19:22 12.02.2019
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» նախագիծը:
Պարգևատրումների թեման արդիական դարձավ տարեսկզբին, երբ լրատվամիջոցներում հայտնվեցին տեղեկություններ մի շարք պետական մարմինների աշխատակիցներին տրված պարգևավճարների մասին տեղեկություններ: Պարզաբանումներից հետո ակնհայտ դարձավ, որ պարգևատրումներից զատ եղել է նաև 13-րդ աշխատավարձի վճարում: Ակնհայտ դարձավ, որ այս ոլորտում բաց կա և իրավական կարգավորման անհրաժեշտություն է նկատվում:
Նախագիծը ներկայացվել է վարչապետի աշխատակազմի կողմից, մասնավորապես՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից: SHANTNEWS.am-ը զրուցել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանի հետ: Անդրադարձ ենք կատարել նաև նախագծում նկատվող թերություններին. այդ մասին խոսել ենք փաստաբան Գայանե Գալոյանի հետ:
Արմինե Մաթոսյանն ասաց, որ նախագիծը փոփոխություն չի առաջարկում, այն նոր է:
«Պետական բյուջեով կա 20 տոկոս ֆոնդ առանձին, այսինքն՝ 10 տոկոս և 20 տոկոս: Առաջին անգամ է այդ 20 տոկոսը ներդրվել պետական մարմիններում, նախկինում եղել է միայն քաղաքացիական ծառայողների պարգևատրման 10 տոկոսը, Կառավարության՝ պետական բյուջեի մասին օրենքի կատարումն ապահովող որոշմամբ նախատեսվել է, որ կառավարությունը պիտի կարգ սահմանի»,- ասաց նա:
Հարցին՝ արդյո՞ք հնարավոր ռիսկերը հաշվի առնված են այս նախագծում, Մաթոսյանն արձագանքեց, որ ռիսկերի խնդիր չկա, որովհետև բոլոր պետական մարմինները, բացի քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից, այլ պարգևատրման ֆոնդ չեն ունեցել, հիմա բոլորին տրվել է այդ ֆոնդը:
«Չի եղել այնպես, որ նախկինում բոլոր պետական մարմինները ունեցել են այդ ֆոնդերը, և կարգ չի եղել: Առաջին անգամ այդ բոլոր պետական մարմիններին տրվել են ֆոնդերը և որոշվել է, որ պետք է դրա համար կարգ սահմանվի»,- ասաց նա:
Պարգևատրումների ֆոնդի արդար ու արդյունավետ բաշխման վերահսկողություն սահմանվելո՞ւ է արդյոք: Այս հարցին ի պատասխան՝ Մաթոսյանն ասաց, որ վերահսկողությունը մշտապես իրականացրել է ֆինանսների նախարարության վերահսկողական մարմինը, նման իրավասություն ունեն նաև բյուջեի նկատմամբ վերահսկողություն իրականացնողները:
Մաթոսյանն ընդգծեց՝ սա դեռ միայն նախագիծ է, որը դեռ պիտի քննարկվի:
Փաստաբան Գայանե Գալոյանն ասաց, որ նախկին կարգավորման պայմաններում շատ լիազորություններ էին տրված այս կամ այն պետական մարմինների ղեկավարներին, քանի որ նրանց կողմից էր որոշում կայացվում, թե որ աշխատակիցը պետք է պարգևավճար ստանա, ինչի արդյունքում էլ պետական մարմնի ղեկավարը կարող էր կամայականություն ցուցաբերել, ինչն էլ չարաշահումների տեղիք է տալիս: Փաստաբանի գնահատմամբ՝ տվյալ ոլորտը բարելավման կարիք ունի, նախագծով ակնկալվում է ոլորտը կանոնակարգել և միասնականացնել, բայց կոնկրետ այս նախագծում թերություններ կան:
«Միասնական մոտեցում ցուցաբերելը որոշակի թերություններ ունի, քանի որ տարբեր պետական մարմիններ, նույնիսկ նույն պետական մարմնի տարբեր աշխատակիցներ կատարում են տարաբնույթ աշխատանք` թե ծավալի, թե բարդության առումով, հետևաբար բոլորի նկատմամբ այս միատեսակ մոտեցման կիրառումն արդարացված չէ: Օրինակ` նույն սկզբունքով չի կարող հաշվարկվել թե դիրքեր գնացող, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողին, թե հասարակ թղթային աշխատանք կատարող աշխատակցին պարգևատրման տրամադրման կարգն ու պայմանները: Պետք է հստակ ուսումնասիրվի յուրաքանչյուր պետական մարմնի գործունեության ոլորտը, վերհանվեն պետական մարմնի առանձնահատկությունները, շահագրգիռ խմբերի քննարկմանը ներկայացվի այս նախագիծը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացնելու, քանի որ, ի վերջո, իրենց է վերաբերում այս նախագիծը»,- ասաց նա:
Գալոյանի խոսքերով՝ մինչ օրս պարգևատրումները վճարվում էին արտաբյուջեներից ձևավորված միջոցներից, հետևաբար այստեղ կոռուպցիոն ռիսկը շատ էր, հիմա նախատեսվում է վերացնել այդ արտաբյուջեները, համակարգել, միասնականացնել պարգևատրումների տրամադրման միասնական կարգավորումները:
