Օրենսդիր մարմնում իմ ամենօրյա աշխատանքի շնորհիվ պատասխանատու եմ լինելու ինձ և մեր թիմին վստահված յուրաքանչյուր քվեի համար․ Մխիթար Հայրապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+25.09 oC

Օրենսդիր մարմնում իմ ամենօրյա աշխատանքի շնորհիվ պատասխանատու եմ լինելու ինձ և մեր թիմին վստահված յուրաքանչյուր քվեի համար․ Մխիթար Հայրապետյան

21:50 10.01.2019

Ինչպես արդեն գիտեք, ստանձնել եմ պատգամավորական մանդատս և այսուհետ աշխատանքս շարունակելու եմ Ազգային ժողովում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նորընտիր խորհրդարանի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սփյուռքի նախարարի պաշտոնում աշխատեցի ութ ամիս, այդ ընթացքում եղան և՛ ձեռքբերումներ, և՛ հաջողության պատմություններ, և՛ բացթողումներ: Ցավում եմ, որ շատ հաճախ տրվող գնահատականները պտտվեցին իմ տարիքի շուրջ, իհարկե, հնչեցին նաև բազում առողջ քննադատություններ ու խորհուրդներ, որոնք ես ընդունեցի, վերլուծեցի, հետևություններ արեցի: Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ նախարարի պաշտոնը ստանձնել եմ պատասխանատվության անբացատրելի մեծ զգացումով՝ հույս ունենալով, որ իմ նշանակումը կոգեշնչի, նախևառաջ, երիտասարդներին, իմ փորձառությունը օգտակար կլինի նրանց համար, նաև իմ օրինակը կմոտիվացնի նրանց դրականորեն կոտրել երիտասարդության հանդեպ առկա թերահավատության բոլոր անհիմն կարծրատիպերը:

Հիմա հետահայաց վերլուծությամբ ութամսյա այս ընթացքը ուրվագծվում է իմ մեջ իբրև անփոխարինելի փորձ, քաղաքական հասունության նոր փուլ, նոր գաղափարների ու նախաձեռնությունների շրջան: Նախարարի պաշտոնում աշխատելու ամեն օրն ինձ համար լավագույնն անելու ձգտում էր: Ուրախ եմ, որ հանրությունը նախարարության և իմ աշխատանքին հետևում էր սևեռուն ուշադրությամբ, այն խոշորացույցի էֆեկտով օգնում էր մեզ շուտ նկատել սխալները, ուղղել դրանք: Ինքս երբեք չեմ խուսափել սեփական սխալներն ընդունելուց, դա համարել եմ արդյունավետության հասնելու գլխավոր ցուցիչ: Այս ութ ամիսների ընթացքում գրեթե ամեն օր փորձել եմ սովորել նորը՝ վստահ լինելով, որ հաջողության հասնելու ամենամեծ գրավականը նաև մշտապես սովորել ցանկանալու, սովորելուց չվախենալու ու չխուսափելու մեջ է: Հենց այդպես է աշխատանքը վերածվում ապրելու, մտածելու, անընդհատ առաջ գնալու կերպի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հուսով եմ՝ կարողացել եմ այս ամիսների ընթացքում ձեզ հասցնել իմ սերն ու ջերմությունը, դե իսկ ձեզնից ստացած դրական լիցքերն ինձ անչափ ոգևորել են, ուժ տվել: Փորձելով խորապես ճանաչել սփյուռքը՝ այն իմ պատկերացումներում մարմնավորվել է իբրև գունեղ, անհամեմատելի տարբեր, բազմաշերտ, բայց հզոր մի ամբողջություն: Այն, ամենից առաջ, միլիոնավոր հայերի անձնական ու համազգային պատմությունների, կարոտի, երազանքների, ներկայի նպատակների, վերջապես, մեծ համահայկական ներուժի մասին է: Եվ ճանաչածս այդ ուժեղ սփյուռքը մշտապես լինելու է իմ խոհերի, մտորումների, գաղափարների, նախաձեռնությունների մեջ:

Օրենսդիր մարմնում իմ ամենօրյա աշխատանքի շնորհիվ պատասխանատու եմ լինելու ինձ և մեր թիմին վստահված յուրաքանչյուր քվեի համար, պատասխանատու եմ լինելու նաև սփյուռքի առջև՝ անելով ամեն բան Հայաստան-սփյուռք գործակցության արդյունավետությանն աջակցելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

23:00 11.07.2025

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

22:43 11.07.2025

Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել

Ամռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

22:30 11.07.2025

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցում

Մադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

22:14 11.07.2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրել

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...

SHANTNEWS

22:00 11.07.2025

SHANTNEWS

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

21:48 11.07.2025

Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...

BACK_TO_TOP