Ով փորձի մեզ խաբել, իմ աչքի գրողն է, ով ուզում է լինի. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+25.09 oC

Ով փորձի մեզ խաբել, իմ աչքի գրողն է, ով ուզում է լինի. Փաշինյան

10:59 13.02.2019

Խորհրդարանն այսօր շարունակում է կառավարության ծրագրի քննարկումը: Պատգամավորները շարունակել են հարցեր ուղղել:

ԲՀԿ խմբակցությունից Աժ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հիշեցրել է վարչապետին, որ փետրվարի 10-ին ԱԺ հարակից տարածքում էին հավաքվել Թուրքիայի տարածքից ապրանք ներկրողները: Խնդիրն այն է, որ առանց մաքսազերծման ապրանքի չափը կրճատվել է՝ նախկին 50 կգ-ը փոխարինվել է 25 կիլոգրամով:

Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ խնդրի հետ առնչություն ունի 500-600 մարդ:

«Եթե մենք այս հարցերի քննարկման ընթացքում 100 տոկոսանոց ազնիվ և անկեղծ չլինենք, մենք ոչ մի հաջողության չենք հասնի: Դուք ասում եք` հանդիպել եմ Թուրքիայից ապրանք ներկրողների ներկայացուցիչների հետ, որոնք եկել են, բողոքում են, որ ոչ առևտրային նպատակով բերվող ապրանքների սահմանփակումներ կան, ու նրանք 600 հոգի շահառուներ են: Բայց մենք պետք է շարունակենք իրար երեսի նայել ու իրար խաբե՞լ, չի կարելի էդպես, կներեք: Ես նկատի ունեմ ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրելու շահառուն Հայաստանի բոլոր բնակիչներն են: Դա վերաբերում է նրան, որ ես ուրիշ գործով գնացել եմ Թուրքիա կամ Վրաստան, խանութից բան եմ գնել հորքուրիս, մորքուրիս համար, բերել եմ: Եթե ես պարբերաբար գնում եմ, պարբերաբար ուրիշ գործերով և պարբերաբար ապրանք եմ բերում, դա արդեն, կներեք, չի լինի ըտենց»,- ասել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ եթե նախկինում կար օլիգարխիա, հիմա կա անտիօլիգարխիա, հիմա արտոնյալներն ուրիշ տեղում են: Սահմանին կանգնեցնում են բեռնատարը, դատարկում և 50-50 կիլոգրամով ներս մտցնում:

«Ո՛չ և ո՛չ, չի լինելու այդպիսի բան: Չեն լինելու այդպիսի անսկզբունք կոմպրոմիսներ, որ եթե փորձելու են կառավարությանն ասել՝ վայ, ցույց ենք անելու ձեր դեմ, մեզ համար էս արեք, էն արեք: Ցույց արեք, երբ որ կհասնեք էն քանակների, որ մենք կհասկանանք իրար հետ գործ չունենք անելու, ցտեսություն կասենք, շնորհակալություն, կգաք ձեր գործին, բայց մենք չենք համաձայնվելու, որ իրար երեսի նայենք, իրար ֆռցնենք, ով ավելի շուստրի է, կառավարությանը ստիպում է, որ որոշում կայացնի: Չի լինելու որոշում՝ բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք: Չկա ուրիշ տարբերակ և չի լինելու ուրիշ տարբերչակ ոչ մեկի համար՝ օլիգարխ կլինի, շարքային կլինի, մանր վաճառական կլինի: Էս ի՞նչ բան է՝ խաբեությունը, սուտը դարձել է հասարակական հարաբերությունների հիմնական օղակ: Չի՛ լինելու, ես ոչ մեկին թույլ չեմ տալու ինձ հետ ստի լեզվով հարաբերվել՝ հարազատ կլինի, մերձավոր կլինի, թիմակից կլինի, ընդդիմադիր կլինի, ստի վերջը եկել է»,- ասել է Փաշինյանը:

Աժ փոխխոսնակը հիշեցրել է, որ դժգոհություններ ունեն նաև փողոցային առևտրով զբաղվողները, Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ է առաջարկվում այդ մարդկանց: Նրանց թիվն էլ ավելի քան 1000 է:

