10:35 23.01.2019
Հայաստանի 6 խոշորացված համայնքում իրականացվել է ներհամայնքային ճանապարհների սպասարկման ծառայությունների հետազոտություն «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհի միջոցով: Այս մասին տեղեկացրին Իրավաբանների հայկական ասոցիացիայի մամուլի ծառայությունից։
«Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրն իրականացնում են «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի կողմից, որում «ՀամաԶարԿ» կոնսորցիումի միջոցով ներգրավված են եղել «ՀԿ Կենտրոն», «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» և «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» գործընկեր հասարակական կազմակերպությունները:
Ախուրյան, Աշոցք, Թումանյան, Ստեփանավան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում մոնիթորինգն իրականացրել են մոտ 34 վերապատրաստված քաղաքացի-մոնիթորներ՝ տվյալ համայնքներից՝ նախապես մշակված մեթոդաբանության համաձայն՝ կատարելով 902 դեմ առ դեմ հարցում և դիտարկելով 249 փողոց 2018թ․հուլիս-հոկտեմբեր ամիսներին: Մոնիթորինգի արդյունքներն ամփոփվել և վերլուծվել են՝ բացահայտելով այս ոլորտում համայնքներում առկա պատկերը:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի պարտադիր խնդիրների մեջ է մտնում համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործումը: Այս ոլորտում հանրային ծառայությունների մատուցումը տեղական ինքնակառավարման մարմինների կարևոր գործառույթներից մեկն է և սովորաբար ներառված է համայնքային զարգացման ծրագրերում, սակայն համայնքապետարանները օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված չեն կարողանում լիարժեք իրականացնել այս ոլորտներում իրենց գործառույթները:
Տեխնիկական հագեցվածությունը
Բոլոր խոշորացված համայնքներն ունեն ներհամայնքային ճանապարհների սպասարկման համար նախատեսված տեխնիկական միջոցներ, սակայն որոշ համայնքների դեպքում տեխնիկական միջոցները բավարար չեն և ավելի հնամաշ են:
Խոշորացված համայնք | Առկա տեխնիկա |
Ախուրյան | Համայնքն ունի 1989 թվականի արտադրության ավլող-ջրող մեկ մեքենա և 2011թ. արտադրության JCB 3-CX մեկ էքսկավատոր: |
Աշոցք | Համայնքն ունի 2017թվականի արտադրության մեկ գրեյդեր կցորդներով և նույն թվականի արտադրության երկու ХТЗ-150 տրակտոր |
Թումանյան | Համայնքն ունի 2017 թվականի արտադրության մեկ բազմաֆունկցիոնալ էքսակավատոր JCB 3-CX և ինքնաթափ մեքենա «Կամազ» 65115-026 |
Ստեփանավան | Համայնքն ունի 1991թ. արտադրության ունիվերսալ քաղաքային փոշեհան/փոշեկուլ, ավլող-ջրող մեքենա, 2006թ. արտադրության սարցակալման դեմ պայքարի ավազաաղային խառնուրդ ցրող մեքենա և 1990թ. արտադրության ձյուն մաքրող մեկ մեքենա |
Դիլիջան | Համայնքն ունի 2017 թվականի արտադրության մեկ գրեյդեր կցորդով, նույն թվականի արտադրության ունիվերսալ քաղաքային փոշեհան/փոշեկուլ, ավլող-ջրող մեքենա, 3 «Մազ» ինքնաթափ (MAZ) և 2 «Тerex» էքսկավատոր |
Նոյեմբերյան | 2018 թվականի արտադրության մեկ գրեյդեր կցորդներով և նույն թվականի արտադրության մեկ բազմաֆունկցիոնալ ամբարձիչ |
Բոլոր խոշորացված համայնքների բնակիչները հիմնականում դժգոհ են եղել ներհամայնքային ճանապարհների սպասարկումից: Դժգոհության հիմնական տեղիք են տվել երթևեկելի մասերի ծածկույթի ցածր որակը, ասֆալտի շերտի բացակայությունը և քայքայվածությունը, փողոցների երկայնքով մայթերի բացակայությունը:
Ճանապարհների սպասարկման վերոնշյալ արդյունքները ցույց են տալիս, որ գրեթե բոլոր համայնքներում առկա վիճակը արտաքին գործոնների արդյունք է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները առանձնապես չեն կարողանում որակական փոփոխություն ապահովել այս ոլորտում:
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:46 12.07.2025
Հուլիսի 13-ին Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Սիրելի’ երևանցիներ և քաղաքի հյուրեր, Վաղը՝ հուլիսի 13-ին, Երևանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային հեղինակավոր կինոփառատոնը։ Մեկ շաբաթ շարունակ մայրաքաղաքը կդառնա համաշխարհային կինոյի կենտրոն՝ հյուրընկալելով տասնյակ ճանաչված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների և արվեստի ներկայացուցիչների։ Փառատոնը կմեկնարկի Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար»: Միացեք Երևանի կինոմշակույթի ամենասպասված իրադարձությանը»: ...
14:30 12.07.2025
Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջըՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...
14:14 12.07.2025
Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈւրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի նախագահի աշխատակազմին առընթեր Միջազգային համագործակցության ուրուգվայական գործակալության (AUCI) գործադիր տնօրեն Մարտին Կլավիխոյի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը, կայացած հանդիպման շրջանակներում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարներին: ...