Նա ընդգծեց՝ մինչ այժմ ոլորտը կոնկրետ մեկ իրավական նորմով չի կարգավորվել, իսկ այս նախագծի նպատակն է միասնականացնել ու կարգավորել, նաև կոռուպցիոն ռիսկերի վերացումը, որ պետական մարմնի ղեկավարը կամայականություններ չցուցաբերի. եթե մինչ այժմ անմիջական ղեկավարը կարող էր կամայականություն ցուցաբերել, ինքն էր որոշում՝ ով պետք է պարգևատրվի, հիմա նա գնահատում է, այն ներկայացնում աշխատողին պարգևատրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
12:45 04.07.2025
114 տարվա պատմություն ունեցող «Բրեշիան» զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակիցԻտալիայի երկրորդ՝ Բ Սերիայում հանդես եկող «Բրեշիան» պաշտոնապես զրկվել է պրոֆեսիոնալ ակումբի կարգավիճակից և չի կարող մասնակցել նույնիսկ C Սերիային, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Բրեշիան» 2024/25 մրցաշրջանում 43 միավորով զբաղեցրել է 15-րդ տեղը և մեծ դժվարությամբ պահել տեղը Բ Սերիայում, սակայն չի վճարել 3 միլիոն եվրո պարտքը, ինչի հետևանքով այժմ ակումբին սպառնում է սնանկացում։ […] ...
12:36 04.07.2025
Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային ԿոնգրեսինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Մադրիդում ընթացող Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրեսին (AMWC2025): Այս համաժողովը համախմբում է առողջապահության ոլորտի մասնագետներին, ներդրողներին և կազմակերպություններին՝ Հայաստանի առողջապահական զարգացմանն ու համագործակցությանը նպաստելու նպատակով: «Բժշկությունը շարժման մեջ. Գիտական պատկերացումները՝ գործողության վերածելով» խորագրով համաժողովին նախարարը նախ պանելային քննարկմանն է մասնակցել` ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները: Նախարարն իր ելույթում` ողջունելով […] ...
12:28 04.07.2025
Բայդենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները խնդրում են իրեն ներգրավվել քաղաքականության մեջԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները զանգահարում են իրեն և խնդրում ներգրավվել քաղաքականության մեջ։ «Ես զանգեր եմ ստանում մի շարք եվրոպացի առաջնորդներից, որոնք խնդրում են ինձ ներգրավվել։ Ես դա չեմ անելու, բայց խորհուրդներ եմ տալիս։ Ես նաև զանգեր եմ ստանում բազմաթիվ գործընկերներից՝ դեմոկրատներից և հանրապետականներից», – ասել է Բայդենը։ Նրա խոսքերը […] ...
12:20 04.07.2025
Իդեալական տարբերակը կլինի Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը․ Բուզնիկինը՝ Սպերցյանի հեռանկարների մասին«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը «РБ Спорт»-ի հետ զրույցում խոսել է ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասինան։ «Որտե՞ղ կցանկանայի տեսնել Սպերցյանին հաջորդ մրցաշրջանում։ Եթե Էդուարդը մնա Ռուսաստանում, ապա միայն «Կրասնոդարում»։ Եվրոպա տեղափոխվելու դեպքում նա պետք է ընտրի այնպիսի ակումբ, որտեղ կարող է զգալիորեն բարձրացնել իր խաղային մակարդակը։ Չէի ցանկանա, որ նա հայտնվեր Հունաստանում կամ […] ...
12:13 04.07.2025
Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ապագայում կդառնան կայուն և կանխատեսելի։ «Հարգելի պարոն պետքարտուղար, խնդրում եմ Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ արտահայտելու Ռուսաստանի Դաշնության աջակցությունը նրանց միասնության և […] ...
12:05 04.07.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջապես ընդունեց Դոնալդ Թրամփի «Մեծ և հիանալի օրենքը»։ Կոնգրեսականները նախկինում երկար քննարկումներ էին անցկացրել այս օրենքի շուրջ, իսկ մեկ օր առաջ այն ընդունել էր նաև Սենատը։ Օրինագիծը ստացավ կոնգրեսականների նվազագույն քանակի աջակցությունը՝ 218, ընդ որում՝ Ներկայացուցիչների պալատի երկու հանրապետական անդամ դեմ էին դրան, ինչպես նաև բոլոր դեմոկրատները։ Դոնալդ Թրամփը հույս ուներ օրենքն […] ...