17:28 29.01.2019
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե իրենք պատրաստ են մարտի դաշտում հաղթել հայերին: Մնացականյանն ասել է, որ ցավում է Ալիևի ռազմական հռետորաբանության համար։
«Մեր դիրքորոշումները բոլորին ավելի քան պարզ են և ավելի քան հայտնի են, դուք գիտեք՝ ինչպես ենք մենք վերաբերվում ստատուսին, դուք գիտեք՝ ինչպես ենք մենք վերաբերվում անվտանգությանը: Կրկնեմ՝ ստատուսի հարցը որոշում է ԼՂ ժողովուրդը:
Անվտանգության հարցը նշանակում է, որ այն համակարգը, որն այսօր գոյություն ունի, ապահովում է անվտանգության համապարփակությունը, սա է այսօր այդ իրողությունը: Նորից եմ կրկնում՝ ես կարիք չունեմ ասելու, թե որքան վճռական ենք մենք և որքան կարողություններ ունենք մեզ պաշտպանելու՝ թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Հայաստանը: Մենք այդ վճռականությունն ունենք, մենք կարիք չունենք ամեն անգամ դուրս գալու և դրա մասին կրկնելու:
Մենք գիտենք մեր կարողությունները՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու»,- ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը՝ հավելելով, որ ցանկանում են խաղաղ ճանապարհով հանգուցալուծել այս գործընթացը:
Զոհրաբ Մնացականյանի հիշեցմամբ՝ Ալիևի՝ մարտի դաշտում խնդիրը լուծելու ճանապարհը շարունակում է ոչ ողջունելի մնալ: Նրա խոսքերով՝ հռետորաբանությունից վճռականությունը չի աճում, Հայաստանն էլ կարող է հռետորաբանություն օգտագործել:
22:42 24.05.2025
Արագածոտնում բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներՄայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Հ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված […] ...
22:28 24.05.2025
Ի՞նչ առանձնահատկություն ունի ՀՀ էներգետիկ համակարգը. Հեռանկար բանավեճԱնցած շաբաթ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելելով Մեծամորի ատոմակայան հայտարարեց, որ Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը նոր էներգոբլոկ կառուցելու, կամ մոդուլային ռեակտորներ տեղադրելու իր առաջարկների վերաբերյալ: Ամերիկյան էներգետիկ կորպորացիաների առաջարկները նույնպես ուժի մեջ են: Ժամանակն է որոշել՝ ո՞ր տարբերակն ենք ընտրելու ու ինչպե՞ս ենք ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը: Այս թողարկմանը մեր տաղավարից իրենց կարծիքը […] ...
22:13 24.05.2025
Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվելՎերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքի բնակիչների հետ շրջեցինք վերջին տարիներին հիմնված քաղաքային անտառներում ՝ ծանոթանալով մայրաքաղաքում կատարված հսկայածավալ աշխատանքներին: Այցի ընթացքում շրջեցինք Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից լանջերին, Սարալանջում, Փարոսի բլուրում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում: ...
21:50 24.05.2025
Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնելԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով։ ...
21:36 24.05.2025
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը. ՏԿԵ նախարարՀիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին – Չիվա ավտոճանապարհը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...