Ի՞նչ է նշանակում ցինիկի իրազեկում, ես չեմ հասկանում. Վարուժան Հոկտանյանը խոսել է ԿԸՀ հաշվարկման մեխանիզմների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Ի՞նչ է նշանակում ցինիկի իրազեկում, ես չեմ հասկանում. Վարուժան Հոկտանյանը խոսել է ԿԸՀ հաշվարկման մեխանիզմների մասին

19:59 29.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունն ամփոփել է Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի արդյունքները, որոնք ողջ աշխարհում ներկայացվում են միաժամանակ:

Հիմա այն մասին, թե կոռուպցիայի ո՞ր  դրսևորումներն են արտացոլվում Կոռուպցիայի ընկալման համաթվում: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը մի այսպիսի ցանկ է հրապարակել.

Ինչ վերաբերում է իրազեկվածությանն ու դրա ազդեցությանը՝ կոռուպցիայի նվազեցման հարցում, ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսպիսի կարծիք ունի.

«Իրազեկվածության մասով ես յուրօրինակ կամ առաջին հայացքից գուցե տարօրինակ լինի, բայց մի երկիր, որն ունեցել է համակարգային կոռուպցիա, այնտեղ բնակիչը իրազեկվածությանը մատների արանքով է նայում: Պետական պաշտոնյան՝ առավել ևս: Հայտնի խոսք կա՝ համակարգային կոռուպցիան իշխանությունը փչացնում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում: Այդ իշխանության՝ փչացած պաշտոնյան, բացի ցինիզմից, այլ մոտեցում կոռուպցիայի նկատմամբ չունի: Ի՞նչ է նշանակում ցինիկի իրազեկում, ես չեմ հասկանում: Իրազեկված ցինիկ կա, բայց թե դա ինչի է բերում… ես չեմ կարծում, որ նա կաշխատի նվազեցնել կոռուպցիան: Հակառակը՝ կգտնի ճանապարհներ կոռուպցիան ավելի ծաղկեցնելու: Պրիմիտիվ գողության փոխարեն արվի ավելի խելոք գողություն»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչը կոռուպցիայի դրսևորում չի համարվում Կոռուպցիայի ընկալման համաթվի գնահատման ժամանակ.

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի դեմ պայքարում իրական առաջընթաց արձանագրելու և ժողովրդավարությունն ամրապնդելու համար «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» աշխարհի բոլոր երկրների իշխանություններին կոչ է անում.

  • Ամրապնդել այն հաստատությունները, որոնք պատասխանատու են զսպումների և հակակշիռների պահպանման համար և ապահովել նրանց այնպիսի կարողություններով, որոնք նրանց թույլ կտան գործել վախից զերծ մթնոլորտում:
  • Փակել հակակոռուպցիոն օրենսդրության, դրա կիրարկման և չկիրարկելու համար պատժելիության միջև առկա բացերը:
  • Աջակցել քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններին, որոնց գործունեությունն ուղղված է քաղաքական մասնակցության ընդլայնմանը և, մասնավորապես, տեղական մակարդակում, պետական ծախսերի նկատմամբ հանրային վերահսկողության ուժեղացմանը:
  • Աջակցել ազատ և անկախ լրատվամիջոցներին և ապահովել լրագրողների անվտանգությունը և հնարավորությունը` աշխատելու սպառնալիքներից և ոտնձգություններից զերծ մթնոլորտում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

BACK_TO_TOP