16:57 01.02.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է երկկողմ համագործակցության ու մասնավորապես տնտեսական համագործակցության թեման։ Արձանագրվել է, որ գերմանական կապիտալի ներգրավմամբ մի քանի ներդրումային կարևոր ծրագիր է իրականացվում Հայաստանում։ Այս մասին հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։
Մերկելի հետ համատեղ ասուլիսին Փաշինյանը հույս հայտնեց, որ գերմանական կապիտալով նոր նախագծերը Հայաստանում կավելանան՝ ներդրումների համար հարմար միջավայրի ստեղծմանը զուգընթաց։
Հայաստանի վարչապետի խոսքերով՝ քննարկվել են նաև միջազգային ու նաև տարածաշրջանային հարցեր, ու ըստ Փաշինյանի՝ կողմերը նման մոտեցումներ են ունեցել քննարկված հարցերում։ Փաշինյանի խոսքերով՝ կարևոր է խաղաղության ու անվտանգության հարցը, սակայն այն պետք է հիմնվի բազմակողմ ջանքերի վրա։
«Մենք խոսել ենք նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, և այս արձանագրումը նույնպես այդ համատեքստում արվել է, որ պետք է լինի գործընթացը երկկողմանի, և չի կարող այդ գործընթացը տեղի ունենալ միակողմանիության տրամաբանության մեջ։
Եվ ըստ էության կարող ենք արձանագրել, որ այս պահին, գոնե ես, բավարարված եմ մեր քննարկումների արդյունքներից, բանակցությունների արդյունքներից։ Եվ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ միայն խոչընդոտներ չկան, այլև կարծես կա փոխադարձ հետաքրքրություն՝ այդ հարաբերություններին նոր ազդակ, նոր ուժ, նոր թափ հաղորդել։ Եվ ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Փաշինյանը։
11:59 25.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 25-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ: ...
11:32 25.05.2025
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին՝ ժամը 11:20-19:00-ը, կդադարեցվի գյուղ Վերին Դվինի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:10 25.05.2025
Նոր Խարբերդ գյուղում ավտոմեքենա է այրվելՄայիսի 24-ին` ժամը 20:50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի 20-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում. […] ...
10:46 25.05.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
10:30 25.05.2025
Նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում. ՍուրենյանՀանրապետության տարածքում նոր ցիկլոն և անձրևներ են սպասվում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 27-30-ին նոր ցիկլոն և անձրևներ, բայց երեկոյան և գիշերային ժամերին»,-գրել է նա: ...
10:14 25.05.2025
Ջրանցքի մեջ դի է հայտնաբերվելՄայիսի 24-ին` ժամը 22։04-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները անձը չպարզված քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից։ ...