17:00 23.01.2019
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները հարց են ուղղել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պարգևավճարների վերաբերյալ՝ արդյո՞ք ԱՆ-ն ևս տվել է պարգևավճարներ.
«Իմ առաջին քայլերից մեկն է եղել բուժաշխատողների աշխատավարձը բարձրացնելը, և այդ պրոցեսը շարունակական է լինելու նաև հիմա: Ես համարում եմ, որ Հայաստանում, ընդհանրապես, միջին աշխատավարձը պետք է աստիճանաբար աճի եղած ռեսուրսների շրջանակներում և նոր՝ տնտեսական աճի հետևանքով առաջացող ռեսուրսների շրջանակում: Խոսքը վերաբերում է առողջապահական համակարգում ընդգրկված թե՛ 40 հազար աշխատակիցներին, թե՛ վարչական աշխատողներին: Մեր նախարարությունում պարգևավճար տրվել է տարեվերջին. ես համարում եմ, որ դա օրինաչափ է, մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, երբ մեր պետական կառավարման ապարատի օպտիմալացման արդյունքում մենք կարողանանք ոչ թե պարգևավճարներով փոխհատուցել վարչական աշխատողների ջանքերը, այլ դրույքային, բազային աշխատավարձն այնքան բարձրացնել, որ պետական ծառայողները ստանան մրցունակ աշխատավարձ»,- ասաց նախարարը:
Թորոսյանն ասել է, որ չի հերքում՝ պետական համակարգում կան աշխատողներ, որոնք արդյունք չեն տալիս, իրենց քայլերը միտված են նրան, որ այդպիսի աշխատակիցների թիվը պակասի:
«Մենք հիմա կառավարության կառուցվածքն ենք փոխում, հետո կառավարության մեջ եղած նախարարությունների և գերատեսչությունների կառուցվածքն ենք փոխում, նաև շատ գերատեսչություններ փոխում են նախարարություններին ենթակա ՊՈԱԿ-ների, հիմնադրամների, ԾԻԳ-երի կառուցվածքներն: Այսինքն՝ այդ պրոցեսը շարունակական գնալու է: Ազատված միջոցները թույլ կտան այդ մարդկանց վճարել նորմալ աշխատավարձ: Պարգևավճարները պետք է դառնան սիմվոլիկ և ոչ թե փոխհատուցման հիմնական միջոց»,- ասել է Թորոսյանը:
Արսեն Թորոսյանը դժվարացել է նշել, թե որքան պարգևավճար է տրվել իր ղեկավարած նախարարությունում:
16:40 09.05.2025
Հրդեհ բեռնատարի բեռնախցիկում18:30 09.05.2025
Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս ՄարագոսՀայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ուղերձ էհղել Եվրոպայի օրվա առթիվ. «Մայիսի 9-ին մենք նշում ենք Եվրոպայի օրը՝ եվրոպական միասնության և Եվրոպայում ու ամբողջ աշխարհում խաղաղության օրը։ Յոթանասունհինգ տարի առաջ՝ 1950 թվականին, Շումանի հռչակագրով, Եվրոպան կատարեց գիտակցված ընտրություն՝ հակամարտության և պառակտման փոխարեն ընտրելով խաղաղությունն ու հաշտեցումը։ Այս կերպ մենք ընտրեցինք ապագան անցյալի փոխարեն, […] ...
18:24 09.05.2025
Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետը՝ Հռոմի նորընտիր պապինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ և իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ»,-գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում։ […] ...
18:14 09.05.2025
Մեկ շաբաթ առաջ «BMW»-ով Դեբեդ գետն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել էԱյսօր՝ մայիսի 9-ին, առավոտյան ժամը 07:00-ից վերսկսել են մայիսի 2-ին «BMW»-ով Դեբեդ գետն ընկած 74-ամյա Ռուբեն Պ.-ի դիակի հայտնաբերման աշխատանքները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քիչ առաջ Թումանյանի հրշեջ-փրկարարները Դեբեդ գետում՝ Ախթալա-Շնող հատվածում, ավտոմեքենայի ընկնելու վայրից մոտ 4 կմ հեռավորության վրա հայտնաբերել են քաղաքացու դի: Պարզվել է, որ հայտնաբերվածը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն է: […] ...
18:07 09.05.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Շիրազի քաղաքապետի հետՄայիսի 5-7-ը ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ Շիրազի քաղաքապետ Մոհամմադ Հասան Ասադիի հրավերով գտնվել է Շիրազում՝ մասնակցելու «Շիրազի օրեր» միջոցառմանը, որի շրջանակում կայացել է ՀՀ դեսպանի ու Շիրազի քաղաքապետի երկկողմ հանդիպումը: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է քաղաքապետին Շիրազի օրվա կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել նպաստել Շիրազի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցությանը տարաբնույթ, այդ թվում՝ զբոսաշրջային, մշակութային, […] ...
17:54 09.05.2025
Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Teana»-ն և «Ford Transit»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ թիվ 127 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 39-ամյա Ոսկան Դ․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Վարազդատ Դ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական […] ...