18:01 28.01.2019
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարց է ուղղվել զինծառայող Յուրիկ Բրոյանի մասին, որին, ըստ մամուլի որոշ հրապարակումների, ծեծել է հրամանատարը։
«Մենք ունենք սկզբունքային մոտեցում նշված զինծառայողի նկատմամբ: Հուսով եմ, որ մենք սխալվում ենք, բայց նախաքննություն է իրականացվում մի քանի քրեական գործով: Ինչ որոշում կկայացվեն նախաքննության և դատաքննության մարմինների կողմից, այդպես էլ կշարունակենք: Մենք հասկանում ենք մեկ բան՝ դժվարություններ ունենք այդպիսի զինծառայողների հետ՝ իրենք ո՛չ ծառայում են, ո՛չ ինչ-որ առաջընթաց է ապահովվում իրենց՝ այդպիսի ծառայության պատճառով: Ես կողմնակից չեմ հիվանդներին զորակոչել բանակ, ես կողմնակից չեմ մեծ սահմանափակումներով զինծառայողների զորակոչել ԶՈՒ»,- ասել է Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ զինծառայողի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նաև Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանը (ծնված 1999թ., 2018-2 զորակոչ, Արարատի ՄԶԿ) նախազորակոչային շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով և ենթակա է եղել զորակոչման դեռևս 2017թ.-ի ձմեռային զորակոչի ընթացքում: Զորակոչի օրը չի ներկայացել զինկոմիսարիատ՝ խուսափելով պարտադիր զինվորական ծառայությունից, ինչի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: Միևնույն ժամանակ Յու. Բրոյանը, համաձայն չլինելով իր վերաբերյալ կայացված որոշման հետ, բողոքարկել է այն դատական կարգով, ինչը մերժվել է վարչական դատարանի կողմից, քանի որ ԿԲՀ որոշումը եղել է հիմնավոր: 2018թ.-ի ամառային զորակոչի ընթացքում Յու. Բրոյանը, ստուգիչ հետազոտությունից հետո, կրկին ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով և զորակոչվել ՀՀ ԶՈւ շարքեր: Զինվորական ծառայությանը հենց առաջին օրվանից տրամադրված չի եղել, մի քանի օր անց արդեն կատարել է ինքնավնասում՝ դրանով իսկ արտահայտելով իր դժգոհությունը զորակոչվելու փաստի առթիվ:
Այս փաստով, այսինքն՝ իր առողջությանը վնաս պատճառելու, անդամախեղման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, 363-րդ հոդվածի առաջին մասով:
Առաջին անգամ շարքային Յու. Բրոյանը գտնվել է ստացիոնար հետազոտման մեջ 04.09.-06.11.2018թթ.՝ կատարած ինքնավնասումների կապակցությամբ: Կատարվել են բոլոր անհրաժեշտ կլինիկային-լաբորատոր և գործիքային հետազոտությունները, մասնագիտական կոնսուլտացիաներ, վարքի կլինիկական դիտարկում տեսադաշտում և տեսադաշտից դուրս, պահանջվել և ուսումնասիրվել է զինծառայողի անձնական գործը:
29.10.2018թ.-ին Յու. Բրոյանը հոսպիտալային ՌԲՀ-ի կողմից «Թեթև մտավոր հետամնացություն, տարել է հարմարվողականության հակազդում, դիրքորոշված վարքագիծ» ախտորոշմամբ ներկայացվել է ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի նիստին, որի ընթացքում վերջինիս վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերին և օբյեկտիվ զննման տվյալներին համապատասխան տրվել է եզրակացություն՝ սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար՝ համաձայն ՀՀ կառավարության 12.04.2018թ. 404-Ն որոշման 1Գ, 7Գ հոդվածների 1-ին սյունակի պահանջների: Զինհոսպիտալից դուրս գրվելուց հետո, սակայն, Յու. Բրոյանը զորամաս չի տարվել, քանի որ շարունակել է դրսևորել նույն դիրքորոշված վարքագիծը և սկսել է չխոսել: Անմիջապես հաջորդ օրը՝ 07.11.2018թ.-ին, տեղափոխվել է «Հոգեթմրաբանական դիսպանսեր» ՓԲԸ, որտեղից էլ 16.11.2018թ.-ին կրկին ուղեգրվել է ՀՀ ՊՆ ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք:
ԵԿՀ հոգեբուժական բաժանմունքում բաժնի պետի և բժիշկների համատեղ զննմամբ արձանագրվել է, որ վերջինս ներկա պահին հոգեբուժական բաժանմունքում բուժման և վերափորձաքննության կարիք չունի: Զինծառայողը հետ է ուղարկվել զորամաս: Չկարողանալով հասնել ցանկալի արդյունքի, այն է՝ կրկին հոսպիտալացվել, Յու. Բրոյանը զինհոսպիտալում այս անգամ արդեն, որպես բողոքի դրսևորում, հրաժարվում է նաև սնունդ ընդունելուց, ինչը պատճառ է հանդիսանում նրան կրկին ՀՀ ՊՆ ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք ուղեգրելու համար»,- ասված էր ՊՆ մամուլի խոսնակի գրառման մեջ:
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...