամ ամբողջը։
Բայց կան նաև սահմանափակումներ։ Այս ծրագրին չեն կարող մասնակցել այն զինծառայողները, որոնք երբևէ տուն են ստացել պետության կողմից, իսկ մյուսները կարող են մասնակցել միայն մեկ անգամ։ Գնվող բնակարանը պետք է լինի 28,5 միլիոն դրամ արժեքի սահմաններում (փոքր բնակմակերեսով բնակարանների համար սահմանված է ավելի ցածր գնային սահման)։ Իսկ ամեն տարի այս ծրագրին կարողանալու է մասնակցել սահմանափակ թվով զինծառայող ու այլ ուժային կառույցի ծառայող․
Դիմումները, ըստ այս նախագծի, ընդունվելու են ամեն տարվա հունվար-մարտ ամիսներին, և եթե դիմողների թիվն ավելի շատ լինի, քան տեղերի քանակը, ապա անցկացվելու է վիճակահանություն։ Փաստաթղթի հիմնավորման մեջ ասվում է․
«Օրենքը նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին սեփականության իրավունքով անհատույց բնակարանների կամ անհատույց պետական ֆինանսական աջակցության կամ տնամերձ հողամասի տրամադրում, օրենքի պահանջների համաձայն հաշվառման մեջ են գտնվում շուրջ 4.000 գործող և նախկին զինծառայողներ, պետության տնտեսական հնարավորությունները թույլ էին տալիս լավագույն դեպքում տարվա ընթացքում իրականացնել մինչև 100 բնակարանների կառուցման և տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահառուների թիվը տարեցտարի աճում է: Նշված համակարգն իրեն սպառել է, որի արդյունքում գործընթացը դարձել է տնտեսապես ոչ շահավետ»։
Ըստ այդմ՝ որոշվել է ներդնել այս նոր տարբերակը։
Փաստաթղթում, որ դեռ պետք է հավանության արժանանա կառավարության կողմից, ներկայացված են նաև մյուս պայմանները՝ անհրաժեշտ փաստաթղթերը, դիմելու կարգը և այլն։
21:48 03.05.2025
Երևանում «Ford Mustang»-ը, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մեքենաներինՄայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ՝ դեպի հանրահայտ «ԱՅԲ» կրթահամալիր տանող ճանապարհահատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […] ...
21:36 03.05.2025
Առողջապահության նախարարությունը՝ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱռողջապահության նախարարությունը, նաև ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունները՝ նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Մաքրման աշխատանքներն իրականացվել են՝ «Նոր Արաբկիր» զբոսայգու տարածքում, ինչպես նաև ԱՆ ենթակայությամբ գործող բժշկական կազմակերպությունների հարակից տարածքներում` Երևանում և մարզերում: ...
21:14 03.05.2025
ՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաև միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններըՀՀ տարբեր տարածաշրջաններում շաբաթօրյակին մասնակցել են նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունները։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ...
21:00 03.05.2025
Axios. Թրամփը Սաուդյան Արաբիայում կհանդիպի տարածաշրջանային առաջնորդների հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մայիսի կեսերին Սաուդյան Արաբիա կատարած իր այցի ընթացքում հանդիպել Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ գագաթնաժողովում Թրամփը ակնկալում է «ներկայացնել ԱՄՆ դերի իր տեսլականը» Մերձավոր Արևելքում, ինչպես նաև ուրվագծել իր վարչակազմի նպատակները տարածաշրջանում։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և վարչապետ […] ...
20:50 03.05.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա, 68/3 շենքեր, Կորյունի փ. 13, 13ա, 15, 15ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Շահսուվարյան փ. 3-9, Կոմիտասի պող. 27-35Ա, 29/2-31, 34-38, […] ...
20:42 03.05.2025
Եվրոպական երկրները ցանկանում են ազատվել ԱՄՆ-ից կախվածությունից. NewsweekԵվրոպական երկրները ցանկանում են ազատվել ԱՄՆ-ից զենքի մատակարարման իրենց կախվածությունից, սակայն չեն ցանկանում ամբողջությամբ դադարեցնել դրա ներմուծումը ԱՄՆ-ից, գրում է Newsweek ամսագիրը՝ վկայակոչելով եվրոպական ռազմական աղբյուրը։ «Ցանկություն կա հնարավորինս ազատել Եվրոպան ԱՄՆ-ի կախվածությունից, բայց ամբողջովին չդադարեցնել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների հասանելիությունը»,-ասվում է հրատարակության մեջ։ Ինչպես հետեւում է ամսագրի հրապարակումից, մասնավորապես, այս առումով եվրոպական երկրներն աշխատում են […] ...