Թռիչք Lուսնի վրա և օլիմպիական մեդալներ, դա է երկրի հեղինակությունը․ Ջուլֆալակյանը մեջբերեց Քենեդու խոսքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC

Թռիչք Lուսնի վրա և օլիմպիական մեդալներ, դա է երկրի հեղինակությունը․ Ջուլֆալակյանը մեջբերեց Քենեդու խոսքերը

17:51 13.02.2019

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս մարզիկ, պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ասաց, որ երբ շփվում է հանրության տարբեր շերտերի հետ, զգում է, որ մակերեսային է պատկերացումը սպորտի դերի և նշանակության մասին։

«Հիմնականում շատերս կարծում ենք, թե միայն հաղթանակն է և հանրահռչակումը։ Ճիշտ է, դա շատ կարևոր է, շատ լավ է, բայց իրականում էդքան էլ չէ, շատ ավելի շատ է»,- ասաց պատգամավորը։

Նա շնորհակալություն հայտնեց վարչապետին, որ որոշվել է միավորվող նախարարության անվան մեջ պահել «սպորտ» բառը և սկսեց թվել այն դրական արդյունքները, որ տալիս են սպորտը և ֆիզիկական կուլտուրան։ Նա շեշտեց, որ առաջինը առողջության հարցն է, մանավանդ այն պարագայում, երբ համակարգիչները մտել են առօրյայի մեջ։ Նա նշեց, որ եթե ժամանակին երեխաները զբաղվում էին սպորտով՝ գոնե բակում խաղալով, ապա հիմա գոնե պետք է ուշադրություն դարձնել մանկապարտեզներում և դպրոցներում ֆիզկուլտուրայի պատշաճ դասավանդմանը։

«Դպրոցում ունենալով առողջ աշակերտներ՝ մենք միանգամից երկու խնդիր ենք լուծում։ Մեկ․ ունենում ենք առողջ զինվոր՝ տղաների պարագայում, և երկրորդ՝ առողջ մայրեր՝ աղջիկների պարագայում, որը իրենից ևս մեկ հարց է լուծում՝ դեմոգրաֆիական որակյալ աճ․ չէ՞ որ մեր նպատակը միայն քանակը չէ, այլ նաև որակն է»,- ասաց Ջուլֆալակյանը։

Պատգամավորը նաև հիշատակեց սպորտի միջոցով երկրի միջազգային հեղինակության բարձրացման մասին, որը դրական գործոն է փափուկ ուժի տեսանկյունից։ Նա նաև մեջբերում արեց ԱՄՆ նախագահներից Ջոն Քենեդու խոսքերից․

«Թռիչք Լուսնի վրա և օլիմպիական մեդալներ, դա է երկրի հեղինակությունը։ Փորձենք երկու ուղղությամբ էլ առաջ գնալ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP