14:14 28.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է հայկական բանակի կազմավորման օրվա առիթով կազմակերպված պարգևատրման արարողությունը:
ՀՀ նախագահից պարգևներ են ստացել ծառայության ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինվորականները: Որոշ զինվորականների պարգևներ են շնորհվել հետմահու: Պարգևատրվածների թվում նաև ազատամարտիկներ կան:
«Հպարտության խորին զգացումով այսօր մասին նշում ենք Բանակի օրը, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Այն, ինչ այսօր զգում ենք այս մեծ տոնի առթիվ, առաջին հերթին հպարտությունն է, հպարտություն մեր անվտանգությունը և խաղաղությունը պաշտպանող բանակի հանդեպ:
Իհարկե, մեր բանակի ծնունդը պարզ չի եղել: Կարծում եմ՝ բանակի ծնունդը կարելի է նմանել Վահագնի ծննդին: Հայկական բանակը ծնվեց երկունքի միջոցով: Բարդ ու ծանր ժամանակներում ծնվեց կրակից՝ անհրաժեշտաբար: Եվ, ինչպես Վահագնը, նա նույնպես պայքարեց հանուն անազատության, հայրենիքի և հաղթանակի: Մեր բանակը նվիրյալ կամավորի և պրոֆեսիոնալ զինվորի, շարքայինի ու հրամանատարի, պետական ու քաղաքական գործիչի, մտավորականի ու աշխատավորի, հայաստանցու ու արցախցու և սփյուռքահայի համատեղ ջանքի, ոգու և կամքի արդյունքն է»,- ասել է ՀՀ նախագահը:
Արմեն Սարգսյանն իր ելույթում ընդգծել է նաև այն հանգամանքը, որ հայկական բանակը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է դառնալ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Հաղթանակները բազում են եղել, լեգենդար հերոսները՝ շատ: Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որի շնորհիվ կայացել է հայկական բանակը, խոնարհվել է կյանքը հանուն բանակի զոհվածների հիշատակի առաջ:
«Նոր ժամանակների բանակը, որպես կյանքի ինքնատիպ դպրոց և համալսարան, պետք է նաև դաստիարակի ժամանակի քաղաքացուն՝ մեր տղաներին և աղջիկներին և կյանքի ուղեգիր տա նրանց: Զինծառայողը, անկախ տեսակից, բանակում փորձ է ձեռք բերում: Նա առաջին շփումն է ունենում պետության հետ, շատ կարևոր է, որ այդ շփումը լինի հույս ու հավատ ներշնչող: Բանակն իսկապես հասարակության հայելին է: Եվ, եթե հասարակությունում քայլեր են ձեռնարկվում բացասական երևույթների բացառման, վերացման համար, բնականաբար, այն իր արտացոլումը պետք է գտնի նախ և առաջ բանակում: Բանակը պետք է լինի անբիծ և անբասիր, իսկ բանակում ծառայելը ոչ միայն պարտականություն, այլ նաև մեծ պատիվ»,- ասել է նախագահը՝ շնորհակալություն հայտնելով կառավարությանն ու ՊՆ-ին այս ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար:
ՀՀ նախագահի խոսքերով՝ բանակը նաև տնտեսության անբաժան մասն է՝ ոչ միայն սպառող, այլև ստեղծող ու իր հետևից տանող կառույց է:
«Ռազմաարդյունաբերության և գիտահետազոտական ոլորտի համար բանակը պետք է առաջադրի խնդիրներ՝ ակնկալելով նաև հաճախ անսպասելի որոշումներ»,- հավելել է ՀՀ նախագահը:
17:21 05.08.2025
57-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 83 թուփ17:11 05.08.2025
Նախագահը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովումԹուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։ Պատվիրակությունների ղեկավարների ընդունելության և պաշտոնական լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է համաժողովի պլենար նիստը, որի ընթացքում ելույթով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի ելույթը. «Անչափ ուրախ եմ այսօր դիմել ձեզ այս պատմական ու նշանակալից պահին, […] ...
17:00 05.08.2025
Տնամերձ հողամասում թմրանյութ է հայտնաբերվել. Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացահայտումըԱպօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է: Հերթական դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները: Նրանք օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մասիսի բնակիչ 41-ամյա տղամարդը տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի 11 թուփ և մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 80 գրամից ավելի: Հանգամանքները […] ...
16:50 05.08.2025
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ-ի երկարամյա՝ ավելի քան երկու տասնամյակ ձգվող համագործակցությունը, ընթացիկ ծրագրերի իրականացումը և առաջիկա նախաձեռնությունները։ Նշվել է, որ այս տարիների ընթացքում համատեղ աշխատանքը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային բնապահպանական […] ...
16:41 05.08.2025
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:31 05.08.2025
Քաղցրահամ ջուրը անհետանում է տագնապալի արագությամբԱրբանյակային դիտարկումներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ 2002 թվականից ի վեր քաղցրահամ ջրերի կորուստները աննախադեպ են, որը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, երաշտներով և ստորգետնյա ջրերի ոչ ռացիոնալ օգտագործմամբ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: «Science Advances» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ահազանգում է Հյուսիսային կիսագնդում չորս «մեգա-չոր» շրջանների ի հայտ գալու մասին: Ցամաքային չորային […] ...
16:20 05.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում ՍյունիքումՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 1-ին քաղաքացին զանգահարել է 911 և հայտնել, որ Սյունիք բնակավայրի գերեզմանների սկզբնամասում զենք-զինամթերքով պարկ է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «F-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, հրացանի փող և տարբեր տեսակի և […] ...