13:45 13.02.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ մինչև պատգամավոր դառնալն ինքը զբաղվել է ներդրողների շահերի պաշտպանությամբ և լավ գիտի, որ փողը հոսում է այն տնտեսական միջավայր, որտեղ կայունություն և կանխատեսելիություն կա:
«Ձեր ներկայացրած տնտեսական ծրագիրը չի փարատել կասկածները: Նույն խնդիրների առջև են կանգնել, ինչն ունեին նախկինում: Վերջին հույսն այս ծրագիրն էր, որը դարձյալ չի լուծում տնտեսական կանխատեսելիության և իրավական որոշակիության խնդիրները»,- ասել է Սիմոնյանը:
«Ճիշտն ասած, երբ որ ձեզ լսում էի, որ դուք ասում էիք, որ մի 10, 20 իրավաբանի հետ պետք է խորհրդակցենք, որ հասկանանք, թե ինչ է Հարկային օրենսգրքում գրված, ես էդ նույն պահին մտածում էի, որ իրավաբանների հետ պետք է խորհրդակցեմ, որ հասկանամ, թե դուք ինչ եք ասում: Էդպես էլ չորոշակիացրեցիք, թե Հարկային օրենսգրքի ո՞ր դրույթն է անորոշ և ինչի՞ է էդպիսին:Դուք ինձ զրկեցիք ձեր հարցը որոշակի հասկանալու հասցեական իրավունքից և, կարծում եմ, եթե հարցը որոշակիության մասին է, շատ ճիշտ կլիներ, որ ես հասկանայի, թե ձեր հարցն ինչի մասին է»,- ասել է վարչապետը:
Տարոն Սիմոնյանը հստակեցրել է, որ Հարկային օրենսգրքի 50+1 տոկոսն իրավական որոշակիության հետ լուրջ խնդիրներ ունի: Կան անչափ մեծ քանակությամբ հարկատեսակներ և դրանք հավաքելու անորոշ մեխանիզմներ:
«Էդ 50+1 տոկոսը, որ ասեիք` ո՞վ է հաշվել և ի՞նչ տրամաբանությամբ, շատ լավ կլիներ: Մեր Հարկային օրենսգրքի փոփոխության թիրախներից մեկը մաքսիմալ պարզեցնելն է: Եթե գտնում եք, որ բավարար չափով պարզեցված չէ, խորհրդարանում քննարկելիս հույս ունեմ, որ կքննարկենք մեր իրավաբանների հետ, կգանք եզրակացության: Մենք պատրաստ ենք»,- ասել է վարչապետը։
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...