17:17 13.02.2019
Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի որոշ բնակիչներ պատրաստ են հետ վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները, հայտնում է Ecolur-ը:
Այս հայտարարությունը նրանք արել են փետրվարի 9-ին Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ Գնդեվազում տեղի ունեցած քննարկման ժամանակ: Ըստ նրանց` մեծ մասն իրենց հողերը ստիպված են վաճառել ընկերությանը հանքավայրի ենթակառուցվածքների կառուցման համար, որովհետև մեծ հողակտորներն արդեն վաճառված էին, եթե իրենք հրաժարվեին, միևնույնն է, այդ հողը կճանաչվեր բացառիկ գերակա հանրային շահ, և իրենց ձեռքից կվերցնեին:
«Այդ 3-4 միլիոն դրամը մեզ համար ոչ մի նշանակություն չունի մեր ձեռքից վերցված հողերի համեմատությամբ»,- ասել է մի գնդեվազցի:
Ելույթ ունեցողներից երկրաբան Հայկարամ Արսենյանը նշել է, որ եթե Ամուլսարի հանքն աշխատի, պայթեցումներից առաջացած փոշին քամու միջոցով կգա դեպի Գնդեվազ և կաղտոտի համայնքի հողատարածքները:
«Կարծում եմ՝ բոլորդ ուզում եք առողջ ապրել և ձեր տանն ապրել: Բայց այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հանքը մեծ վտանգ է մեր առողջության, կյանքի, առավել ևս մեր հետագա սերունդների համար: …Այսօր կշեռքի նժարների վրա է դրված Ջերմուկ հանքաջրաբուժական առողջարանը և հանքը»,- իր ելույթում մասնավորապես ասել է Ջերմուկի ավագանու անդամ, բժիշկ Հասմիկ Սարգսյանը:
Քննարկման ընթացքում մասնակիցները վերահաստատել են Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին դեմ լինելը:
Մանրամասները` տեսանյութում:
18:49 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...
18:08 30.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրաՍիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...