«Ասում են՝ բա մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն արել, իհարկե, մենք հեղափոխություն ենք արել, որ Երևանի քաղաքի կենտրոնը սարքենք Ստամբուլի բազար, բա բոլորս դրա համար ենք արել, որ Մաշտոցի պողոտան դառնա արևելյան բազար»,- զայրացած ասել է Փաշինյանը՝ ներողություն խնդրելով ԱԺ նախագահից ու փոխխոսնակներից՝ բղավելու համար: Դահլիճում ծիծաղել են:

Աժ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը հակադարձել է, որ պետք է այլընտրանք, այլ ճանապարհ առաջարկել, նոր սահմանափակումներ դնել, բացի այդ, կառավարության անդամները պետք է քայլեր անելուց առաջ դա քննարկեն շահառուների հետ:

«Դրա համար նախ՝ եկեք սկսենք ճշմարտությունը վերականգնելուց՝ ասենք, որ դա առևտրային նպատակով ապրանքների մասին է, այդ դեպքում ամեն բան իր տեղը կընկնի: Մեր կառավարությունն իր կամքը ցույց է տվել, և դա չարաշահվել է: Բայց հիմա ԵԱՏՄ տարածք է, ասում եմ, որ էդ մարդիկ խոստովանեն, որ իրենք բիզնես են անում՝ եկեք նստենք, խոսենք: Իհարկե, պատրաստ ենք քննարկել, շատ է հարկը` ապացուցեն, որ շատ է` ձեռնտու չի: Հարկային պրոբլեմ է առաջացել, որովհետև էդտեղ կոռուպցիոն սխեմա է առաջացել: Մենք հիմա Հարկային օրենսգրքի քննարկումներում ենք և հրավիրում ենք մեր քաղաքացիներին, ասում ենք ՝ եկեք քննարկենք, բայց մի՛ խաբեք մեզ: Ով որ փորձի մեզ խաբել, իմ աչքի գրողն է, ով ուզում է լինի»,- հավելել է Փաշինյանը:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

12:13 04.07.2025

Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ապագայում կդառնան կայուն և կանխատեսելի։ «Հարգելի պարոն պետքարտուղար, խնդրում եմ Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ արտահայտելու Ռուսաստանի Դաշնության աջակցությունը նրանց միասնության և […] ...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»

12:05 04.07.2025

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջապես ընդունեց Դոնալդ Թրամփի «Մեծ և հիանալի օրենքը»։ Կոնգրեսականները նախկինում երկար քննարկումներ էին անցկացրել այս օրենքի շուրջ, իսկ մեկ օր առաջ այն ընդունել էր նաև Սենատը։ Օրինագիծը ստացավ կոնգրեսականների նվազագույն քանակի աջակցությունը՝ 218, ընդ որում՝ Ներկայացուցիչների պալատի երկու հանրապետական ​​անդամ դեմ էին դրան, ինչպես նաև բոլոր դեմոկրատները։ Դոնալդ Թրամփը հույս ուներ օրենքն […] ...

SHANTNEWS

12:00 04.07.2025

SHANTNEWS

Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»

11:58 04.07.2025

Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը դեկտեմբերի 31-ին կեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է As-ը: 38-ամյա ռմբարկուն չի երկարաձգի պայմանագիրը և հնարավոր է, որ ավարտի կարիերան: Ուրուգվայցի ֆուտբոլիստն «Ինտեր Մայամիում» է 2024-ի հունվարից: Սուարեսը 34 գոլով ամերիկյան ակումբի պատմության մեջ երկրորդ ռմբարկուն է: Լիոնել Մեսսիից նա հետ է 16 գոլով: ...

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ Թրամփ

11:48 04.07.2025

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ Թրամփ

Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային՝ չնայած ամերիկյան պաշարների սպառմանը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք զենք տրամադրում ենք, աշխատում ենք նրանց հետ ու փորձում ենք օգնել նրանց, բայց, գիտեք, ( ԱՄՆ նախկին նախագահ Ջո – խմբ.) Բայդենը ավերեց մեր սեփական երկիրը», – լրագրողներին ասել է Թրամփը ՝ պատասխանելով Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հարցին։ […] ...

ԱԺ-ին է ներկայացվել պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

11:40 04.07.2025

ԱԺ-ին է ներկայացվել պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ […] ...

BACK_TO_TOP