18:31 29.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:
Ողջունելով ԵՄ հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ ժողովրդավարական զարգացմանը և բարեփոխումների գործընթացին ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունը և նշել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել փոխգործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:
«Ժողովրդավարությունը մեր հասարակության համար արժեք է, ներքին համոզմունք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշում: Այս համատեքստում կարևորում ենք ԵՄ աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին»,– նշել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով 2018 թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ երկրի ղեկավարն ասել է, որ ընտրություններն անցկացվել են ազատ և թափանցիկ, ինչն ընդունվել է միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, և Հայաստանը հաստատակամ առաջ է ընթանում ժողովրդավարության զարգացման ճանապարհով: Վարչապետն ընդգծել է՝ կառավարության օրակարգում այժմ երկրում տնտեսական հեղափոխության իրականացումն է, և այդ ուղղությամբ հետևողական քայլեր են ձեռնարկվում:
Իր հերթին Յոհաննես Հանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և պատրաստ է նպաստելու տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների իրականացմանը: ԵՄ հանձնակատարը ողջունել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները՝ ընդգծելով, որ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից Հայաստանը կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի շուրջ, անդրադարձել Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին վերաբերող հարցերի: Արծարծվել են, մասնավորապես, ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, գործարար միջավայրի բարելավմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք կարևորվել է հատկապես անկախ դատական համակարգի ամրապնդման անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանը և Յոհաննես Հանը քննարկել են նաև տնտեսական գործակցության հետագա ընդլայնման, ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես, երկուստեք հեռանկարային է համարվել ենթակառուցվածքների, կրթության, էներգետիկայի և այլ ուղղություններով նոր նախաձեռնությունների իրագործումը: Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտին հասցնելը և դրա առաջին փուլի շրջանակում քայլերի ձեռնարկումը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է բոլոր գործընկերների հետ և ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության հետևողական զարգացումը՝ ընդգծելով Հայաստան-ԵԱՏՄ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների խորացման կարևորությունը:
ՀՀ վարչապետը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ:
23:29 24.05.2025
Տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլըԱյսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ արագ շախմատի անհատական-թիմային սիրողական մրցաշարի առաջին փուլը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Ա խմբում անհատական մրցանակների արժանացան հետևյալ շախմատիստները. 1-ին տեղ՝ Մհեր Սարգսյան 2-րդ տեղ՝ Ալբերտ Մկրտչյան 3-րդ տեղ՝ Մարկ Մանուչարյան Թիմային մրցանակներ շնորվեցին հետևյալ թիմերին. 1-ին տեղ՝ «Dasa2» 2-րդ տեղ՝ «Գյումրի» 3-րդ տեղ՝ «Էվերեստ» Լավագույն կին […] ...
23:17 24.05.2025
Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր և ՃՏՊ-ներ չեն արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքներըՄայիսի 23-ին՝ Վերջին զանգի օրը, ՆԳՆ ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում, Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 280 տրանսպորտային միջոց, որոնցից 152-ի ղեկին եղել են անչափահասներ: Նույն օրը Վերջին զանգի միջոցառումների շրջանակում դեպքերի և պատահարների վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգեր չեն ստացվել։ Ուժեղացված հսկողության արդյունքում շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր […] ...
23:02 24.05.2025
ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից գողության դեպքինՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է՝ համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։ ...
22:42 24.05.2025
Արագածոտնում բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներՄայիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:35-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ի վարած բեռնատար «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Հ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված […] ...
22:28 24.05.2025
Ի՞նչ առանձնահատկություն ունի ՀՀ էներգետիկ համակարգը. Հեռանկար բանավեճԱնցած շաբաթ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելելով Մեծամորի ատոմակայան հայտարարեց, որ Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը նոր էներգոբլոկ կառուցելու, կամ մոդուլային ռեակտորներ տեղադրելու իր առաջարկների վերաբերյալ: Ամերիկյան էներգետիկ կորպորացիաների առաջարկները նույնպես ուժի մեջ են: Ժամանակն է որոշել՝ ո՞ր տարբերակն ենք ընտրելու ու ինչպե՞ս ենք ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը: Այս թողարկմանը մեր տաղավարից իրենց կարծիքը […] ...
22:13 24.05.2025
Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվելՎերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 55 հա կանաչ տարածք է ավելացվել, որից 44 հա-ը՝ քաղաքային ուրբան անտառներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքի բնակիչների հետ շրջեցինք վերջին տարիներին հիմնված քաղաքային անտառներում ՝ ծանոթանալով մայրաքաղաքում կատարված հսկայածավալ աշխատանքներին: Այցի ընթացքում շրջեցինք Եռաբլուր զինվորական պանթեոնի հարակից լանջերին, Սարալանջում, Փարոսի բլուրում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում: ...