14:11 16.01.2019
Վրաստանը նախապատրաստվում է «Եվրատեսիլ 2019» մրցույթին մասնակցության: «Վրաստանի աստղը» մեգանախագծի հաղթողը կստանա «Եվրատեսիլ» մրցույթի մասնակցության ուղեգիր: Մրցութային նախագիծնը ընթացքի մեջ է:
1950 թթ. սեքս խորհրդանիշ, հայտնի ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մերիլին Մոնրոյի վրացի նմանակ Մարիամ Ցիմինտիան հաղթելու վճռականությամբ մասնակցում է նախընտրական մրցույթին:
Երգչուհին մասնակցում է Վրաստանի «Առաջին ալիքով» հեռարձակվող «Վրաստանի աստղ» երաժշտական մրցույթին: Հաղթողը իրավունք կստանա ներկայացնելու երկիրը Իսրայելում կայանալիք երգի 64-րդ մրցույթին:
Մարիամը քաստինգին բեմ դուրս եկավ Մերիլին Մոնրոյի սանրվածքով և նրա ոճի հագուստով, կատարեց նրա «I Wanna Be Loved by You» երգը, որը գրվել էր 1928 թ-ին՝ հատուկ «Good boy» մյուզիքլի համար: «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմում Մոնրոյի կատարմամբ այդ երգը համարվում է նրա ամենահայտնի կատարումներից մեկը:
Մարիամի ելույթը, սակայն, դրանով չավարտվեց: Կատարման ընթացքում նա վայրկենապես վրայից «պոկելով» Մոնրոյին հիշեցնող հագուստը՝ կերպարանափոխվեց իսկական ռոքերի՝ թե՛ կատարմամբ, և թե՛ Մոնրոյի հագուստի տակ թաքնված իրական ռոք-հանդերձանքով: Այս նոր կերպարում Մարիամը կատարեց ավստրալական AC/DC ռոք խմբի երգացանկից «Highway to Hell»հիթը:
Երգչուհու արտաքինի և ձայնի անսպասելի փոփոխությունը զարմացրեց ու ոգևորեց ժյուրիին:
«Դա շատ մաքուր կատարում էր, ես զարմացած եմ ձեր երգերի որակից, ձեր ծիծաղից…»,- ոգևորված ասաց ժյուրիի անդամ, երգիչ Ստեփան Մեջբերիշվիլին:
Ժյուրիի բոլոր անդամները, բացառությամբ պրոդյուսեր Զազա Շենգելիայի, «այո» ասացին 33-ամյա կնոջը: Շենգելիան բարձր գնահատելով երգչուհու կատարումը՝ նրան հիշեցրեց 5 տարվա վաղեմության երաժշտական մեկ այլ մրցույթ, երբ ինքն անձամբ Մարիամին խորհուրդ էր տվել լուրջ զբաղվել վոկալով և գործունեության դաշտ ընտրել կաբարեն և մյուզիքլը:
Այդուամենայնիվ, Մարիամ Ցիմինտիան ստացավ ժյուրիի մյուս 3 անդամների հավանությունն ու անցավ մրցույթի հաջորդ փուլ:
Ժյուրիի խնդրանքով Մարիամը ներկայացրեց ԱՄՆ-ում, մասնավորապես Հոլիվուդում իր երաժշտական գործունեությունը. որպես շոումեն հանդես է գալիս կորպորատիվ միջոցառումների, որի ժամանակ նմանակում է Մերիլին Մոնրոին, Էլվիս Փրեսլիին, Թինա Թըրներին և ուրիշների:
Դեպի «Եվրատեսիլ» ուղին հարթելու համար Մարիամ Ցիմինտիան դեռևս դժվարին փուլեր ունի հաղթահարելու՝ ավելի երիտասարդ և ոչ պակաս տաղանդավոր երգիչների հետ: Բայց ինչպես ասում են՝ «Ճակատագիրն ո՞ւմ հետ կատակ չի անում»:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019»-ը կկայանա Իսրայելի Թել Ավիվ քաղաքում, մայիսի 14, 16 և 18-ին:
https://www.facebook.com/GeorgianIdol/videos/607468396369484/
10:45 21.07.2025
Բժիշկները Թուրքիայի ծովափերին հանգստացողներին զգուշացնում են վտանգավոր մանրէների մասինԹուրքիայի ծովափնյա հանգստավայրերում հանգստացողներին կոչ են արել զգուշանալ, քանի որ վտանգավոր Vibrio մանրէով վարակվելու վտանգի կա։ Մանրէն կարող է խոլերա առաջացնել, երկուշաբթի օրը գրել է Milliyet թերթը ՝ հղում անելով Ստամբուլի Ֆլորենս Նայթինգեյլ հիվանդանոցի ուրոլոգիայի մասնագետ, բժիշկ Ուգուր Աֆերինի հայտարարություններին։ «Վերջին ուսումնասիրությունների ընթացքում Մարմարա, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին հայտնաբերվել է «Vibrio parahaemolyticus» և «Vibrio […] ...
10:32 21.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ վերհիշում այս տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը։ Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր […] ...
10:20 21.07.2025
Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցելՂրղզստանում տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Օշում: Այս մասին հայտնել է հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների մոնիթորինգի կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Տաշքենդի ժամանակով ժամը 10:38-ին: Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 բալ: «Անդիջանի շրջանում (Ուզբեկստանը Ղրղզստանի հետ սահմանին) զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ցնցում», – […] ...
10:09 21.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 21-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 19.6°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 21.07.2025
Իրանը համաձայնել է «ԵՄ եռյակի» հետ բանակցությունների նոր փուլ անցկացնելԻրանի և ԵՄ-ի եռյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ստամբուլում հուլիսի 25-ին, հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Եվրոպական երկրների խնդրանքին ի պատասխան՝ Իրանը համաձայնել է բանակցությունների նոր փուլ անցկացնել JCPOA-ի (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր) երեք եվրոպական մասնակիցների […] ...
09:50 21.07.2025
Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցներիԱզգային ընկերությունների իրավունքները պաշտպանելու համար Չինաստանի իշխանությունները վճռական միջոցներով կպատասխանեն Եվրամիության (ԵՄ) հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթին։ Այս մասին հայտնել է ՉԺՀ առևտրի նախարարությունը։ «Չինաստանը պնդում է, որ եվրոպական կողմը անհապաղ հրաժարվի չինական ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները պատժամիջոցների ցուցակներում ներառելու իր սխալ գործողություններից», – ասվում է առևտրի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ ՉԺՀ-ն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, […] ...