Ի՞նչ հարցեր են քննարկել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Ի՞նչ հարցեր են քննարկել Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը

17:52 29.01.2019

Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն ու ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կայացած  առանձնազրույցից հետո լրագրողներին հայտնել են, թե ինչ հարցեր են քննարկել:

«Հետաքրքիր և ծավալուն քննարկումներ ունեցանք: Կցանկանամ ևս մեկ անգամ իմ գոհունակությունը և շնորհակալությունը հայտնել հանձնակատար Հանին այս այցի և այն զրույցի, երկխոսության համար, որ ունեցանք»,- ասել է Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրել է, որ Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատարն այսօր հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ նախագահի, վարչապետի հետ:

«Մենք նաև շատ գործնական քննարկում ունեցանք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ: Մեր առանձնազրույցն ունեցանք պարոն Հանի հետ բոլոր այն օրակարգային հարցերով, որոնք վերաբերում են Հայաստան-ԵՄ մեր ընդհանուր օրակարգին: Եվս մեկ անգամ ընդգծեցինք այն կարևորությունը, որ տալիս ենք մեր հարաբերություններին: Այսօրվա մեր հարաբերությունների իրավական հիմքը մնում է բավական գործնական, իրավական գործիք մեր ձեռքում և դրա շուրջ գնահատել ենք դինամիկան ու այն, թե ինչ ծրագրեր ենք նախատեսում առաջիկա ամիսների ընթացքում»,- հավելել է ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է, որ քննարկմանն անդրադարձել են նաև վիզայի գործընթացին, քննարկվել են տարբեր նախաձեռնություններ:

Նրա հիշեցմամբ՝ Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակն է այս տարի, ինչի առթիվ Բրյուսելում միջոցառում կկազմակերպվի:

Հիշեցնենք, որ Յոհաննես Հանն էլ այսպիսի հայտարարություն է արել ասուլիսի ընթացքում.

«Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո ես առաջին անգամ եմ այստեղ: Շնորհավորում եմ հաջողված ընտրություն անցկացնելու առիթով: Դա Հայաստանի վերջին շրջանի պատմության մեջ յուրահատուկ ընտրություն էր, և միջազգային հանրությունը դա ընկալեց որպես արդար և թափանցիկ:

Եվրոպական հանձնաժողովը դրական է տրամադրված Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում: Մենք նախատեսել ենք հարցը քննարկել կազմակերպության անդամ երկրների հետ, և մինչև Եվրախորհրդարանի ընտրությունը դժվար թե այս հարցում առաջընթաց լինի, սակայն շեշտեմ, որ Եվրահանձնաժողովը դրական է տրամադրված»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

23:02 24.05.2025

ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքին

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...

Արագածոտնում բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներ

22:42 24.05.2025

Արագածոտնում բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներ

Մայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Հ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված […] ...

Ի՞նչ առանձնահատկություն ունի ՀՀ էներգետիկ համակարգը. Հեռանկար բանավեճ

22:28 24.05.2025

Ի՞նչ առանձնահատկություն ունի ՀՀ էներգետիկ համակարգը. Հեռանկար բանավեճ

Անցած շաբաթ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելելով Մեծամորի ատոմակայան հայտարարեց, որ Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը նոր էներգոբլոկ կառուցելու, կամ մոդուլային ռեակտորներ տեղադրելու իր առաջարկների վերաբերյալ: Ամերիկյան էներգետիկ կորպորացիաների առաջարկները նույնպես ուժի մեջ են: Ժամանակն է որոշել՝ ո՞ր տարբերակն ենք ընտրելու ու ինչպե՞ս ենք ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը: Այս թողարկմանը մեր տաղավարից իրենց կարծիքը […] ...

Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել

22:13 24.05.2025

Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել

Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքի բնակիչների հետ շրջեցինք վերջին տարիներին հիմնված քաղաքային անտառներում ՝ ծանոթանալով մայրաքաղաքում կատարված հսկայածավալ աշխատանքներին: Այցի ընթացքում շրջեցինք Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից լանջերին, Սարալանջում, Փարոսի բլուրում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում: ...

SHANTNEWS

22:00 24.05.2025

SHANTNEWS

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել

21:50 24.05.2025

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի դիմումը քննող հյուպատոսական պաշտոնյան կարող է մերժել վիզայի տրամադրումը, եթե հիմքեր ունի կարծելու, որ մեկնում եք ծննդաբերության նպատակով։ ...

BACK_TO_TOP