15:22 31.01.2019
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման խնդրին.
«2008 թվականից համակարգը ներդնելիս ավագ դպրոցները դարձել են համակարգի անտեսված կառույցներ, ծրագիրը վատ են մշակել, կրկնուսույցի ինստիտուտը սկսել է զարգանալ: Անցյալ տարվա հունվարին ավագ դպրոցների հաշվին փորձել են գումար տնտեսել, և տարվա սկզբին ավագ դպրոցների գործակիցը զգալի նվազել է: Տնօրեններին անցյալ տարի մեր կողմից տրամադրված 350 միլիոն դրամի հաշվին կարողացել ենք այնպես անել, որ աշխատավարձերը չիջնեն, մյուս դեպքում պետք է իջնեին: Հիմա տարեսկզբից տնօրեններն ասում են, որ այլևս չեն կարող այնպես անել, որ ներկա ֆինանսավորմամբ չիջեցվեն աշխատավարձերը: Մենք հիմա պետք է մոտ մեկ միլիարդ դրամի չափ գումար տրամադրենք ավագ դպրոցներին, որպեսզի ուսուցիչների աշխատավարձները չիջնեն»:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ուսուցիչների աշխատավարձը ոչ միայն չիջնի, այլև բարձրանա:
«Էթիկայի կանոնների հետ կապված՝ ավելորդ աղմուկ կար, մենք հիմա վերանայում ենք ծնողների հետ կնքվող պայմանագրերը: Ծնողները սեպտեմբերին կկնքեն նոր պայմանագրեր, և այդ պայմանագրերով մենք կպաշտպանենք մեր ուսուցիչներին»:
Արայիկ Հարությանը նշեց, որ առաջիկա կիսամյակի ընթացքում կներդրվեն օրենսդրական փաթեթներ, որոնք կմտնեն ԱԺ: Նախարարը նշեց, որ համակարգը զերծ է մնացել ավելորդ ցնցումներից, իսկ առանձին դեպքերն ուսումնասիրվում են, դրանց լուծումներ են տրվում:
15:06 19.08.2025
Հայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերելՀայաստանն ու Իրանը սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ: «Հաշվի առնելով մեր պետությունների միջև օրեցօր աճող փոխադրումների ծավալը՝ համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամուրջ կառուցելու վերաբերյալ»,-ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց նաև, որ Հայաստանի և Իրանի […] ...
14:50 19.08.2025
4 անձ ձերբակալվել է․ հայտնաբերվել են կոկաինով, մեթամֆետամինով, հերոինով փաթեթներ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողներն օգոստոսի 14-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայրաքաղաքի Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և, ավտոմեքենայով հանդերձ, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 36, 40, 42 և 45 տարեկան չորս տղամարդու։ 36-ամյա երևանցու խուզարկությամբ հայտնաբերվել է կոկաինով փաթեթ, 40 տարեկանի խուզարկությամբ՝ մեթամֆետամինով փաթեթ, իսկ 45-ամյա տղամարդու […] ...
14:42 19.08.2025
Արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում կարող է ավելի բարդացնել վիճակը․ ՓեզեշքիանՀարավային Կովկասում խաղաղությունը Իրանի համար ռազմավարական առաջնահերթություն է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Հայաստան այցի ժամանակ։ «Իրանի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ռազմավարական առաջնահերթություն է, և մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։ Իրանի դիրքորոշումը եղել է Կովկասում սահմանների անփոփոխելիությունը, քանի որ մենք գտնում ենք, որ այդ փոփոխությունները կարող են գեոպոլիտիկ […] ...
14:35 19.08.2025
Միրզոյանը և Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիրԻրանի նախագահի այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ստորագրել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր՝ նախատեսված 2025-2027 թթ․ համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:26 19.08.2025
Հայաստանն ու Իրանը համաձայնել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակիՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնել են աշխատանքներ իրականացնել՝ Հայաստանի և Իրանի հարաբերությունները բարձրացնելու ռազմավարական գործընկերության մակարդակի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահի հետ մամուլի համար հայտարարությունների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը վստահություն հայտնեց, որ Իրանի նախագահի այցը նոր լիցք ու որակ կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Փաշինյանը նկատեց՝ […] ...