Պետբյուջեից քրեակատարողական համակարգին տարբեր ծրագրերով հատկացված միջոցներից տնտեսվել և վերադարձվել է պետական բյուջե 315 մլն 78 հազար դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Պետբյուջեից քրեակատարողական համակարգին տարբեր ծրագրերով հատկացված միջոցներից տնտեսվել և վերադարձվել է պետական բյուջե 315 մլն 78 հազար դրամ

10:33 25.01.2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունվարի 24-ին այցելել է Քրեակատարողական ծառայություն՝ ամփոփելու ոլորտում 2018 թվականին իրականացված աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿԾ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Աշխատանքների հաշվետվության ներկայացման ժամանակ զեկուցվել է, որ պետական բյուջեից քրեակատարողական համակարգին տարբեր ծրագրերով հատկացված միջոցներից ընդհանուր առմամբ տնտեսվել և վերադարձվել է պետական բյուջե 315 մլն 78 հազար դրամ:

2018 թվականին՝

  • 236 անձի տրամադրվել է նույնականացման քարտեր և անձնագրեր, որը գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը 96-ով:
  • Քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել 2075 անձ, որը 327 դեպքով ավելի է 2017-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ:
  • Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու նպատակով «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ 563 դատապարտյալ ներգրավվել է տարաբնույթ աշխատանքներում, այդ թվում՝ այլ գործատուների մոտ. ինքնագործ միավորումներում ընդգրկվել է 148-ը:
  • Իրացվել է 138 դատապարտյալի կրթական իրավունքը (2017թ.՝ 108), այդ թվում՝ 47 հանրակրթական, մասնագիտական՝ 84, բարձրագույն և հետբուհական՝ 7:
  • Քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են մարզական 116 միջոցառումներ/ մասնակցել է 1400 անձ/, լուսավորչական 19 միջոցառում /մասնակցել է 390 անձ/, մշակութային 17 միջոցառում /մասնակցել են 899 անձ/: Անցկացվել են շախմատի, շաշկու, թենիսի, դոմինոյի, ֆուտբոլի, բիլիարդի հիմնարկային առաջնություններ:
  • «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Աբովյան» ՔԿ հիմնարկում իրականացրել է «Առողջ ապրելակերպ», «Սոցիալական ուսուցում և կյանքի հմտություններ», «Դեկորատիվ–կիրառական արվեստ» թեմաներով դասընթացներ, որոնց մասնակցել է 78 կին դատապարտյալ: Անչափահաս կալանավորված և դատապարտված անձանց  համար իրականացվել է «Հիմնարար գրագիտություն» դասընթաց (հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա), ընդգրկվել են չորսը:  «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել են «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն»,  «Համակարգչային հմտությունների ուսուցում» և «Ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ»  դասընթացներ, որոնց մասնակցել է 25 դատապարտյալ:
  • ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից «Աբովյան» ՔԿ հիմնարկում իրականացվող «Վերականգնողական արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի շրջանակում հիմնարկում անցկացվում են անգլերենի (ընդգրկվել է 8 անձ), համակարգչային հմտությունների (ընդգրկվել է 13 անձ, որից 8-ը ստացել են վկայական), ֆիտնեսի (ընդգրկվել է 12 անձ ),  յոգայի (ընդգրկվել է 14 անձ ), վարսահարդարման (ընդգրկվել է 5 անձ), խոհարարական (ընդգրկվել է 7 անձ)  դասընթացներ:
  • Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ «Աբովյան» ՔԿ հիմնարկում բացվել է ձեռքի աշխատանքների (հելունագործություն, գորգագործություն) ակումբ. ընդգրկվել է 8 անձ:

Արդարադատության նախարարը ՔԿԾ ղեկավար անձնակազմից հետաքրքրվել է տեսազանգից օգտվող դատապարտյալների ցուցանիշով, սննդի որակի բարձրացման,  քրեական ենթամշակույթի վերացմանն ուղղված աշխատանքներով և հանձնարարել առավելագույն խստությամբ վերահսկել ու կանխել կոռուպցիայի, մոլեխաղերի, արգելված իրերի ներթափանցման դրսևորումները, իսկ դատապարտված անձանց համար ռեժիմների փոփոխությունը դարձնել կանխատեսելի: Նախարար Զեյնալյանի խոսքով, թեև համակարգում նկատելի է դրական դինամիկա, այդուհանդերձ, եղածով բավարարվել չի պատրաստվում, և ոլորտի զարգացման աշխատանքները իրականացվելու են առավել մեծ եռանդով և արագությամբ:

Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ ծառայության բոլոր աշխատակիցներին և  ընդգծել, որ 2019 թվականին ոլորտի թիրախը լինելու է ՔԿՀ-ներում պահվող անձանց վերասոցիալականացումը, դատապարտյալների կողմից  պատշաճ վարքագիծ դրսևորելու դեպքում խրախուսական միջոցների կիրառումն ու ինքնավնասումների, ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ ծրագերի մշակումն ու իրականացումը: Միաժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ 2019 թվականի ընթացքում ՔԿ ծառայությունում, ՔԿՀ-ներում կատարված աշխատանքի արդյունավետության գնահատման ցուցիչի հիմքում դրվելու է ՔԿՀ-ներից դուրս գալուց հետո կրկնահանցագործություն կատարման վիճակագրությունը:

Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը ևս մի շարք հանձնարարականներ է տվել համակարգի աշխատակիցներին՝ պահանջելով անհանդուրժող լինել կոռուպցիայի, քրեական ենթամշակույթի նկատմամբ, առավելագույնս նվազեցնել արգելված իրերի ներթափանցման դեպքերը, բացառել մոլեխաղերը, շարունակել սննդի որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները և այլն:

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP