Կարագանդայի ծեծկռտուքի գործով կասկածյալ Մալխասյան եղբայրները 40 օրով կալանավորված են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Կարագանդայի ծեծկռտուքի գործով կասկածյալ Մալխասյան եղբայրները 40 օրով կալանավորված են

18:34 25.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալներ Թորգոմ և Սոխակ Մալխասյան եղբայրները կալանքի տակ են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Սարուխանի համայնքապետ Լյովա Աբրահամյանը, որը նրանց բարեկամներից է: Համայնքապետը տեղեկացրեց, որ տղաներին ամեն օր սնունդ են տանում ծնողները, նաև հագուստ:

«Ամեն ինչ նորմալ է, մի անգամ հայրիկի հետ տեսակցություն է եղել, մի անգամ էլ տեսել են, երբ նրանց դեպքի վայրն են տարել ուսումնասիրելու, ինչ-որ բան ցույց տալու: Ընդհանուր առմամբ նորմալ է, փաստաբանն էլ է օգնում, ղազախ է: Երեխեքը մի քիչ նիհարել են, նկար էին ուղարկել, տեսա, որ նիհարել են, բայց ընդհանուր նորմալ են, ճնշումներ, ծեծ բացարձակապես չկա, եթե մի հատ լիներ, ես երեք հատ էլ վրայից կդնեի, կասեի, բայց նման բան չկա: Քաղաքի վիճակը նորմալ է, հայերի օբյեկտները դեռ չեն աշխատում՝ խանութներ-բան, բայց շարժը կա, որևէ դեպք չկա»,- ասաց նա:

Աբրահամյանը տեղեկացրեց, որ այժմ հարցաքննություններ են կատարվում, միջադեպի օրը շատ մարդիկ են եղել ռեստորանում, և ցանկացած այցելուի, որին տեսախցիկները ֆիքսել են, կանչում են, քննում: Մալխասյան եղբայրները, ինչպես նաև այս գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը, 40 օրով են կալանավորված, նրանք անազատության մեջ են հունվարի 1-ից:

Ծեծկռտուքի մասնակից 11 հոգուց, ըստ համայնքապետի, 5-6-ը հայեր են, մյուսներն ադրբեջանցի, ղազախ ու վրացի:

«Մալխասյաններն են, էլի մեր գյուղացի տղա կա, ավելի երիտասարդ է էդ երեխեն, ով պատահաբար է նկատվել, նա մերոնց ռեստորանի խոհարարն է, երևի միջամտել է, ուրիշ երկու հոգի էլ կան, չգիտեմ՝ ովքեր են, որտեղից են: Մալխասյանները կասկածյալի կարգավիճակ ունեն, հոդվածն էլ խուլիգանության հոդված է, այդ հոդվածով պետք չէր նույնիսկ կալանավորել, կարելի էր գրավի դիմաց բաց թողնել կամ ստորագրությամբ ազատ արձակել, բայց ընդհանուր երևի այդ ժամանակ որոշել են, կալանավորել են: Հիմա մերոնք ուզում են խափանման միջոցը փոխել, մինչև դատավարությունը լինի»,- ասաց նա` հայտնելով, որ դեռ նորություն չկա, թե երբ կլինի դատական նիստը ու երբ որոշում կկայացվի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

19:17 02.08.2025

Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցով

Ադրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

19:05 02.08.2025

Հայկ Մուսախանյանը՝ ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ

Հայկ Մուսախանյանը համալրել է ԲԱՏԷ-ի կազմը։ Այս մասին հայտնում է բելառուսական ակումբի մամուլի ծառայությունը: Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2026 թվականի հունվարի 1-ին: 27-ամյա Մուսախանյանը 2025 թվականի հունվարին միացել էր «Ալաշկերտին», որի կազմում մասնակցել է 12 հանդիպման: Նոր թիմում Հայկ Մուսախանյանը կխաղա «6» համարի մարզաշապիկով: ...

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

BACK_TO_TOP