Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննված և կարճված քրգործով վարույթը վերսկսվել է. ՀՔԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+33.09 oC

Միհրան Պողոսյանի վերաբերյալ քննված և կարճված քրգործով վարույթը վերսկսվել է. ՀՔԾ

17:04 24.01.2019

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված և կարճված՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը վերսկսվել է:

Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Այլ մանրամասներ ՀՔԾ-ից չհայտնեցին, նշեցին, որ լրացուցիչ մանրամասների մասին դեռ կտեղեկացնեն:

Գործի վերաբացման մասին տեղեկատվությունն առաջինը հայտնել էր «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ)։

2016 թվականին Hetq.am-ը «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հրապարակման մեջ բացահայտել էր այդ ժամանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի ընկերությունները Պանամայի օֆշորային գոտում։ Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր էր Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):

Հրապարակումից հետո՝ 2016թ. ապրիլի 18-ինб Պողոսյանը հրաժարական տվեց ԴԱՀԿ պետի պաշտոնից:

2016թ. մայիսին ՀՔԾ-ն հարուցել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով), իսկ 2017 թվականի հունվարի 23-ին ՀՔԾ-ն որոշում կայացրեց Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից

13:30 22.07.2025

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից

Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է ռուսական «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի նոր գործադիր տնօրեն է դարձել Թարխան Ջաբրաիլովը, ով 2025 թվականի հունվարից «Կռիլյա Սովետովի» տնօրենների խորհրդի անդամ էր։ ...

Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցին

13:20 22.07.2025

Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցին

Թուրքիայում Ուկրաինայի հարցով առաջնորդների մակարդակով հանդիպման կոնկրետ ամսաթվեր չկան, սակայն Անկարայի առաջարկը մնում է ուժի մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմից։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել էր Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Թուրքիայում՝ հակամարտության վերջնական կարգավորման և հրադադարի համաձայնագրի ստորագրման համար։ «Ոչ, կոնկրետ ժամկետներ չկան։ Սա առաջարկ է, […] ...

Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար

13:12 22.07.2025

Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար

Այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 22-ին՝ ժամը 09։00-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի, Առինջ բնակավայրի Բ թաղամասի (ամբողջությամբ), Վերին Պտղնի բնակավայրի (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»: ...

Վրաստանն արտաքսել է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

13:09 22.07.2025

Վրաստանն արտաքսել է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների

Վրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 25 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների։ Այս մասին հաղորդվում է դեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք […] ...

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-ից

13:00 22.07.2025

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-ից

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ, հավանաբար, լրացուցիչ ֆինանսավորում կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Միացյալ Նահանգներից։ Հուլիսի սկզբին ԱՄՀ-ի հաղորդակցության տնօրեն Ջուլի Կոզակը հայտարարեց, որ հիմնադրամը Ուկրաինայի ներկայիս վարկային ծրագրի հաջորդ վերանայումը կանցկացնի 2025 թվականի վերջին: Կիևի համար ընդլայնված ֆինանսավորման գործիքը նախատեսված է մինչև 2027 թվականը: «Եթե բազային սցենարը ենթադրում է, որ հակամարտությունը […] ...

Յոկիչը «մրցել է» գնացքի հետ

12:50 22.07.2025

Յոկիչը «մրցել է» գնացքի հետ

Ամերիկյան «Դենվեր Նագեթսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը Չինաստանում «մրցել է» արագընթաց գնացքի հետ: Նրան տեսանկարահանողները հետաքրքրվել են, թե արդյոք հանրահայտ բասկետբոլիստը հաղթել է գնացքին: Յոկիչը պատասխանել է` «իհարկե»։   ...

BACK_TO_TOP