Կադրային փոփոխությունները ցանկացած կառույցի բնականոն աշխատանքի դրսևորումներից են. ՀՔԾ արձագանքը մամուլում տարածված տեղեկություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+22.02 oC

Կադրային փոփոխությունները ցանկացած կառույցի բնականոն աշխատանքի դրսևորումներից են. ՀՔԾ արձագանքը մամուլում տարածված տեղեկություններին

15:04 30.01.2019

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է մամուլում տարածված այն տեղեկությանը, որ ՀՔԾ քննիչներին աշխատանքից ազատում են.

«Ժողովուրդ» օրաթերթը վերջին շրջանում որդեգրել է իրականության հետ որևէ աղերս չունեցող ակնհայտ սուտ հրապարակումներով ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքը ստվերելու գործելաոճ` որպես «փաստ» վկայակոչելով «իրեն հասած հավաստի տեղեկություններն» ու անհայտ «աղբյուրները»:

30.01.2019-ին «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «ՀՔԾ քննիչները հեռանո՞ւմ են» վերտառությամբ հրապարակումը լրատվամիջոցի հերթական ապատեղեկատվությունն է, որի վերաբերյալ հարկ է նշել, որ կադրային փոփոխությունները ցանկացած կառույցի բնականոն աշխատանքի դրսևորումներից են: ՀՀ հատուկ քննչական ծառայության վերջին 5 տարվա կադրային տեղաշարժերի պատկերը հետևյալն է. 2014 թվականին աշխատանքից ազատվել է 6, 2015 և 2016 թվականներին` 5-ական, 2017-ին` 8 և 2018-ին` 3 ծառայող:

Ընդ որում, հիշյալ երեք քննիչները աշխատանքից ազատվել են 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին` անձնական դիմումի հիման վրա, և նրանցից որևէ մեկը նախորդ տարվա ընթացքում հասարակական հնչեղություն ունեցող կամ, օրաթերթի ձևակերպմամբ, «աղմկահարույց» գործի քննություն չի իրականացրել:

Վերը նշված թվային տվյալներից երևում է, որ Հատուկ քննչական ծառայությունում վերջին 5 տարվա ընթացքում ամենաքիչ կադրային հոսքը 2018 թվականին է եղել, ինչը ծառայությունում տիրող բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի մասին է վկայում:

Հատուկ քննչական ծառայության քննիչներն այսօր էլ շարունակում են իրենց առաքելության բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ կատարել ծառայողական պարտականությունները:

Վերոգրյալը հաշվի առնելով` «Ժողովուրդ» օրաթերթին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տվյալներով (լրատվամիջոցը միշտ էլ աշխատանքից ազատված քննիչներից նրանց ազատման պատճառները ճշտելու հնարավորություն է ունեցել, ինչը չի կատարել) և «սենսացիոն» լուրերով Հատուկ քննչական ծառայության` հասարակության շրջանում բարձր հեղինակությունը և վստահությունը ստվերելու փորձերից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան

20:30 24.05.2025

Եմենի առաջնորդը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան

Եմենի առաջնորդ Ռիշադ ալ-Ալիմին նախատեսում է այցելել Ռուսաստան մայիսի 27-ին, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Եմենի առաջնորդի մամուլի ծառայությունից։ «Նախագահական ղեկավարության խորհրդի ղեկավարի այցը Ռուսաստան կկայանա մայիսի 27-29-ը, նախատեսվում է երկկողմ հանդիպում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», – նշել է գործակալության աղբյուրը։ Ալ-Ալիմին իշխանության եկավ Եմենի այն […] ...

Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը

20:20 24.05.2025

Էրդողանը Սիրիայի նախագահի հետ քննարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ քննարկել է Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ պատժամիջոցների վերացման հարցը, ով անսպասելի այցով ժամանել է Ստամբուլ։ Էրդողանը խոսել է սիրիական բանակի կենտրոնացված վերահսկողության կարևորության մասին, հաղորդում է Թուրքիայի առաջնորդի վարչակազմը։ Շաբաթ օրը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ առաջնորդները քննարկել են Անկարայի և Դամասկոսի միջև երկկողմ հարաբերությունները, […] ...

Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել ԱՄՆ պաշտպանության բյուջեն

20:10 24.05.2025

Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում կրճատել ԱՄՆ պաշտպանության բյուջեն

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չունի երկրի պաշտպանական բյուջեն կրճատելու ծրագրեր, որը կազմում է մոտ 1 տրիլիոն դոլար։ «Մենք հենց նոր կազմեցինք 1 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջե։ Ոմանք հարցնում են՝ կարո՞ղ եմ կրճատել այն։ Ես 10 ցենտով չեմ կրճատի։ Կան այլ բաներ, որոնք կարելի է կրճատել», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ դիմելով Նյու Յորքի Վեսթ […] ...

SHANTNEWS

20:00 24.05.2025

SHANTNEWS

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել միասնության և համերաշխության

19:52 24.05.2025

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել միասնության և համերաշխության

Բանգլադեշի ժամանակավոր կառավարությունը կոչ է արել իր ժողովրդին մնալ միասնական՝ ապահովելու, որ ավտորիտարիզմը չվերադառնա երկիր, ասվում է շաբաթ օրը հրապարակված կառավարության հայտարարության մեջ։ Բանգլադեշի «Դեյլի Սթար» թերթը ուրբաթ օրը հաղորդել է, որ Նահիդ Իսլամը, ուսանողական շարժման առաջնորդներից մեկը, որը մեծ դեր է խաղացել վարչապետի կառավարության տապալման գործում 2024 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, ասել է, որ ժամանակավոր […] ...

Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն

19:42 24.05.2025

Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն

Մայիսի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ պարգևաբաշխություն: Եկեղեցանվեր ու ազգօգուտ իրագործումների համար Նորին Սրբությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան շնորհեց տիար Արթուր Գրանցին, ում ազնիվ բարերարությամբ կառուցվել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այս մասին […] ...

BACK_TO_TOP