21:27 12.01.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Կոտայքի մարզում շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվելու։
«6 ամիս որպես Կոտայքի մարզպետ պաշտոնավարելու ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ներդրողների հետ՝ իմ հրավերով կամ վերջիններիս նախաձեռնությամբ։ Նպատակն է՝ նորարարական լուծումներով և ժամանակակից առաջարկներով հագեցած ծրագրով մեր մարզում իրականացնել լայնամասշտաբ ներդրումներ։
Մշտապես իմ պատրաստակամությունն եմ հայտնել աջակցել դրանց իրագործմանը՝ ի նպաստ մարզի համաչափ զարգացման և իհարկե աշխատատեղերի ստեղծման։
Հանքավան գյուղում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած առողջարանա-հյուրանոցային համալիրի ստեղծման ծրագրին ես հավանություն տվեցի՝ համարելով այն լավագույններից՝ աշխատատեղերի քանակի, աշխատավարձերի նվազագույն շեմի և այլ ծրագրային կետերի առումով։
Համալիրը կառուցելու համար նախատեսվում է ներդնել շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլար՝ ըստ տարիների՝
2019թ․ – 3 միլիոն ԱՄՆ դոլար,
2020թ․ – 3 միլիոն ԱՄՆ դոլար
2021թ․ – 4 միլիոն ԱՄՆ դոլար։
Միայն 2019 թ․ ծրագրով նախատեսվում է ստեղծել 180-200 ուղիղ աշխատատեղեր, իսկ անուղղակի աշխատատեղերի թիվը մինչև 2021 թվականը հասցնել 750-ի։ Ներկայում նախահաշվային և նախագծային աշխատանքներն ու հողհատկացման գործընթացներն արդեն մեկնարկել են։
Այս պահին բանակցության տարբեր փուլերում գտնվող մոտ 2 տասնյակ ներդրումային ծրագրեր ունենք, որոնց մեկնարկը մարզում զգալի դրական տեղաշարժեր և նոր ռեսուրսների ներհոսք կապահովի»,- գրել է նա։
23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...