Ֆինանսների նախարարի տեղակալը եկամտահարկի համահարթեցումը համարում է հարկի սահմանման լավագույն տարբերակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

Ֆինանսների նախարարի տեղակալը եկամտահարկի համահարթեցումը համարում է հարկի սահմանման լավագույն տարբերակը

22:23 24.01.2019

Հայաստանի Հանրապետության կառավարությունը քննարկել է եկամտային հարկի սահմանման բազմաթիվ սցենարներ, ինչի արդյունքում կանգ են առել ամենանախընտրելի տարբերակի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Անդրադառնալով հարցին, որ եկամտահարկի համահարթեցման դեպքում ռիսկային գոտում կհայտնվեն, մասնավորապես, մինչև 150 հազար աշխատավարձ ստացողները՝ նա նշել է. «Ես կարծում եմ, որ այս հարցի քննարկման համատեքստում նախ և առաջ պետք է հասկանանք, թե ինչ նպատակ է հետապնդում կառավարությունը՝ եկամտային հարկի համահարթ 23 տոկոս դրույքաչափ սահմանելով և հետագա տարիներին այն մինչև 20 տոկոս նվազեցնելով: Կառավարության հիմնական նպատակն արտադրողական աշխատուժը խրախուսելը և արտահանմանը միտված ձեռնարկատիրական գործունեության միջավայրը բարելավելն է, ըստ այդմ նաև արտաքին շուկաներում մեր տեղական արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացնելը»:

Փոխնախարարը նշել է, որ իրենք քննարկել են եկամտային հարկի բազմաթիվ սցենարներ: «Մեր գնահատմամբ՝ բոլոր այն սցենարները, որոնք կարող էին ենթադրել եկամուտների վերաբաշխում, այսինքն` ցածր եկամտային խմբում գտնվողներից ավելի պակաս եկամուտների հավաքագրում և բարձր եկամտային խմբում գտնվողներից ավելի մեծ չափով հարկերի հավաքագրում, ենթադրում էին բյուջեի հարկային եկամուտների մեծ կորուստներ, որոնք այս փուլում կառավարությունն իրեն թույլ տալ չէր կարող, քանի որ հարկաբյուջետային կայունության տեսանկյունից չի կարող ներկայացվել հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծերի փաթեթ, որի արդյունքը կարող է ենթադրել հարկային եկամուտների էական կորուստ: Սա կբերի հարկաբյուջետային անկայունության և ռիսկերի: Փոխարենը, այն սցենարները, որոնք ենթադրում են ավելի փոքր հարկային եկամուտների կորուստ, մեզ հնարավորություն են ընձեռում լուծել ազգային տնտեսության, հատկապես արտահանմանը միտված արտադրությունների մրցունակության բարձրացման խնդիրը:  Մեր ընտրած սցենարի դեպքում թեպետ մենք ունենք հարկային եկամուտների կառավարելի կորուստ, սակայն մեր գնահատմամբ դրա դիմաց ստանում ենք արտահանմանը միտված և բարձր արտադրողական արտադրությունների մրցունակության աճ»,- հայտնել է Արման Պողոսյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է, որ ակցիզային հարկով հարկվող որոշ ապրանքների համար դրույքաչափերը կբարձրացվեն, սակայն դրանք այն ապրանքներն են, որոնք առաջին անհրաժեշտության չեն, լայն սպառման չեն:

Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով և հարակից նախագծերի փաթեթով առաջարկվում է անցում կատարել եկամտային հարկի համահարթեցված դրույքաչափի: Մասնավորապես, առաջարկվում է 2019թ. սեպտեմբերի 1-ից անցնել եկամտային հարկի համահարթեցված 23 տոկոս դրույքաչափի: Նախագծերի փաթեթով առաջարկվում է մինչև 2023թ. հունվարի մեկն աստիճանաբար նվազեցնել եկամտային հարկի համահարթեցված դրույքաչափը՝ հասցնելով այն 20 տոկոսի: Մասնավորապես, առաջարկվում է 2020թ. հունվարի 1-ից դրույքաչափը դարձնել 22 տոկոս, 2021թ. հունվարի 1-ից՝ 21 տոկոս, 2022թ. հունվարի 1-ից՝ 20.5 տոկոս, 2023թ. հունվարի 1-ից 20 տոկոս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

19:21 12.07.2025

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացիների

Հուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […] ...

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

19:10 12.07.2025

ԵՄ-ն խորացնելու է գլոբալ գործընկերությունը. Ֆոն դեր Լեյենը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի վերաբերյալ որոշման ֆոնին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն կընդլայնի իր գործընկերությունը այլ երկրների հետ։ «Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք խորացնել մեր գլոբալ գործընկերությունները՝ ամուր արմատավորված կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի սկզբունքներում», – ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարության մեջ, այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց […] ...

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

18:57 12.07.2025

Գազայում մարտից ի վեր սովից մահացել է 67 երեխա

Գազայի հատվածում՝ 2025 թվականի մարտից լիակատար շրջափակման սահմանումից ի վեր, սովից մահացել է առնվազն 67 երեխա, հայտնել է անկլավի մամուլի գրասենյակը։ «Գազայում թերսնման հետևանքով մահացած երեխաների թիվը հասել է 67-ի։ Առաջիկա շաբաթներին 5 տարեկանից փոքր ավելի քան 650,000 երեխա, հավանաբար, կբախվի սովի սպառնալիքի հետ», – ասվում է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Անկլավի առողջապահության […] ...

Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնին

18:45 12.07.2025

Նիդեռլանդները կոչ է արել ԵՄ-ին միասնական մնալ Թրամփի մեկնաբանությունների ֆոնին

Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆը կոչ է արել Եվրամիությանը միասնական մնալ Միացյալ Նահանգների հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա 30% մաքսատուրքեր սահմանելու հայտարարության ֆոնին։ «ԱՄՆ-ի կողմից Եվրամիությունից ներմուծվող ապրանքների վրա 30% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունը մտահոգիչ է և չի հանգեցնի առաջընթացի: Եվրոպական հանձնաժողովը կարող է հույսը դնել մեր աջակցության […] ...

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալ

18:33 12.07.2025

Իրանը հայտարարել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո վտանգը շարունակում է մնալ

Իրանի միջուկային օբյեկտների մոտ ռադիոակտիվ նյութերի տարածման և Իսրայելի հետ իրանա-իսրայելական հակամարտության վերջերս ավարտված բաց փուլից մնացած զինամթերքի պայթյունի վտանգը «լուրջ» է, ինչը Իրանի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցության փոփոխության պատճառներից մեկն է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Հունիսի վերջին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարեց, որ Իրանի իշխանությունները օրենք […] ...

Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանին

18:22 12.07.2025

Ղազախստանը որոշել է ընդունել Աֆղանստանի դեսպանին

Ղազախստանը որոշել է մոտ ապագայում Աստանայում ընդունել Աֆղանստանի դեսպանին՝ միաժամանակ բարձրացնելով Քաբուլում իր դիվանագիտական առաքելության մակարդակը մինչև դեսպան, շաբաթ օրը հաղորդել է Ariana լրատվական պորտալը՝ հղում անելով Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Զիա Ահմադի հայտարարությանը։ Դիվանագետի խոսքով՝ «այս որոշումը Ղազախստանի արտգործնախարարը փոխանցել է իր աֆղան գործընկերոջը և այն դիտվում է որպես […] ...

BACK_TO_TOP