Թրամփը Վենեսուելայի ինքնահռչակ նախագահին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Թրամփը Վենեսուելայի ինքնահռչակ նախագահին շնորհավորել է պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

20:32 30.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր զանգել է Վենեսուելայի նախագահի ինքնահռչակ պաշտոնակատար Խուան Գուայդոյին՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նրան շնորհավորելու, ինչպես նաև «Վենեսուելայի ժողովրդի՝ ժողովրդավարության համար պայքարին» իր աջակցությունը հայտնելու համար։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։

Կողմերը պայմանավորվել են ակտիվ պահել շփումները, ինչպես նաև խոսել են Վենեսուելայում կայունությունը վերականգնելու հարցերի վերաբերյալ։

Միացյալ Նահանգները մեկն է այն պետություններից, որ որպես Վենեսուելայի նախագահ (պաշտոնակատար) ճանաչում է Գուայդոյին, որը դժգոհության ալիքի վրա իշխանության է եկել որպես խորհրդարանի նախագահ, ապա իրեն հռչակել է նախագահի պաշտոնակատար՝ փորձելով իշխանությունից հեռացնել նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Ռուսաստանը և փոքրաթիվ այլ երկրներ նախկինի պես որպես Վենեսուելայի նախագահ ընդունում են Մադուրոյին։

Հայաստանն առայժմ պաշտոնական տեսակետ չի հայտնել այս կապակցությամբ։

Ռուսական լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը հետևում է իրադարձությունների զարգացմանը, նմանություն չի տեսնում Հայաստանում իրականացված խաղաղ գործընթացների հետ ու առայժմ հարկ չի համարում գնահատական տալ այդ ամենին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական երկրները ցանկանում են ազատվել ԱՄՆ-ից կախվածությունից. Newsweek

20:42 03.05.2025

Եվրոպական երկրները ցանկանում են ազատվել ԱՄՆ-ից կախվածությունից. Newsweek

Եվրոպական երկրները ցանկանում են ազատվել ԱՄՆ-ից զենքի մատակարարման իրենց կախվածությունից, սակայն չեն ցանկանում ամբողջությամբ դադարեցնել դրա ներմուծումը ԱՄՆ-ից, գրում է Newsweek ամսագիրը՝ վկայակոչելով եվրոպական ռազմական աղբյուրը։ «Ցանկություն կա հնարավորինս ազատել Եվրոպան ԱՄՆ-ի կախվածությունից, բայց ամբողջովին չդադարեցնել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների հասանելիությունը»,-ասվում է հրատարակության մեջ։ Ինչպես հետեւում է ամսագրի հրապարակումից, մասնավորապես, այս առումով եվրոպական երկրներն աշխատում են […] ...

Շաբաթօրյակին ներգրավվել է 1194 միավոր տեխնիկա, կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 49856  գործիք

20:30 03.05.2025

Շաբաթօրյակին ներգրավվել է 1194 միավոր տեխնիկա, կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 49856 գործիք

Այսօր՝ 2025 թվականի մայիսի 3-ին, կազմակերպվել է համապետական շաբաթօրյակ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները: «Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ /շուրջ՝ […] ...

Newsweek. Եվրոպան նոր կործանիչ է ստեղծում F-35-ի մատակարարումների անորոշության պատճառով

20:22 03.05.2025

Newsweek. Եվրոպան նոր կործանիչ է ստեղծում F-35-ի մատակարարումների անորոշության պատճառով

ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները լրացուցիչ խթան են ստացել նոր սերնդի կործանիչներ մշակելու համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը նրանց անորոշ է թողել ԱՄՆ-ից F-35-ների մատակարարման հարցում, հաղորդում է Newsweek-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Թրամփը բազմիցս քննադատել է Եվրոպային ՆԱՏՕ-ի պաշտպանունակության մեջ նրա ցածր ներդրման համար և բոլոր անդամ երկրներից պահանջել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի […] ...

ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասին

20:10 03.05.2025

ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասին

Միացյալ Նահանգները կարող է մեծ դժվարությունների հանդիպել էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված հսկայական խնդիրների պատճառով, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը։ «Մենք տեսանք, թե ինչ եղավ այս շաբաթ Իսպանիայում: Դա կարող է տեղի ունենալ Ամերիկայում այս ամառ», -ասել է նա: Ըստ Բուրգումի՝ ԱՄՆ-ը ներկայումս բախվում է ահռելի խնդիրների էլեկտրաէներգիայի արտադրության […] ...

SHANTNEWS

20:00 03.05.2025

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

19:50 03.05.2025

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։   ...

BACK_TO_TOP