19:06 29.01.2019
Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի փոխնախագահ, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Շվեյցարիա կատարած այցից: Նա հայտնեց, որ վարչապետի՝ գործարարների հետ հանդիպման սրահը լեցուն էր, գործարարները այնտեղ ներկայացված էին այն առավելագույն չափով, որի հնարավորությունն էր տալիս սրահը:
«Խանդավառությունը շատ-շատ բարձր էր, մի քանի անգամ բարձր, քան ինչ-որ տեղի ունեցավ անցյալ տարի, 10-ից ավելի հարցումներ տրվեցին ժողովրդի կողմից, մանրամասն հարցեր եղան ՏՏ, բանկային, ֆինանսական, հարկերի դյուրացման ոլորտից»,- ասաց նա:
Շահինյանն ասաց, որ խոսք եղավ նաև Սփյուռքի նախարարության վերացման մասին, սակայն իրեն այնքան էլ համոզիչ չթվացին վարչապետի պատճառաբանումները:
«Դա կարելի է հասկանալ նաև ռեսուրսները խնայելու և մանավանդ ավելի նպատակասլաց դարձնելու կառավարության քայլերով»,- ասաց նա` նշելով, որ իրենք չկարողացան հասկանալ, թե իրականում այս նախարարության լուծարումից հետո ով պետք է լինի Հայաստանում Սփյուռքի «զրուցակից»-ը:
Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի փոխնախագահն ասաց` ուրախ է, որ հնարավորությունը տրվեց ոչ միայն հանդիպել ՀՀ վարչապետին, այլև այնքան մանրամասն հարցեր ուղղել, որ հենց ինքը՝ վարչապետը, դատարկ ձեռքով չվերադառնա Հայաստան:
«Նա վերադարձավ` հարստացած մեր կողմից բարձրացված հարցերից, ինչը կարող է պետք եղած ուղղություններ տալ, չեմ ասում, որ ամենը պիտի ընդունվի իբրև ձուլված ոսկի, բայց չի կարելի նաև դա անտեսել»,- նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
09:45 15.07.2025
Ճապոնիայի իշխող կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում էլ. KyodoՃապոնիայի իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» (ԼԴԿ), որն արդեն կորցրել էր իր մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում 2024 թվականի աշնանը հուլիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կկորցնի նաև իր մեծամասնությունը վերին պալատում, ըստ ճապոնական Kyodo գործակալության կողմից անցկացված հարցման։ Տվյալների համաձայն, առաջիկա ընտրություններում «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» կհաղթի 125 տեղերից միայն 40-ը, ինչը կհանգեցնի Վերին պալատում մեծամասնության կորստին: Սա, […] ...
09:40 15.07.2025
Հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար. նախարար«Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Վերջին 4 օրում՝ 143 մեքենա», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...
09:35 15.07.2025
Ռուբիո. Թրամփի համար Ուկրաինայի կարգավորման գործում առաջնահերթությունը բանակցություններն ենԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը Ուկրաինայի հարցում կայուն բանակցային կարգավորման հասնելն է։ «Այսօր պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում կայունության ամրապնդման և Իրանի կողմից միջուկային զենքի մշակման կամ ստացման կանխարգելման […] ...
09:25 15.07.2025
Կալասը Ուկրաինայում կարգավորման համար 50 օրը շատ երկար ժամանակահատված է անվանելԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը չափազանց երկար է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման համար հայտարարված 50-օրյա ժամկետը։ «Մի կողմից, Թրամփի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ դրական բան է։ Մյուս կողմից, 50 օրը շատ երկար ժամանակ է», – Բրյուսելում լրագրողներին ասել է Կալասը։ Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և […] ...
09:15 15.07.2025
Ճապոնիան մտահոգված է Հյուսիսային Կորեայի կողմից գերձայնային զենքի մշակմամբՀյուսիսային Կորեան մշակում է գերձայնային զենք, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում Ճապոնիայում, ասվում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության ամենամյա «Սպիտակ գրքում»։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նաև կարծիք է հայտնել, որ Փհենյանի կողմից գերձայնային զենքի մշակումը նպատակ ունի «խոչընդոտել պոտենցիալ թշնամու արձագանքը» ԿԺԴՀ-ի մասնակցությամբ ռազմական հակամարտության դեպքում։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը քննադատել է Փհենյանի կողմից միջուկային հրթիռային ծրագրի մշակումը՝ […] ...
09:08 15.07.2025
Զելենսկին ասել է, որ Թրամփը իրեն պատմել է Ռյուտեի հետ հանդիպման մասինՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում իրեն պատմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ «Ես խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Շատ լավ զրույց էր։ Նախագահ Թրամփը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ Կարևոր է, որ մենք ունենք այդքան լավ հարաբերություններ, […] ...