16:15 13.02.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը փետրվարի 13-ին խորհրդարանում խոսեց տարածքային համաչափ զարգացման ու ինքնակառավարման ոլորտների մասին: Նա ասաց, որ այդ հարցը Խորհրդային միությունից հետո 30 տարի ծառացել է բոլոր կառավարությունների առջև, խոսել են համաչափ զարգացումից, բայց «ձայն բարբառոյ յանապատի»:
«Ստացվել է մեծ գլուխ և փոքր մարմին, որ չի կարող պահել մեծ գլուխը. մայրաքաղաքը էնքան զարգացած է, հզոր, որ համեմատական չէ ամբողջ հանրապետության հետ, և նորից մենք տեսնում ենք, որ 99 տոկոս ներդրումներն արվում են մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրում: Հրեաները ստեղծել են 300 հազարանոց մայրաքաղաք և չեն ավելացնում, հիմա մենք ի՞նչ ենք ուզում, նորից ավելացնե՞լ, թե՞ բեռնաթափել: Երբ իմացանք, որ Մեղրին դարձրել են ազատ տնտեսական գոտի, շատերը վրդովվեցին, շատ մեկնաբաններ ասում են, թե արել են, որ Պարսկաստանից ներդրում արվի, բայց շատ ռիսկային հատված են ընտրել»,- ասաց նա:
Ղուկասյանն ասաց, որ դա ընդհանրապես աշխատատեղեր ստեղծելու համար է: Նա հիշեցրեց` Գյումրին պետք է դարձնել ազատ տնտեսական գոտի, պետք է դաշտ ստեղծել: Ղուկասյանը նշեց, որ պետությունը պետք է լոկոմոտիվի դեր տանի, եթե 30 տարի չունենք ներդրողներ Գյումրիում կամ այլ տեղերում, պետությունը պետք է ուղղորդի:
«Մայրաքաղաքը պետք է մնացած քաղաքներին հարազատ որդու պես նայի: Լենինականում կար Կենցաղի թանգարան, երբ երկրաշարժը եղավ, ամբողջ զարդ-զարդարանքները տեղափոխվեցին Երևան, միլիոնների էր հասնում, 5 անգամ բարձրացրել եմ այդ հարցը. որտե՞ղ է Լենինականի հարստությունը, դա էլ չգիտեմ»,- ասաց Ղուկասյանը:
Պատգամավորը նշեց՝ Գյումրիում մարած են լույսերը, քաղաքն աստիճանաբար Անիի ավերակներն է դառնում: Նա ասաց՝ պետք է յուրաքանչյուրս մեր մեջ փնտրենք և կարողանանք այնտեղ, որտեղ իրոք վերք է, դարման դնել և ոչ թե Մեղրին դարձնել ազատ տնտեսական գոտի, այլ աղետի գոտին՝ Գյումրին ու Սպիտակը:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...