18:13 23.01.2019
Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով ևս մեկ անձի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Սա նշանակում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը նույն օրը, բացի Ջուլիետա Ղուկասյանից, մարմնական վնասվածքներ է հասցրել ևս մեկ մարդու: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Ես չգիտեմ այդ անձը համարվում է տուժո՞ղ, թե ո՞չ, բայց դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշման նկարագրությունից պարզ է դառնում, որ ռուս զինծառայողը մարմնական վնասվածքներ է հասցրել ևս մեկ մարդու: Նկարագրությունից հայտնի է դառնում, որ տղամարդը փորձել է օգնել Ջուլիետա Ղուկասյանին: Այդ տղամարդու նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասել է Արթուր Սաքունցը:
Նա նաև SHANTNEWS.am-ին տեղեկացրել է, որ 2 օր առաջ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի նա այցելի ռուսական 102-րդ ռազմաբազա և ծանոթանա այն պայմաններին, որտեղ պահվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող զինծառայող Ա. Ռազգիլդեևը:
Հիշեցնենք, որ քննչական մարմինը մերժել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը ռուս զինծառայողին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին: Միջնորդությունը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել Շիրակի մարզի դատախազին:
«Մեր բողոքին պաշտոնական պատասխան դեռ չենք ստացել: Գտնում ենք, որ ռուս զինծառայողին Հայաստանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մեր պահանջը հիմնավոր է իրավական և բոլոր առումներով: Իսկ քննիչի մերժումը անհիմն է: Եթե Շիրակի մարզի դատախազը ևս մերժի մեր պահանջը, դիմելու ենք դատարան քննիչի անգործությունը վիճարկելու հայցով: Համարում ենք, որ քննիչը մեր միջնորդությունը բավարարելու համար ոչ մի միջոց չի ձեռնարկել»,- ասել է Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք՝ 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա կոչվող թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
14:31 22.07.2025
Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնել14:31 22.07.2025
Նեյմարը 1,5 միլիոն դոլարով Բեթմոբիլ է գնելԲրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը գնել է Բեթմոբիլ («Բեթմեն» ֆիլմից ավտոմեքենայի կրկնօրինակ)՝ վճարելով 1,5 միլիոն դոլար, հաղորդում է Marca-ն։ Սուպերմեքենան չի կարելի օգտագործել սովորական երթևեկության ճանապարհներին։ Բեթմոբիլի շարժիչը գրանցված ու արտոնագրված չէ, չունի հայելիներ և չի համապատասխանում անվտանգության պահանջներին։ Նեյմարը Բեթմոբիլը գնել է բրազիլացի դիզայներ Ադեմար Կաբրալից։ Մեքենան մինչև վերջերս ցուցադրվել է Սան Պաուլուի Երազանքի ավտոմեքենաների […] ...
14:20 22.07.2025
Պեսկովը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններինՈւկրաինական հակամարտության շուրջ տարաձայնությունները չպետք է խաթարեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ հարաբերությունները։ Այսպիսի հույս է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։ «Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հենց սկզբից զբաղեցրել է այս դիրքորոշումը։ Հենց սկզբից մենք համաձայն չէինք դրա […] ...
14:08 22.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 22-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 22-ի 08։00 դրությամբ կազմել է 19.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
14:00 22.07.2025
«Ռեալը» և այլ ակումբներ առաջարկում են Ակումբային ԱԱ-ն անցկացնել երկու տարին մեկ«Ռեալը» և մի շարք եվրոպական ու հարավամերիկյան ակումբներ ցանկանում են, որ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվի երկու տարին մեկ։ ՖԻՖԱ-ն, սակայն, այս գաղափարը համարում է «անհնարին»։ Հաջորդ մրցաշարը կարող է կայանալ Կատարում՝ 2029 թվականին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Ըստ աղբյուրի՝ մի քանի առաջատար ակումբներ կողմ են մրցաշարը ավելի հաճախ կազմակերպելուն՝ նպատակ ունենալով մեծացնել եկամուտները։ Թեև […] ...
13:53 22.07.2025
Բայամովը և Բոճորիշվիլին քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերԱդրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոճորիշվիլին ընդլայնված կազմով բանակցություններ են վարել, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ էներգետիկան, տրանսպորտը, տարածաշրջանային կապերը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։ Նախատեսված են […] ...
13:30 22.07.2025
Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնիցՌոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է ռուսական «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի նոր գործադիր տնօրեն է դարձել Թարխան Ջաբրաիլովը, ով 2025 թվականի հունվարից «Կռիլյա Սովետովի» տնօրենների խորհրդի անդամ էր։ ...