14:10 07.02.2019
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերջին հայտարարության համար, ըստ որի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է իբրև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին գրված է CCAF-ի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ հանրապետական օրացույցում այս օրը ներառելը յուրօրինակ հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ըստ հաղորդագրության՝ այն բանից հետո, երբ Ֆրանսիան ընդունեց մի օրենք, որով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ցույց տվեց, որ պայքարում է մարդկության դեմ իրագործված ոճրագործության, ինչպես նաև ժխտողականության բոլոր դրսևորումների դեմ:
«CCAF-ը դատապարտում է Թուրքիայի նախագահ մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի երեկվա հայտարարությունը՝ ձգտելով հերքել եղելությունը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը վերագրել «իր երկրում ծագած քաղաքական խնդիրներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Մակրոնի ելույթին մանրամասն անդրադարձել էր SHANTNEWS.am-ը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցում էր Փարիզում կազմակերպված առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Հայերը ցնցված էին, ինչպե՞ս կարող է այդ միջոցառումներին մասնակցել Թուրքիայի ղեկավարը: Ի վերջո, ցեղասպանությունն իրագործվել է հենց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում»,- ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին բարձրացրեցին նման հարցեր: Լսարանում Ֆրանսիայի վերնախավն էր՝ նախագահ Էմանուել Մակրոն, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգո, Իլ դե Ֆրանսի նախագահ Վալերի Պեկրես և այլք: Հենց այստեղ էր մեկ տարի առաջ Էմանուել Մակրոնը մի խոստում տվել, որին Ֆրանսիայի հայերը սպասում էին անհամբերությամբ: Այսպիսով, ավելի քան 300 հյուրերի ներկայությամբ Ֆրանսիայի նախագահը հայտարարեց.
«Ինչպես խոստացել էի, շաբաթներ անց Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհռչակվի իբրև Հայոց ցեղասպանության նշանավորման ազգային օր»:
Սա այն էր, ինչի ուղղությամբ Ֆրանսիայի հայերն աշխատել են տարիներով:
«Ֆրանսիայում հայերի պատմությունը ֆրանսիական պատմություն է, Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունն է և պետք է հիշատակված լինի մեր հանրապետության կողմից: Ես բոլոր ջանքերս կներդնեմ, որպեսզի պայքարեմ ժխտողականության բոլոր տեսակների դեմ, որոնք վիրավորանք են զոհվածների հիշատակին և ապրողների արժանապատվությանը: Սա մի պայքար է, որը տանում են ձեզնից շատերը տարիներ ի վեր: Ողջունում եմ ձեզ: Այս պայքարը շարունակում է մնալ արդիական: Մեզնից ոչ մեկը չպետք է սովորի, համակերպվի կամ մտածի, որ պայքարն ավարտված է»,- ասաց Մակրոնը:
Ձեռք մեկնել, խաղաղություն հաստատել, հարթակներ ստեղծել երկխոսության համար: Ֆրանսիայի ղեկավարը Թուրքիայի հետ երկխոսության թելը կտրել չի ցանկանում, չնայած ասում է, որ բազմաթիվ տարաձայնություններ կան «Իսլամական պետության» դեմ պայքարի, մարդու իրավունքների, ցեղասպանության և անցյալի վերաբերյալ:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղյակ է իմ որոշման մասին: Մենք պետք է երկխոսենք՝ միաժամանակ ոչինչ չզիջելով ճշմարտության զրույցում` փաստերով այն, ինչ ասում է պատմությունը: Էրդողանը թուրք հասարակությունը չէ, ես կարող եմ դա հստակ ասել: Բայց նա այսօր Թուրքիայի նախագահն է»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:
Պատասխանը չուշացավ. ինչպես սպասվում էր, Անկարան խստորեն դատապարտեց Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշումը:
«Ցեղասպանության մասին խոսակցությունները քաղաքական սուտ են: Դրանք հակասում են պատմական փաստերին և չունեն իրավական հիմքեր»,- հայտարարեց Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Իսկ CCAF-ի համանախագահ Արա Թորանյանը մեզ հետ զրույցում պատմեց.
«Թուրքիայի իշխանությունները ջանում են թշնամանք ներմուծել նաև մեր երկրում ապրող թուրքերի շրջանում: Բայց Ֆրանսիան չի կարող մարդկության դեմ ոճրագործությունը թողնել համայնքների կոնֆլիկտի համատեքստում: Երկիրը վերցնում է այդ պատասխանատվությունը»:
Մեզ հետ զրույցում Թորանյանը նաև տեղեկացրեց՝ Մակրոնին հարց են ուղղել Ադրբեջանին զենք վաճառելու մասին: Ֆրանսիայի նախագահը հաստատել է՝ Էմբարգոյի պարտավորությունները պահպանվելու են:
«Մակրոնն ասաց, որ Ֆրանսիան հարգում է միջազգային օրենսդրության շրջանակներում ստանձնած պարտավորությունները. չի մատակարարում այնպիսի զենք կամ ռազմամթերք, որը կարող է օգտագործվել Արցախում»,- ասաց Թորանյանը:
Միջոցառման ընթացքում նախագահ Մակրոնը հարգանքի տուրք մատուցեց ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի և կոմպոզիտոր Միշել Լեգրանի հիշատակին, իսկ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Մակրոնին դուդուկ նվիրեց։ 45 րոպե տևողությամբ ելույթի ժամանակ Մակրոնը բաց չթողեց ոչ մի կարևոր շեշտադրում. հանգիստ ու տեղ-տեղ էմոցիոնալ խոսք, որն ավարտեց հումորով:
«Հայերը յուրահատուկ ստեղծարարներ են, նրանք կարող են լինել 100 տոկոսով հայ և 100 տոկոսով ֆրանսիացի: Այդպես էր ասում նաև Ազնավուրը: Եվ ոչ ոք չէր հարցնում՝ ինչպես կարող էր դա հնարավոր լինել»,- ասաց Ֆրանսիայի ղեկավարը:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ մոտ ապագայում պետական այց կկատարի Հայաստան:
11:36 14.07.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ...
11:22 14.07.2025
Սպասարկելով քաղաքացու զանգը՝ դուք եք զգում համակարգի զարկերակը․ ամփոփվել է Ոստիկանության ՕԿԿ առաջին կիսամյակի աշխատանքըՀուլիսի 11-ին ՆԳ նախարարությունում ամփոփվել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, ծառայողներ։ Անդրադառնալով նորակառույց կենտրոնի շենքային պայմաններին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ներկայումս Օպերատիվ կառավարման կենտրոնը ոստիկանության […] ...
11:05 14.07.2025
Փրկարարները կանխել են հրդեհների տարածումը խոտածածկ տարածքներումՀուլիսի 13-ին ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ստացվել են ահազանգեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ։ Հրդեհներն արձանագրվել են ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մայրաքաղաքին հարող տարածքներում՝ մասնավորապես՝ Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում, Կոտայքի մարզի Ակունք և Արզնի գյուղերի վարչական տարածքներում։ Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ անմիջապես ձեռնարկելով […] ...
10:58 14.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:50 14.07.2025
Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...
10:43 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...