11:34 13.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը փետրվարի 13-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ մեր երկրում խորհրդարանակա՞ն կառավարման ինստիտուտն է ճիշտ, թե՞ նախագահական: Նա բարձրաձայնեց մի խնդրի մասին՝ գյուղմթերքը գյուղացուց գնվում է չնչին գներով, իբրև օրինակ Միքայելյանը հայտնեց, որ անցյալ տարի Վարդենիսում, Մարտունիում գյուղացուց 60 դրամով կարտոֆիլ են գնել, արդյունքում ստացվում է, որ գյուղացուն շահույթ է մնում 6 ամիս հողի հետ չարչարվելը: Նույնն է նաև մսի արտահանման ժամանակ: Պատգամավորը նաև անդրադարձավ քարածուխի ու վառելափայտի ներկրման խնդրին, որ մեր երկրում երկար տարիներ է կա, նա առաջարկով հանդես եկավ՝ կարող է բրիկետներ ներկրել:
Խորհրդարանական կառավարման համակարգի վերաբերյալ Փաշինյանն ասաց, որ այն դեռ պետք է աշխատի:
«Ես հիմա Սահմանադրությամբ Կառավարության ծրագիրն եմ ներկայացնում, լայն և բուռն քննարկում է տեղի ունենում, հետո ծրագրի կատարման զեկույց է լինելու, ԱԺ-ի հետ հարցուպատասխան, բյուջեի կատարողական, բյուջեի նախագծի քննարկում: Ես անկեղծ ասացի ԱԺ նախագահին՝ եթե այս առիթները չունենայի և լինեի այն լիազորություններով հանրապետության նախագահ, այդ վիճակին չէի դիմանա, ինձ, որպես հրապարակային քաղաքական գործիչ, անհրաժեշտ է լինել այս հարթակներում, ամբիոններում, լսել այս հարցերը, ստանալ պատասխաններ, գաղափարները անընդհատ հանրության հետ կիսելու հնարավորություն ունենալ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ թեպետ նախագահի համար ևս այդ հնարավորությունները կան, բայց սահմանափակ են, պատգամավորները, օրինակ` նախագահին հարց տալու առիթ չունեն, ինչը, նրա գնահատմամբ, շատ վատ է: Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ այս քննարկումները շատ կարևոր են, մանավանդ եթե մենք՝ որպես ժողովրդավար երկիր, զարգանում ենք: Փաշինյանը կրկին նշեց՝ եթե նույնիսկ «սուպերմեն» լինի վարչապետը, այդ ամենը չի կարող վերահսկել, ուստի խորհրդարանական վերահսկողությունը կարևոր է, դրա ամենամեծ շահագրգիռը պետք է լինի վարչապետը, եթե կոռումպացված չէ, եթե այդ ամենի գլխին կանգնած չէ, որպեսզի կառավարության աշխատանքն ավելի արդյունավետ լինի:
Փաշինյանն ասաց, որ գյուղացիների հետ կապված մտահոգությունը կիսում է, նշեց՝ նախկինում էլ՝ պատգամավոր եղած ժամանակ, հիմա էլ այն կարծիքին է, որ դրա համար գյուղացիները պետք է խմբավորվեն, ստեղծեն միավորումներ, ասոցիացիաներ, որ կարողանան, օրինակ` կարտոֆիլի գնի որոշման հարցում դեր ունենալ, այսինքն՝ կարտոֆիլագործների ասոցիացիա պետք է լինի, որը շուկայում բանակցող ներկայացուցիչ ունենա, հիմա միջնորդներն են գումար աշխատում:
Վառելիքի մասին վարչապետն ասաց, որ այս օրերին բնապահպանության նախարարի հետ քննարկեցին, որ վարկային քաղաքականությամբ պետք է խրախուսեն Հայաստանում խոտից, ծղոտից, թղթի մակուլատուրայից ստացվող բրիկետների և պելետների արտադրությունը, որը որպես վառելիք շատ արդյունավետ է:
«Ներկրողը, եթե Հայաստանի շուկայում մրցունակ որևէ ապրանք կարող է ներկրել, շատ լավ կլինի»,- ասաց նա:
12:20 04.07.2025
Իդեալական տարբերակը կլինի Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը․ Բուզնիկինը՝ Սպերցյանի հեռանկարների մասին«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը «РБ Спорт»-ի հետ զրույցում խոսել է ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասինան։ «Որտե՞ղ կցանկանայի տեսնել Սպերցյանին հաջորդ մրցաշրջանում։ Եթե Էդուարդը մնա Ռուսաստանում, ապա միայն «Կրասնոդարում»։ Եվրոպա տեղափոխվելու դեպքում նա պետք է ընտրի այնպիսի ակումբ, որտեղ կարող է զգալիորեն բարձրացնել իր խաղային մակարդակը։ Չէի ցանկանա, որ նա հայտնվեր Հունաստանում կամ […] ...
12:13 04.07.2025
Լավրովը շնորհավորել է Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն ապագայում կդառնան կայուն և կանխատեսելի։ «Հարգելի պարոն պետքարտուղար, խնդրում եմ Ձեզ փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքները ամերիկյան ժողովրդին ԱՄՆ ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ արտահայտելու Ռուսաստանի Դաշնության աջակցությունը նրանց միասնության և […] ...
12:05 04.07.2025
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հաստատեց Թրամփի «մեծ և հիանալի օրենքը»ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը վերջապես ընդունեց Դոնալդ Թրամփի «Մեծ և հիանալի օրենքը»։ Կոնգրեսականները նախկինում երկար քննարկումներ էին անցկացրել այս օրենքի շուրջ, իսկ մեկ օր առաջ այն ընդունել էր նաև Սենատը։ Օրինագիծը ստացավ կոնգրեսականների նվազագույն քանակի աջակցությունը՝ 218, ընդ որում՝ Ներկայացուցիչների պալատի երկու հանրապետական անդամ դեմ էին դրան, ինչպես նաև բոլոր դեմոկրատները։ Դոնալդ Թրամփը հույս ուներ օրենքն […] ...
11:58 04.07.2025
Սուարեսը դեկտեմբերին կհեռանա «Ինտեր Մայամիից»Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը դեկտեմբերի 31-ին կեռանա ակումբից։ Այս մասին հայտնում է As-ը: 38-ամյա ռմբարկուն չի երկարաձգի պայմանագիրը և հնարավոր է, որ ավարտի կարիերան: Ուրուգվայցի ֆուտբոլիստն «Ինտեր Մայամիում» է 2024-ի հունվարից: Սուարեսը 34 գոլով ամերիկյան ակումբի պատմության մեջ երկրորդ ռմբարկուն է: Լիոնել Մեսսիից նա հետ է 16 գոլով: ...
11:48 04.07.2025
Միացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային․ ԹրամփՄիացյալ Նահանգները շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային՝ չնայած ամերիկյան պաշարների սպառմանը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք զենք տրամադրում ենք, աշխատում ենք նրանց հետ ու փորձում ենք օգնել նրանց, բայց, գիտեք, ( ԱՄՆ նախկին նախագահ Ջո – խմբ.) Բայդենը ավերեց մեր սեփական երկիրը», – լրագրողներին ասել է Թրամփը ՝ պատասխանելով Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հարցին։ […] ...