Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի դեմ

07:15 29.01.2019

Ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական պետական նավթային PDVSA ընկերության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է Reuters գործակալությունը։

Պատժամիջոցներն ուժեղացնում են ճնշումը Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի վրա և ցուցաբերում աջակցություն ընդդիմադիր Խուան Գուայդոյին, ով ավելի վաղ իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։ Պատժամիջոցները 7 մլրդ դոլարի վնաս կհասցնեն կորպորացիայի ակտիվներին։

«Մենք կշարունակենք բացահայտել Մադուրոյի և նրա պաշտպանների կոռուպցիոն գործունեությունը, իսկ մեր գործողությունները նշանակում են, որ նրանք այլևս չեն կարող յուրացնել վենեսուելացի ժողովրդի ակտիվները»,- ընդգծել է Բոլթոնը Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունում նշել են, որ Վաշինգտոնը կչեղարկի PDVSA-ի դեմ պատժամիջոցները, եթե Մադուրոն համաձայնի նոր ընտրությունների անցկացման։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

11:33 07.07.2025

Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

Մեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։   ...

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

11:18 07.07.2025

Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: 2021 թվականի ապրիլի 21-ին […] ...

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

11:07 07.07.2025

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...

Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին

10:55 07.07.2025

Գլխավոր դատախազը պարգևատրել է Դատախազության աշխատողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ: Դատախազության աշխատողներին ուղղված ելույթում՝ հանրապետության գլխավոր դատախազը նշել է. «Սիրելի՛ դատախազներ, Դատախազության աշխատակիցներ, Արդեն երկրորդ անգամ է, որ Դատախազության աշխատողի օրը վերածում ենք Դատախազությանը նվիրված միջոցառումների շարքի: Այս ավանդույթը պետք է շարունակենք ու հարստացնենք միասին: Այս տարին […] ...

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ

10:47 07.07.2025

Թրամփը նոր հայտարարություն է արել Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ է օգնում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում։ Նա այս մասին ասել է լրագրողներին Սպիտակ տանը։ Սա նրա պատասխանն էր այն հարցին, թե ինչու Ամերիկան ​​չպետք է օգնի Ուկրաինային այնպես, ինչպես օգնում է Իսրայելին։ «Ես օգնում եմ Ուկրաինային։ Ես շատ եմ օգնում նրան։ Սա պատերազմ է, որը երբեք […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբ

10:37 07.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 7-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 7-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

BACK_TO_TOP