Խոսքի ազատությունն ավելի կարևոր է կեղծ լուրերից. վարչապետը Քյոլնի համալսարանում պատասխանել է ներկաների հարցերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+26.94 oC

Խոսքի ազատությունն ավելի կարևոր է կեղծ լուրերից. վարչապետը Քյոլնի համալսարանում պատասխանել է ներկաների հարցերին

16:52 31.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ի թղթակիցը, երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում է: Վարչապետը «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո-թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթ է ունեցել Քյոլնի տեխնիկական համալսարանում:
Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը ներկաներին հրավիրեց գալ և մասնակցել աշնանը Հայաստանում կայանալիք համաժողովին, քանի որ այն նաև հնարավորություն կընձեռի առաջին ձեռքից տեղեկանալ Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման մակարդակի մասին, ինչպես նաև ճանաչել մեր հնագույն մշակույթը, արվեստը: Ելույթին հաջորդած ծափահարություններից հետո հերթը հարցերին էին:
Առաջին հարցն էլ հենց համալսարանի ռեկտորի կողմից տրվեց: Նա հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանի կառավարությունը կեղծ լուրերի կամ այլ կերպ ասած, ֆեյք՝ կեղծ լուրերի տարածմանը: Փաշինյանը պատասխանեց, որ կեղծ լուրերի թեման քննարկվել է նաև Դավոսում։
«Իրականում այն բարդ խնդիր է, որովհետև կապված է մի շարք հանգամանքների հետ։ Ես ինքս էլ առնչվում եմ այդ խնդրին, այսօր սոցիալական ցանցերում մեծ ծավալի կեղծ լուրեր կան իմ անձի, իմ ընտանիքի, կառավարության հասցեին։ Չնայած խնդրի առկայությանը, ես կարծում եմ, որ խոսքի ազատությունը շատ կարևոր է»,- հավելեց ՀՀ վարչապետը:
Ինչ վերաբերում է խնդրի լուծմանը, Փաշինյանի կարծիքով՝ կրթական ծրագրերի միջոցով, կապված տեղեկատվական տեխնոլոգիաների, մեդիադաշտի հետ, ժամանակի ընթացքում հարցը կկարգավորվի։ Հարցուպատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձավ նաև տեխնոլոգիական զարգացումներին շրջակա միջավայրի պահպանության գործում։ Ասաց՝ նախատեսում են մի շարք ուղղություններով, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում սահմանել բարձր չափանիշներ շրջակա միջավայրի պահպանությունն արդյունավետ դարձնելու համար։
Քյոլնի տեխնիկական համալսարանից վարչապետը ուղևորվեց Քյոլնի քաղաքապետարան, ստորագրեց քաղաքապետարանի Պատվո հյուրերի գրքում, որից հետո հանդիպում է նախատեսված քաղաքապետ Հենրիետե Ռեքերիի հետ:
Ավելի ուշ, ի պատիվ ՀՀ վարչապետի, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի եվրոպական և միջազգային հարցերով նախարար Շտեֆան Հոլդհոֆ Գերթերնի կողմից ճաշ կտրվի:  
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններում

10:00 15.07.2025

Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններում

Ամերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […] ...

Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգեր

09:50 15.07.2025

Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգեր

Գերմանիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Typhon գետնային կայանքների արձակման համակարգեր, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, մինչև 2000 կմ հեռահարության հրթիռների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է DPA գործակալությունը։ «Պարզ ասած՝ սրանք ցամաքային կայանքներ են, որոնցից կարելի է տարբեր հեռավորություններից արձակել տարբեր թևավոր հրթիռներ», […] ...

Ճապոնիայի իշխող կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում էլ. Kyodo

09:45 15.07.2025

Ճապոնիայի իշխող կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում էլ. Kyodo

Ճապոնիայի իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» (ԼԴԿ), որն արդեն կորցրել էր իր մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում 2024 թվականի աշնանը հուլիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կկորցնի նաև իր մեծամասնությունը վերին պալատում, ըստ ճապոնական Kyodo գործակալության կողմից անցկացված հարցման։ Տվյալների համաձայն, առաջիկա ընտրություններում «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» կհաղթի 125 տեղերից միայն 40-ը, ինչը կհանգեցնի Վերին պալատում մեծամասնության կորստին: Սա, […] ...

Հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար. նախարար

09:40 15.07.2025

Հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար. նախարար

«Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 44 բեռնատար։ Վերջին 4 օրում՝ 143 մեքենա», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...

Ռուբիո. Թրամփի համար Ուկրաինայի կարգավորման գործում առաջնահերթությունը բանակցություններն են

09:35 15.07.2025

Ռուբիո. Թրամփի համար Ուկրաինայի կարգավորման գործում առաջնահերթությունը բանակցություններն են

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը Ուկրաինայի հարցում կայուն բանակցային կարգավորման հասնելն է։ «Այսօր պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում կայունության ամրապնդման և Իրանի կողմից միջուկային զենքի մշակման կամ ստացման կանխարգելման […] ...

Կալասը Ուկրաինայում կարգավորման համար 50 օրը շատ երկար ժամանակահատված է անվանել

09:25 15.07.2025

Կալասը Ուկրաինայում կարգավորման համար 50 օրը շատ երկար ժամանակահատված է անվանել

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը չափազանց երկար է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման համար հայտարարված 50-օրյա ժամկետը։ «Մի կողմից, Թրամփի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ դրական բան է։ Մյուս կողմից, 50 օրը շատ երկար ժամանակ է», – Բրյուսելում լրագրողներին ասել է Կալասը։ Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և […] ...

BACK_TO_TOP