Ինչո՞ւ են Մայիսյան գյուղում բոյկոտել դպրոցի տնօրենի ընտրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Ինչո՞ւ են Մայիսյան գյուղում բոյկոտել դպրոցի տնօրենի ընտրությունը

14:12 07.02.2019

Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում դպրոցի տնօրենի ընտրություններն անցել են ոչ հարթ պայմաններում: Խնդիրն այն է, որ դպրոցի կառավարման խորհրդի նախկին անդամները մարզպետի որոշմամբ զրկվել են խորհրդի կազմում ընդգրկված լինելու, հետևաբար` տնօրենի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրելու հնարավորությունից, ինչի պատճառով նրանք որոշել էին բոյկոտել ընտրությունը: Դպրոցի փոխտնօրեն Ամատունի Կիրակոսյանի գլխավորությամբ նրանք փակել են դպրոցի մուտքը՝ արգելելով թեկնածուներին մտնել շենք:

Իսկ տնօրենի պաշտոնում առաջադրված 7 թեկնածուներից որևէ մեկը Մայիսյան գյուղից չի եղել: Անկախ ստեղծված իրավիճակից`ընտրությունը կայացել է, և տնօրեն է ընտրվել Արա Սարուխանյանը: Բայց ուսուցիչները պատրաստվում են շարունակել իրենց բոյկոտը: Ինչպես տեղեկացրել է Ամատունի Կիրակոսյանը, նրանք  հայց են պատրաստել, և տնօրենի ընտրության ընթացքն ու արդյունքը վիճարկելու են դատարանում:

Իրադարձություններին ներկա է գտնվել Մայիսյանի գյուղապետ Եսայի Մովսիսյանը, որը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց.

«Ներկա եմ եղել, սկզբում մեր գյուղացին ինքն էր ուզում առաջադրվել, բայց լիցենզիա չուներ, ուզում էր հետաձգեր, բոյկոտում էին, ոստիկանությունից եկան, բանակցեցին, դռները բացվեցին, և ընտրությունը կայացավ: Նրան հնարավորություն տրվել է, բայց ինքը պետք է լիցենզիա ունենար, ինչը չի ունեցել, ուզում էր հետաձգվեր, լիցենզիա հաներ, նոր ընտրություն կայանար, իր բողոքը դրանում էր»,- նշեց համայնքի ղեկավարը::

Իսկ դպրոցի նախկին տնօրեն, տնօրենի պաշտոնակատար Իշխան Պետրոսյանը նշեց.

«Կայացել է ընտրությունը, մանկավարժական կոլեկտիվը լիազորություններ չունի, կառավարման խորհուրդն է անցկացնում մրցույթը, դպրոցում կա կառավարման խորհուրդ, որի վրա դրված են լիազորությունները, ով է ասել, որ դեմ են եղել, մրցույթը կայացել է, քվորում եղել է, ընտրվել է տնօրեն»:

Նա կարծում է, որ տեղի ունեցածը փոքր միջադեպ էր, իսկ ընտրությունը կայացել է օրենքի սահմաններում, նրա վստահեցմամբ` որևէ խախտում տեղի չի ունեցել: Իսկ թե ինչն է եղել Ամատունի Կիրակոսյանին և մյուս խորհրդի անդամին լիազորություններից զրկելու պատճառը, տնօրենն ասաց.

«Խորհուրդը կազմված է 8 հոգուց, բողոքարկվել է, որ մանկավարժները 3 տարի առաջ՝ 2016թ-ին թեկնածություն են առաջադրել կառավարման խորհրդում բաց քվեարկությամբ, բայց օրենքը պահանջում է փակ քվեարկություն, խորհրդի 2 անդամները 3 տարի մասնակցել են նիստերին օրինական ձևով, նամակ են գրել մարզպետին, մարզպետն էլ, ելնելով օրենքից, 2 մանկավարժների մասնակցությունը համարել է անօրինական և թույլ չի տվել մասնակցել: Մասնակցել է 6 հոգի` սահմանված կարգով, խորհուրդն էլ իր նիստն արել է, թեկնածուներից ամենաբարձր միավորը հավաքել է Արա Սարուխանյանը»:

Նա վստահեցրեց, որ դպրոցում իրավիճակը հանգիստ է, նորմալ դասապրոցես է ընթանում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

13:13 19.08.2025

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

13:11 19.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել

Մասնագետները գրանցել են նախավերջին հզորության M1.1 դասի արեգակնային բռնկում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Է.Կ. Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 19-ին 4188 արևային բծերի խմբում (S09E88) գրանցվեց M1.1 50 րոպե տևողությամբ բռնկում», – նշել են նրանք այնտեղ։ Ինստիտուտի տվյալներով՝ առաջիկա երկու օրերին սպասվում է չափավոր բռնկումային ակտիվություն, չեն բացառվում X դասի բռնկումները։ Գեոմագնիսական դաշտը […] ...

Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

13:00 19.08.2025

Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման` օգոստոսի 14-ին` ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով` խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։ Բացահայտման […] ...

Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց

12:50 19.08.2025

Էստոնիայի ԱԳ նախարարությունը կոչ է անում իր քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան այցելելուց

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բալթյան հանրապետության քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ցանկացած այցելությունից: «Արտաքին գործերի նախարարությունը խստիվ խորհուրդ է տալիս խուսափել Ռուսաստան որևէ այցելությունից։ Ռուսաստանում ժամանակավորապես գտնվող Էստոնիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր դիտարկել երկրում իրենց մնալու անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նաև խորհուրդ է տալիս Էստոնիայի քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ Էստոնիա», – ասվում […] ...

Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ մատակարարում է այն Եվրոպայի հաշվին

12:39 19.08.2025

Ռուբիո. ԱՄՆ-ն այլևս զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ մատակարարում է այն Եվրոպայի հաշվին

Միացյալ Նահանգներն այլևս ուղղակիորեն զենք չի մատակարարում Ուկրաինային, այլ վաճառում է այն՝ ՆԱՏՕ-ի միջոցով եվրոպական երկրներից վճարման դիմաց, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո: «Մենք այլևս Ուկրաինային զենք չենք տալիս։ Մենք այլևս Ուկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք […] ...

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

12:32 19.08.2025

«Կալաշնիկովի» ինքնաձիգեր, ատրճանակ, պայթուցիչներով նռնակներ․ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում Վայոց ձորի մարզում

Քրեական ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին Վայոց Ձորի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոն զանգահարել է մի տղամարդ ու հայտնել, որ Ագարակաձորի կամրջի տակ զենք-զինամթերք է թողել։ Մեկնած իրավապահները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգեր, պահեստատուփեր, ատրճանակ, հրացանի փող՝ իր մեխանիզմով, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 9 հատ տրոտիլ, և […] ...

BACK_TO_TOP