10:51 19.08.2025
Եվրոպական երկրների՝ Կիևի դաշնակիցների արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդատուները կաշխատեն Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքներ մշակելու համար։ Այս մասին հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ սա պետք է տեղի ունենա «շատ շուտով»։ Ակնկալվում է, որ խորհրդականները կքննարկեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինայի զինումը, ՀՕՊ-ը և Ռուսաստանի հետ խաղաղության կնքումից հետո երկրում հնարավոր ռազմական ներկայությունը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ եվրոպացիները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին: Այդ երաշխիքները, ըստ նրա, պահանջում են շատ երկար և ինտենսիվ քննարկումներ:
13:35 19.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 19-24-ը13:28 19.08.2025
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողությունՀայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի է ունենում փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ ...
13:24 19.08.2025
Մակրոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին Սպիտակ տանը գագաթնաժողովից հետոՌուսաստանին նոր պատժամիջոցներ կսպառնան, եթե Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ առաջընթաց չգրանցվի, NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եթե Պուտինի և Զելենսկու միջև Թրամփի կողմից հայտարարված երկկողմ հանդիպման ժամանակ առաջընթաց չլինի, և եթե եռակողմ հանդիպումը ձախողվի, կամ եթե ռուսները չհետևեն այդ մոտեցմանը, ապա այո, մենք ստիպված կլինենք խստացնել պատժամիջոցները՝ […] ...
13:13 19.08.2025
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումըՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...
13:11 19.08.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվելՄասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...
13:00 19.08.2025
Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել էՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման` օգոստոսի 14-ին` ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով` խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։ Բացահայտման […] ...
12:50 19.08.2025
Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուցԷստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բալթյան հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից: «Արտաքին գործերի նախարարությունը խստիվ խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստան որևէ այցելությունից։ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր դիտարկել երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Էստոնիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ Էստոնիա», – ասվում […] ...